Copy SMS

Մեծ մարդկանց Մեծ սերերը (մաս1)

Մեծ մարդկանց Մեծ սերերը (մաս1) - Նոր, հետաքրքիր, ժամանցային

Հովհաննես Թումանյան

(1869-1923)



Սրռիս թագուհի, 

Կարոտել եմ քեզ,

Ախ ինչ կլինի 

Հանկարծ հայտնվես...


Հովհաանես Թումանյանի առաջին սերը եղել է 11 տարեկանում :Նա սովորում էր Ջալալօղլու(Ստեփանավանի) դպրոցում և շատ էր սիրում կարդալ: Դպրոցի տեսուչ Տիգրան Տեր-Դավթյանն էլ տանը մեծ գրադարան ուներ:Այդ իսկ  պատճառով փոքրիկ Հովհաննեսև հաճախ էր գնում նրանց տուն:Եվ շուտով նա սիրահարվում է տեսուչի աղջկան`գեղեցկադեմ Վերգինեին: Սակայն վերջինն նախատում է տղային, որպեսզի նա իրենով չտարվի, այլ իր ուսումով զբաղվի:Իսկ Հովհաննեսը Վերգինեին է նվիրում իր առաջին սիրային բանաստեղծությունը.

Հոգուս հատոր,սրտիս կտոր,

Դասիս համար, դու մի հոգար,

Թե կան դասեր կա նաև սեր,

Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ,

Որ կենդանի մի պատանի,

Սերը սրտում`դաս է սերտում ...


Մեծ մարդկանց Մեծ սերերը (մաս1) - Նոր, հետաքրքիր, ժամանցայինՍակայն այս սերև երկար չի տևում և ահա 1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նա ունենում է 10 երեխա:


Եվ վերջում մեջբերեմ Թումանյանից իմ ամենասիրած բանստեղծությունը`

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։


9

10

2751

  • Мурашки от него
    2014-07-25 22:56:58
    լավնա ապրես (բռավո) Չարենցի սերերը հետաքրքիր կլինեն ու Սևակինը :)
    • Ամուլիկ♥
      2014-07-25 22:58:06
      մերսի արևս....Ալեքսանդր Դյումաին է հետաքրքիր
      • Мурашки от него
        2014-07-26 00:32:31
        հա դե որ նենց հետաքրքիր ռոմանտիկ բաներ գտնես ուղղարկի կարդամ :)
      • Ամուլիկ♥
        2014-07-26 16:44:54
        դու խնդիր չունես ժամանակ ունեցա կգցեմ
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) շատտ լավնաաա...ապրես շարեւմակիր այդպես
  • էէէէ ավելի շուտ շարունակիր այդպես
  • :)
  • Մելինե
    2014-07-28 14:04:33
    Հոգուս հատոր,սրտիս կտոր, Դասիս համար, դու մի հոգար, Թե կան դասեր կա նաև սեր, Եվ ինչ զարմանք, իմ աղավնյակ, Որ կենդանի մի պատանի, Սերը սրտում`դաս է սերտում ...՛՛՛՛ Թումանյանի առաջին բանաստեղծությունը :)
  • Anushik
    2014-10-25 20:35:47
    սա կարելի էր վերնագրել ոչ թե մեծ մարդկանց մեծ սերերը,այլ նշանավոր մարդանց առաջին և վերջին սերերը (ժպիտ)