Copy SMS

Լքված եմ


Լքված եմ - Տխուր օր, ուրախ ժամանց :Դ

Ես ինձ զգում եմ լքված:Կարծես բոլորը մոռացել են ինձ:Չեմ ցանկանում տեսնել ոչ ոքի:Տխուր նստած եմ իմ սենյակում և լսում եմ նույն տխուր երգը,որը արդեն 5 տարի է ինչ լույս է տեսել,բայց այդ 5 տարին ես միշտ լսել եմ այդ երգը և բոլորովին չեմ հոգնել:Տխուր եմ:Կարծես ուզում եմ բոլորին ասել,որ տխուր և լքված եմ ինձ զգում:Օգնե՜՜ք ինձ!!!...Ցանկացա դուրս գալ,զբոսնել և լիցքաթափվել:Թվում էր,թե զբոսնելուց հետո կմոռանամ ամենը,բայց բոլորովին չօգնեց:Երբ եկա տուն՝կրկին տխուր էի:Ամեն ինչ ազդում էր վրաս և կարծես գազան լինեի:Բոլորի վրա բղավում էի չմտածելով,որ կնեղացնեմ:Հիասթափվել էի ամեն ինչից,բայց ահա եկան ընկերներս և խնդրեցին,որ դուրս գնամ՝նրանց հետ խաղալու:Ես չմերժեցի նրանց և գնացինք:Ետ եկա շատ բարձր տրամադրությամբ և այլևս չտխրեցի....Քանի որ հասկացա որ ունեմ հավատարմ ընկերներ,շատ բարի ծնողներ,սիրելի ընտանիք և այլն:Կյանքը շարունակվում է և պետք է այնպես ապրել,որ վայելել կյանքը:

8

13

1484