Անծանոթ աղջիկը
... Ամառային մի գիշեր էր:Այդ գիշեր քամին ճոճում էր ծառերը ՝ միաժամանակ սառած ձյան փաթիլները դեսուդեն շպրտելով:Իսկ փողոցում գտնվող մարդիկ,որոնք մինչ այդ հանգիստ քայլում էին,շրջում փողոցներով,սկսեցին այս ու այն կողմ փախչել:Հետաքրքիր էր ՝ ամառ և ձյուն:Որքան արագացնում էին մարդիկ իրենց քայլերը,այնքան սառած ձյան փաթիլները ավելի ու ավելի էին ուժգնանում և թափվում չոր գետնի վրա:Մարդիկ կորցրել էին իրենց ճանապարհները, իրենք էլ չէին հասկանում, թե ու՞ր պիտի գնային և ու՞ր են գնում:Մարդիկ մոլորված վազում էին դեպի այնտեղ,ուր տանում էր փոթորկոտ ու համառ քամին:
Ես սենյակիս լուսամուտի մոտ նստած հետևում էի մարդկանց խուճապահար փախուստին:Մի քանի այսպիսի րոպեներից հետո ինձ գրավեց մի տեսարան.
Դրսում՝նստարաններից մեկի վրա նստած էր մի աղջիկ:Մոտավորապես տասնվեց-տասնյոթ տարեկան փոքրամարմին աղջիկ էր:Նա տեղից չէր շարժվում,չէր բղավում,չէր վազում,ինչն էլ իր հերթին ավելի մեծացրեց իմ հետաքրքրությունը:Նա ակնդետ նայում էր մարդկանց անցուդարձին ու մեղմ ժպտում:
Պատուհանիս ապակիները շարժվում էին իրենց տեղերում,դռները բացվում էին ու շրխկալով փակվում և ձյան փաթիլները ներխուժում էին իմ սենյակ:Ես մի պահ շրջվեցի ՝ տեսնելու այդ զարհուրելի իրադարձությունը,բայց առանձնահատուկ ուշադրություն չդարձրեցի:Ես նորից հայացքս ուղղեցի դեպի դուրս,բայց մի պահ իմ տեսադաշտից կորցրեցի անծանոթուհուն:Րոպեներ հետո պատուհանից ներքև նայելով տեսա նրան,նա դեռ այնտեղ էր՝ուղիղ սենյակիս ներքևում:
Գիշերից բավական անցել էր:Փողոցում արդեն ամեն ինչ թաթախվել էր ձյան մեջ:Աղջիկը քառորդ ժամ նայեց երկնքին ու ժպտաց,նայում էր ու ինչ-որ բառեր շշնջում:Երկար նայելուց հետո նստեց գետնի վրա ու գրեց մի բառ... ՀԱՅՐԻԿ...
Ըստ երևույթին նա հայր էր կորցրել և դա էր նրա՝ այդքան երկար ժամանակ երկնքին նայելու ու ժպտալու բացատրությունը:Աղջիկը իր ափերի մեջ վերցրեց ձյան մի փոքրիկ կտոր ու նորից նայեց վերև,նայեց երկնքին,աստղերը վաղուց արդեն անհետացել էին:
Նա մի պահ տխրեց,հայացքը կամաց-կամաց իջեցնելով դարձրեց դեպի սենյակս:Ես վարագույրը անցկացրեցի պատուհանի վրայով,որ նա չնկատի ինձ:Եվ, իսկապես, չնկատեց:Աստիճանաբար իջեցրեց հայացքը:Հայացքը իջեցնելուն պես արցունքը դեմքի վրայով սահեց և ընկավ ձյան վրա:
Նա նորից հայացքը բարձրացրեց վերև,երկար նայեց,ժպտաց և հեռացավ:Մթության մեջ նրա պատկերն անհայտացավ:
Nan ok ∞
2014-08-01 16:46:47K) A)
2014-08-01 20:11:08Սառա
2014-08-01 19:08:56K) A)
2014-08-01 20:11:22Diana Kazaryan
2014-08-02 14:54:23K) A)
2014-08-02 18:18:16