Copy SMS

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 2)

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 2)  - մանրապատումներ, նշանավոր, մարդիկ


Կանացի բնավորություն
Մի անգամ ռեպորտյորը հարցրեց Բեռնարդ Շոուին, թե նրա կարծիքով որն է կանացի բնավորության առանձնահատկությունը:
-Աշխարհիս երեսին չկա մի կին, որ կարողանա ասել ''ցտեսություն'' երեսունից պակաս բառով:




Պիկասոն և բժիշկը
Ֆրանսիացի մի հայտնի բժիշկ մի անգամ Պաբլո Պիկասոյին ասաց.
-Որպես մարդու կազմվածքին լավ գիտակ, ես պնդում եմ, որ ձեր նկարների մարդիկ բժշկական տեսանկյունից մեծ տարակուսանքներ են առաջացնում:
-Հնարավոր է,-պատասխանեց Պիկասոն:-Բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ նրանք ավելի երկար կապրեն, քան ձեր հիվանդ այցելուները:




Տվենի ցրվածությունը
Մարկ Տվենը հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ, երբ նա գնում էր գնացքով, նրա կուպեն է մտնում հսկիչը: Տվենը սկսում է շտապ-շտապ իր տոմսը որոնել բոլոր գրպաններում, բայց ապարդյուն: Վերջապես հսկիչը, որը դեմքով ճանաչում էր գրողին, ասաց.
-Լավ, մի անհանգստացեք: Ներկայացրեք ձեր տոմսը, երբ ես վերադառնամ: Իսկ եթե չգտնեք, դարձյալ մեծ դժբախտություն չէ: Դատարկ բան է:
-Ոչ, ինչպե՞ս թե դատարկ բան է,-առարկեց Տվենը,- Ես անպայման պիտի գտնեմ անիծված տոմսը, այլապես ես ինչպես իմանամ, թե ո՞ւր եմ գնում:




Օր ու տարի
19-րդ դարի գերմանացի նշանավոր նկարիչ Մենցելի մոտ է գալիս մի երիտասարդ և ներկայացնում է նրան իր նկարը:
-Վարպետ,-ասում է նա,-ուր է արդարությունը: Այս նկարը ես նկարել եմ ընդամենը մի օրում և արդեն մի ամբողջ տարի եմ չեմ կարողանում վաճառել:
-Սիրելի բարեկամ,-պատասխանում է Մենցելը,-եթե դուք այդ նկարեիք մեկ տարում, գուցե կարողանայիք վաճառել ընդամենը մի օրում:




Սեր և ամուսնություն
Ֆրանսիացի կատակերգակ Աշարին հարցնում են.
-Ի՞նչ է սերը, և ի՞նչ է ամուսնությունը:
-Սերը դա կյանքի լույսն է,-ասաց Աշարը: Եվ ավելացրեց:-Իսկ ամուսնությունը-դա լույսի համար վճարի հաշիվն է:




Անկեղծություն
Մի սկսնակ հեղինակ, որն արդեն հայտնի էր դարձել որպես անտաղանդ գրող, մի անգամ Մարկ Տվենին հարցրեց, թե նա ինչ կարծիքի է նոր հրատարակված իր գրքույկի մասին.
-Բայց խնդրում եմ ասեք ձեր կարծիքը ամենայն անկեղծությամբ,-նախապես ասաց անտաղանդը:
-Ոչ,-ասաց Մարկ Տվենը,-ավելի լավ է բարեկամներ մնանք:




Թագավորի պարծենկոտությունը
Ամերիկացի նկարիչ Ուայստլերը համեստությամբ աչքի չի ընկել: Մի անգամ, մի հանդիսավոր ընդունելության ժամանակ, նա նստած է լինում մի տարիքավոր տիկնոջ կողքին, երբ պատմում է, թե Էդվարդ թագավորը բարձր է գնահատում իր բարեկամությունը նկարչի հետ:
-Ես ծանոթ չեմ Էդվարդ թագավորի հետ,-քրթմնջում է Ուայստլերը:
-Բայց թագավորը անձամբ ինձ ասաց,որ ճանաչում է Ձեզ,-պնդեց կինը:
-Նա պարզապես պարծենկոտություն է արել,-ընդհատեց զրույցը Ուայստլերը:




Մոլեգին դեմոկրատը
Ընտրական կամպանիայի ժամանակ հանրապետական կուսակցության թեկնածու Թեոդոր Ռուզվելտը շրջում և կրակոտ ելույթներ էր ունենում քաղաքներում: Քաղաքներից մեկում մի ունկնդիր անընդհատ գոռում էր. ''Ես դեմոկրատ եմ'':
-Դուք չե՞ք կարող ապատասխանել, թե ինչո՞ւ եք դեմոկրատ,-չդիմանալով հարցնում է Թեդին:
-Իմ պապը դեմոկրատ է եղել, իմ հայրը դեմոկրատ է եղել, այդ պատճառով ես նույնպես դեմոկրատ եմ:
-Լավ... Իսկ եթե ձեր պապն ու հայրը էշ լինեին, այդ դեպքում ի՞նչ կլինեիք դուք:
-Ես կլինեի հանրապետական,-պատասխանում է ունկնդիրը:




Շոուն ու Նոբելյան մրցանակը
Ինչպես հայտնի է, Բեռնարդ Շոուն ժամանակին հրաժարվել է Նոբելյան մրցանակից: Երբ նրան հարցրին, թե ինչու այդպես վարվեց, Շոուն պատասխանեց.
-Դա փրկարար օղակ էր նետված խեղդվողին այն ժամանակ, երբ նա արդեն լողալով հասել էր ափին:




Խիստ պատասխան
Մի ուսանող դիմեց Շոուին և բացատրեց, որ ինքը թողել է բժշկությունը, որպեսզի գրող դառնա:
-Ես կարծում եմ, որ այդպիսով մեծ օգուտ կտամ մարդկությանը,-ասում է սկսնակ գրողը:
-Դրա համար չարժեր, որ դուք նվիրաբերվեիք գրական գործունեությանը,-պատասխանում է Շոուն:
-Դուք ի՞նչ նկատի ունեք,-հարցրեց ուսանողը:
-Թանկագին բարեկամ, դուք արդեն մեծ օգուտ եք տվել մարդկությանը` թողնելով բժշկությունը:




Երկրաչափության մասին
Մի հավաքույթում, որտեղ ներկա էր նաև Տրիստան Բեռնարդը, խոսք բացվեց Պասկալի մասին: Մեկը պատմեց, թե փոքր ժամանակ Պասկալը գլխացավի դեմ կռվում էր` երկրաչափական խնդիրներ հորինելով:
-Հետաքրքիր է,-ասաց Բեռնարդը,-իսկ ես երեխա ժամանակ հակառակն էի անում. կռվում էի երկրաչափական խնդիրների դեմ` ձևացնելով թե գլխացավ ունեմ:




Քաղաքավարություն
Բեռնարդ Շոուն Նյու Յորքում բեմադրված իր պիեսներից մեկի պրեմիերայից հետո գլխավոր դերը կատարող դերասանուհուն հետևյալ հեռագիրը ուղարկեց. ''Հիանալի է, արտասովոր, առեղծվածային...'': Հուզված դերասնուհին պատասխանեց. ''Դուք չափազանցրել եք'': Բեռնարդ Շոուն հեռագրեց. ''Ես նկատի եմ ունեցել պիեսը'': Դերասանուհին պատասխանեց. ''Ես նույնպես'':




Զենքը
Մի անգամ մի կիսաագրագետ ու ինքնահավան գրող Մարսել Պրուսին մենամարտի հրավիրեց և ,տալով իր այցետոմսը, արհամարհանքով ասաց.
-Ես թույլ եմ տալիս, որ դուք ընտրեք զենքի տեսակը:
-Հիանալի է,-բացականչեց Պրուսը,- Ես ընտրում եմ ուղղագրությունը: Դուք սպանված եք:




Պեյզաժներ
Ուինսթոն Չերչիլը, որը ոչ միայն դիվանագետ էր, այլև նկարիչ, մի անգամ ծանոթներին ցույց է տալիս իր նկարները: Նրանցից մեկը հարցնում է.
-Ինչո՞ւ դուք միայն պեյզաժներ եք նկարում:
-Բանն այն է,- պատասխանում է Չերչիլը,- որ ծառերը երբեք չեն մեղադրում նկարիչներին, երբ նկարները իրենց նման չեն ստացվում:




Կանանց արվեստը
Վիտարիս դե Սիկան մի առիթով ասել է, որ կանայք կարողանում են ոչնչից երեք բան պատրաստել` սալաթ, գլխարկ և ողբերգություն:




Պատասխան
Նշանավոր կինոդերասանուհի Գրետա Գարբոն անհամար քանակությամբ նամակներ էր ստանում: Դրանցից մեկի մեջ մի կին գրել էր. ''Իմ ամուսինը տանել չի կարողանում այն դուխիները, որ ես օգտագործում եմ: Ի՞նչ խորհուրդ կտայիք, ես փոխե՞մ այդ դուխինրը'':
Դերասնուհին պատասխանում է. ''Ոչ թե դուխիները, այլ ձեր ամուսնուն'':

18

21

3488

  • 莉利亚
    2014-07-30 23:02:22
    հետաքրքիր ու կարգին պոստ ապրես մենակթե առանց նկարների մի տեսակ անգույնա :)
    • 2014-07-30 23:11:44
      Հենց իմաստն էլ աննկար լինելու մեջ է, որ դիմանանք ու կարդանք )))
    • Մելինե
      2014-07-30 23:45:26
      մերսի :) հավես չեմ անում նկար տեղադրեմ (գինի)
      • erazox
        2014-07-31 13:12:16
        էրեխեք կասեք բաժանիչ ոնց են դնում (:| :'(
      • Մելինե
        2014-07-31 13:14:24
        գրառում սարքելիս, վերևում, գործիքների ձախ մասում, երկրորդ տողի առաջինը :)
  • Man)E(Dreamer
    2014-07-30 23:11:00
    noric hetaqrqrutyamb kardaci .... (լավ) (լավ) (լավ) chishta esel em karcum nkarneri pakasy zgacvum er (ծաղիկ) (ծաղիկ)
    • Մելինե
      2014-07-30 23:46:21
      շատ մերսի , երրորդ մասն էլ կլինի :)
  • 2014-07-30 23:13:27
    Տվենի ցրվածությունը էլի գեղեցիկ պատմություննների հիմք է ծառայել, դրանց գերմաներենից եմ ծանոթ ))) Իսկ ինչ վերաբերվում է գրառմանը,ինչպես միշտ, իմաստալից էր՝ առանց ավելորդությունների, ապրես))
  • Mariam95
    2014-07-30 23:45:16
    լավն էր ու շատ հետաքրքիր (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • ⒶⓃⒾ
    2014-07-30 23:49:37
    շատ լավերրրր (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Մելինե
      2014-07-30 23:50:17
      ապրես :)
      • ⒶⓃⒾ
        2014-07-30 23:52:28
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lady
    2014-07-31 00:00:24
    hetaqrqira inchi em nman grarumner@ nerqevic verev kardum.........inchpes misht lavn er :) Bernard Shouin @ndhanrapes chem sirum inch@ chem asi Teodor Ruzvelti masin...
    • Մելինե
      2014-07-31 13:12:59
      ինչի՞ :D չնայած ես էլ մի հատ առաջին տողն եմ կարդում, հետո մեջտեղից, որ դուրս գալիս ա նոր լրիվ կարդում եմ :) Ես Բեռնարդ Շոուին ծանոթ չեմ, չեմ կարա ասեմ,, իսկ Թեոդոր Ռուզվելտի մասին մի քանի բաներ կարդացել եմ, դուրս եկելա :)
      • Lady
        2014-07-31 15:13:25
        չգիտեմ...գրառումդ բացում եմ ամենավերջին տողից սկսում եմ.....ես իր կենսագրություն եմ կարդում...կարդում եմ կարդում..տենց էլիի :)
      • Մելինե
        2014-07-31 20:44:26
        հաաաա :)
  • ......
    2014-07-31 14:14:52
    մի մասը կարդացել էի,, հետաքրքիր են,, սա էլ իմ կողմից.
    Մի լրագրող հարցնում է Էյնշտեյնին.
    - Դուք ունե՞ք նոթատետր, որտեղ նշում եք ձեր հանճարեղ մտքերը...
    - Բարեկամս, մարդու մտքին այնքան հազվադեպ են հանճարեղ մտքեր գալիս, որ դրանք դժվար չէ պարզապես հիշել,- պատասխանում է Էյնշտեյնը...
    • Մելինե
      2014-07-31 20:45:08
      լավն էր, ապրես :) :) (ծաղիկ)
  • Shant
    2017-02-01 22:54:28
    (ուրախ)