Պատերազմ խաղաղ երկնքի տակ...
Այսօր մի տեսակ ամեն ինչ խառնվել է իրար:Նույնիսկ բնության անդորրը խախտվել է ասես...
Բավական մոտ գտնվող զորամասից զինծառայողները կրակում են, ու ամեն կրակոցի հետ ստիպում հիշել, որ ճիշտ է, մենք անկախ ենք, բայց դեռ պատերազմի վտանգը չի անցել:
Պատուհանների դղրդոցը արդեն իսկ ստիպում է վախենալ, թվում է , եթե մի փոքր էլ ուժեղ դղրդա, կարող է նաև կոտրվել...
Ու ամեն կրակոց վախի բաժակի մեջ մի կաթիլ վախ է ավելացնում:Ու ես հասկանում եմ , որ իսկապես վախենում եմ, բայց ոչ այդ կրակոցներից որոնք արդեն սովորական են դարձել, այլ այն փաստից, որ պատմությունը կարող է նորից կրկնվել: Համենայնդեպս ներկայիս իրավիճակը դանդաղ քայլերով շարժվում է դեպի դրան:
Քայլում եմ մարդաշատ փողոցով, նայում շուրջս, հետո գետնին, ու մտածում եմ, մի գուցե հենց այս հողի վրա, հենց այս վայրում դարեր առաջ մեր նախնիները իրենց արյունն են թափել, հենց այս հողի համար , նրա համար, որ այսօր մենք ազատ ու մեր հայրենիքի լիարժեք անդամը լինենք, ոչ թե սոսկ մունետիկ օտարի ձեռքին:
Դե Աստված ի վերուստ սահմանել էր այն,որ հայ ազգը պետք է ընտրություն կատարի՝ ստրկության և մահվան միջև:Ու ամենավատն այն է, որ մեր դարավոր թշնամիների բնաջնջման մոլուցքը չի վերջացել:
Գրեթե ամեն օր տարածվում են լուրեր, որ զինծառայող է մահացել:
Միթե՞ սա պատերազմ չի,ինչ տարբերություն կարճ ժամանակում ոչնչացնել մեծ թվով բանակ, թե երկար ժամանակում, բայց քիչ-քիչ:
Այո՛, ավարտվել է պատերազմը, այնպես ինչպես պատմության ընթացքում շատ պատերազմներ են ավարտվել,բայց սկսվել է սառը պատերազմը, որի նմանը պատմությունն էլի ունեցել է:
Բայց դե ուրախ ու շնոհակալ լինենք որ այսօր անկախ ենք...
Իսկ մեզ մնում է սպասել ու հուսալ, որ Արևմտյան Հայաստանը տեսնելու ցանկությունը սոսկ բաղձանք չի մնա, և հայ ազգը կրկին կվերագտնի իրեն... մենք կլինենք ծովից ծով ու վախենալու և ոչ մի առիթ չենք ունենա...
Marieta
2014-07-25 20:09:59♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:14:05Marieta
2014-07-25 20:17:55♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:20:22Marieta
2014-07-25 20:25:20♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:28:09Marieta
2014-07-25 20:30:40♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:32:03♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:21:43♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:29:41♠✞Գոգ✞♠
2014-07-25 23:36:21Мурашки от него
2014-07-25 20:20:33♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:23:21Мурашки от него
2014-07-25 20:25:24♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:31:17♠✞Գոգ✞♠
2014-07-25 20:34:58Мурашки от него
2014-07-25 20:37:20♠✞Գոգ✞♠
2014-07-25 23:37:42♠✞Գոգ✞♠
2014-07-25 23:38:11Մելինե
2014-07-25 21:43:49♠✞Գոգ✞♠
2014-07-25 23:40:22Ամուլիկ♥
2014-07-25 22:53:53♠✞Գոգ✞♠
2014-07-25 23:40:35→ Լիլ(#VaMpIrE) →
2014-07-26 14:45:08♠✞Գոգ✞♠
2014-07-26 16:59:58→ Լիլ(#VaMpIrE) →
2014-07-26 17:02:35♠✞Գոգ✞♠
2014-07-26 17:05:26○○○○
2014-07-27 00:31:16♠✞Գոհար✞♠
2014-07-27 00:32:50○○○○
2014-07-27 00:34:29♠✞Գոհար✞♠
2014-07-27 00:35:17○○○○
2014-07-27 00:35:45