ՎԱՐԴԱՎԱՌ
Վարդավառ կամ վարդեվառ, հին հայկական տոնակատարություն, որի ժամանկ մարդիկ իրար վրա ջուր են լցնում: Ժողովրդական լեզվում այն հայտնի է նաև որպես << Ջրոցի>>:
Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից մայրաքաղաքներից մեկի փողոցով: Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ, կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա... Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել: Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, որն է ելքը: Դժվար է պատասխանել այս հարցին, եթե Դուք Գերմանիայում եք, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Սակայն եթե Դուք Հայաստանում եք, պատասխանը շատ պարզ է, Ձեզ մնում է ժպտալ ու մի լավ ծիծաղել, քանի որ այստեղ սուրբ Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը տոնում են Վարդավառ կոչվող ազգային-եկեղեցական տոնը:
Վարդավառը հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Ըստ հնագույն լեգենդի հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկնին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց: Այս տոնը տոնել են հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Ըստ ավանդույթի երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Վարդավառը շատ հանդիսավար տոն է, երիտասարդները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տենտուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում նվերներ:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծեր թե երեխա, ծանոթ թե անծանոթ, դույլերով և տարբեր տարաներով <> միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բայացակամ, իսկ երեխաների և երիտասարդների համար այն ամենասպասված և սիրելի տոնն է:
Kar
2014-08-01 17:01:36Սուսաննա♥
2014-08-01 17:02:04Տաթև Ղազարյան
2014-08-07 22:25:45Anna
2014-08-07 22:27:13Տաթև Ղազարյան
2014-08-07 22:27:38