Copy SMS

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ)

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) - մանրապատումներ, նշանավոր, մարդիկ


Հեռախոսի համարը


Մի երիտասարդ կին համառորեն խնդրում էր Էյնշտեյնին, որ նա հեռախոսով զանգի իրեն:


-Իմ հեռախոսահամարն է 36-361, նորից եմ կրկնում` 36-361, կհիշեք, լավ:


-Այո, այո,-ասաց Էյնշտեյնը,-անպայման կհիշեմ... 6-ի և 19-ի քառակուսի:




Պատասխան նախանձողին


Երբեմնի հայտնի լեհ դերասան Ժոլկովսկին բազմաթիվ երկրպագուներ ուներ, բայց և նախանձողներ էլ ուներ: Մի անգամ ներկայացման ժամանակ հանդիսականները` մեծ ջերմությամբ ընդունելով դերասանին սկսեցին ծաղիկներ նետել նրա ոտքերի տակ: Հանկարծ ծաղիկների հետ բեմ ընկավ մի խուրձ խոտ: Ժոլկովսկին բարձրացրեց խոտը, առանձնահատուկ շնորհակալությամբ սեղմեց կրծքին և խնդրելով հանդիսկանների ուշադրությունը, ասաց.


-Սրտանց շնորհակալ եմ բոլոր ծաղիկների և բացականչությունների համար, բայց առավել սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս խոտը նետողին: Պետք է կարծել, որ իրոք նա շատ է սիրում արվեստը, եթե դերասանին տվեց այն, ինչ կարող էր ինքը ուտել:




Փիլիսոփայի պատասխանը


Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտին հարցրին` ո՞ր կանայք են ավել հավատարիմ, սևահերնե՞րը, թե՞ շիկահերները:


Կանտը առանց երկար մտորելու ասաց.


-Ճերմակահերները:




Հոգեբանություն


Ճանապարհորդելով Ավստրիայում, Բալզակը լեզուն լավ չիմանալու պատճառով հաճախ էր դժվարություններ ունենում: Դիլիժանսների տերերը հաճախ դժգոհ էին մնում նրանից, որովհետև իրենց սպասածից քիչ էր վճարում: Բալզակը երկար մտորելուց հետո հասկացավ ինչ պետք է անի: Երբ պետք էր լինում վճարել, նա կառապանի ձեռքը մի արծաթե դրամ էր դնում և հետևում նրա դեմքի արտահայտությանը: Ապա դնում էր երկրորդ, երրորդ, չորրորդ դրամները, մինչև որ ժպիտ հայտնվեր կառապանի դեմքին: Այդ դեպքում նա մի դրամը ետ էր վերցնում և գնում էր` համոզված լինելով, որ վճարել է այնքան, որքան պետք էր վճարել:




Ո՞վ է ավելի խելոք


Կոնան Դոյլն ազատ րոպեներին զվարճանում էր ոգեկոչությամբ: Մի անգամ Շերլոկ Հոլմսի հեղինակը հանդիպեց Բեռնարդ Շոուին ու որոշեց նրան էլ հաղորդակից դարձնել ոգեկոչության: Նա սկսեց հրճվանքով պատմել սեղանի հետ կատարած իր զվարճությունների մասին:


-Գիտե՞ք ինչ,-ասաց նա,-բավական է ձեռքերս երկարացնեմ, սեղանն անմիջապես կնահանջի:


-Զարմանալի ոչինչ չկա,- պատասխանեց Շոուն,-միշտ խելոքը առաջինն է հեռանում:




Կարևոր մանրամասնություն


Ֆրանսիական ակադեմիայում գրականության մասին դասախոություն էին լսում:


-Ֆրանսերեն լեզվի անկումը սկսվել է 1789 թվից,-ասաց մի տարեց գիտնական:


Վիկտոր Հյուգոն տեղից բարձրացավ և ամենայն լրջությամբ հարցրեց.


-Բարի եղեք ասել, ժամը քանիսի՞ց:




Վրեժ


Անգլիացի հայտնի վիրաբույժ Լայստերը կեսգիշերին կանչվում է մի հարուստ հիվանդի մոտ: Զննելով նրան, Լայստերը հարցնում է.


-Դուք արդեն գրե՞լ եք ձեր կտակը: Ախ, ոչ: Այս դեպքում պետք է շուտ կանչել նոտարին և ձեր բոլոր հարազատներին:


-Բժիշկ, իմ վիճակը այդքան վա՞տ է,- վախեցած հարցնում է հիվանդը:


-Ոչ, ոչ մի վտանք էլ չկա,-ասում է վիրաբույժը,-պարզապես ես չեմ ուզում միակ ապուշը լինել, որին կեսգիշերին դուք հանել եք անկողնուց:




Երկու կարգի


Մի անգամ լրագրող Էգոն Էրվին Կիշին հարցնում են, թե նա ինչ կարծիքի է մի հայտնի լրագրի միջազգային մեկնաբանների մասին:


Կիշը մի րոպե մտածեց և ասաց.


-Ես նրանց կբաժանեի երկու կարգի. դրանցից ոմանք գրում են ավելին, քան գիտեն, մյուսներն էլ գիտեն ավելին, քան գրում են:




Ես ինչո՞ւ եմ ողջ


Երբ Մարկ Տվենը թերթի խմբագիր էր, փոստը մի անգամ մի ընթերցողից նամակ բերեց: Նամակին կցված էր սոսկալի անգրագետ մի բանաստեղծություն, որը վերնագրված էր "Ես ինչո՞ւ եմ ողջ":


Մարկ Տվենը թերթում տպագրեց հետևյալ պատասխանը հեղինակին.


"Որովհետև դուք այդ բանսատեղծությունը անձամբ չբերեցիք խմբագրություն":




Ո՞վ ավելի


Ֆրանսիացի գրող Անդրե Մորուային մի անգամ հարցրին, թե ո՞վ է ավելի շատ փոխել պատմության ընթացքը` Կեսար՞ը, թե՞ Նապոլեոնը:


Մորուան պատասխանեց.


-Սկսած այն ժամանակներից, ինչ գոյություն ունի քաղաքակրթությունը, ոչ ոք այնպես չի փոխել պատմության ընթացքը, ինչպես պատմաբանները:




Բեռնարդ Շոուի խորհուրդը


Մի պնդերես կին հարցնում է Շոուին, թե ինչպես պետք է գրել նշանավոր գրող դառնալու համար:


-Ձախից աջ,-պատսխանես Շոուն:




Քաղաքագետի տաղանդը


Ունիսթոն Չերչիլին հարցրին, թե նրա կարծիքով ի՞նչ տաղանդ պիտի ունենա քաղաքագետը:


-Նա պետք է կարողանա նախատեսել, թե ի՞նչ տեղի կունենա վաղը և կարողանա բացատրել, թե ինչո՞ւ այդ տեղի չունեցավ:




Պրոբլեմ


Հետևելով մոդայի հովերին, Անատոլ Ֆրանսը որոշեց սղագրուհի վարձել: Այդ հանձնարարականով իր մոտ եկած աղջիկը հայտարարեց.


-Ես մի րոպեում 120 բառ եմ գրում:


-120 բառ,-սարսափեց Ֆրանսը:-Աստված իմ, ես որտեղի՞ց գտնեմ այդքան բառ:




Համաձայնության եկան


Մի հանդիսավոր նիստում, որը նվիրված էր համալսարանի բացմանը, ֆրանսիացի նշանավոր բնախույզ Հեկկելը սեղանի շուրջ նստել էր մի եկեղեցականի կողքին: Ճաշից հետո, երբ հայր սուրբը սիգար վերցրեց ծխելու, Հեկկելը քաղաքավարությամբ ուզեց նրա սիգարը վառել, բայց այնպես եղավ, որ լուցկին հանգավ եկեղեցականի ձեռքում:


-Տեսեք,-ասաց նա մաղձոտ,-գիտության լուսատուն մարեց:


Հեկկելը գլխով արեց.


-Զարմանալի բան չկա: Եկեղեցու ձեռքում:




Բացառիկ դեպք


Մարկ Տվենը հրավիրված էր մի նշանավոր դատապաշտպանի տուն: Տանտերը, ձեռքերը գրպանում, Մարկ Տվենին ներկայացրեց հյուրերին, ասելով.


-Ահա բացառիկ դեպք: Հումորիստ, որն իսկապես ծիծաղաշարժ է:


-Դուք էլ եք ձեզնից բացառիկ դեպք ներկայացնում,-արձագանքեց Մարկ Տվենը:-Դատապաշտպան, որը ձեռքը պահում է սեփական գրպանում:




Պանդոկ


-Ի՞նչ բան է պանդոկը,-հարցրին մի անգամ Տրիստան Բեռնարդին.


-Պանդոկը,-պատասխանեց նա,-դա այնպիսի վայր է, ուր տղամարդիկ ամեն օր գնում են իրենց կյանքում վերջին անգամ:




Արվեստը և կյանքը


Մի անգամ գերմանացի նշանավոր նկարիչ Մաքս Լիբերմանին հարցրին, թե ո՞ր հինգ նկարները կփրկեր նա, եթե իր պատկերասրահում հրդեհ բռնկվեր:


-Հինգ նկա՞ր,-Լիբերմանը մտածմունքի մեջ ընկավ,-իհարկե այն նկարները, որոնք կախված են ելքի դռան մոտ:




Էդիսոնի գյուտը


Էդիսոնի բարեկամները նկատել էին, որ նրա քաղաքային ամառանոցում մոտքի դռները շատ դժվարությամբ են բացվում: Ամեն անգամ ներս մտնողը ստիպված էր լինում մեծ ջանք գործադրել բացելու համար: Բարեկամներից մեկը նույնիսկ չարախնդությամբ ասաց, թե ի՞նչ կա որ, մեծ գյուտարարը կարող է մի գյուտ էլ դռների համար անել:


-Այո,-հեգնանքով բացականչեց Էդիսոնը,-ես որոշ գյուտ արել եմ դրանց համար: Բանն այն է,որ մուտքի դռները կապված են պոմպի հետ, այնպես որ, ով դուռը բաց է անում, 20 դույլ ջուր է մղում բաքի մեջ:

18

13

4803

  • Lady
    2014-07-28 17:51:37
    hetaqrqir ein @ndhanur :) ..sa indz shat tpavorec......-Սկսած այն ժամանակներից, ինչ գոյություն ունի քաղաքակրթությունը, ոչ ոք այնպես չի փոխել պատմության ընթացքը, ինչպես պատմաբանները :)
  • ♪INNA♪
    2014-07-28 19:26:29
    շատ լավն էին (լավ) (լավ) Գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտին հարցրին` ո՞ր կանայք են ավել հավատարիմ, սևահերնե՞րը, թե՞ շիկահերները: Կանտը առանց երկար մտորելու ասաց. -Ճերմակահերները: (գինի)
    • Մելինե
      2014-07-29 17:37:54
      մերսի, իմ դուրն էլ եկավ,,, հաջորդ մասն էլ կանեմ, ընդեղ էլ հետաքրքիր մանրապատումներ կան :)
  • ∞~ℒ~∞
    2014-07-29 10:18:34
    Կոնան Դոյլն (խփո) (լավ)
    • Մելինե
      2014-07-29 17:38:38
      հա, բայց էդ մանրապատումով վիրավորում ա Կոնան Դոյլին, իսկ ես իրան սիրում եմ :)
      • ∞~ℒ~∞
        2014-07-29 18:43:05
        Ես էլ եմ սիրում իան :)
  • Man)E(Dreamer
    2014-07-29 16:37:28
    Apres Meline jan ,,shat hetaqrqir er postd .... (լավ) (լավ) (լավ)
  • Black Star
    2014-08-24 15:43:46
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (խփո) (խփո) (խփո) Շաաաաաաաաատ լավն էր էէէէէ :)