Copy SMS

Պարույր Սևակի հերթական նամակը Սուլամիթային

Պարույր Սևակի հերթական  նամակը Սուլամիթային - Անդամների բլոգեր , Հետաքրքիր նյութ ,


«Հիմա 22 անց 35 րոպե է: Ավարտում եմ «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» գրքի ընթերցումը: Հասկանում ե՞ս, ես ամեն վայրկյան մտքով քեզ հետ եմ, ես ասես ծնվել եմ, որպեսզի լինեմ քեզ հետ, ապրեմ քեզ հետ, ապրեմ քեզ համար, բայց դեռ փորձում եմ ինքս ինձ: Միայն հիմա հասկացա, թե ինչու վերջնականապես չեմ կարող համեմատել իմ առաջին սերը. երկրորդ. ես ինքս մինչև վերջ չգիտեմ դրա ուժը. երրորդ. չեմ կարող անել այնպես, ինչպես պահանջում է իմ ողջ էությունը իր յուրաքանչյուր ջիղով, իր յուրաքանչյուր խոհով: Դրա համար ես չափազանց շատ եմ կարդացել, շատ եմ տեսել ուրիշի վիշտը, որը չի արդարացնում երջանկությունը: Սա գրում եմ քեզ դաժան արցունքներով. դրանք ինձ մոտ այդքան էլ հաճախ չեն: Անչափ սիրում եմ քեզ: Յուրաքանչյուր մանրուքով գամված եմ քեզ, լինի դա թաշկինակ, տետր, ծաղիկ կամ պարզապես քո ծխախոտի մոխիրը: Պարզվում է, ես պահել եմ շատ վաղուցվա մոխիր, եթե վիրավորանքը կամ ծաղրը կխախտի քո դիմագծերը: Ես հիմա կարող եմ մեռնել, այնքան է պրկված իմ մեջ ամեն բան… Օ, իմ թարմություն, իմ մաքրություն… ԵՎ եթե առանց քեզ ես կարող եմ ժպտալ մարդկանց, դրանում մեղավորը ես չեմ, միակը, ում կարելի է մեղադրել, դա մեր դարն է, և կամ ուղղակի այս աշխարհը: Ես հիմա մոտ եմ այն ամենին, ինչ տեղ չունի այս աշխարհում: Մեզ համար այժմ միակ հույսը ժամանակն է, բայց ո՞վ գիտե, բուժելու փոխարեն չի՞ սաստկացնի ցավը… Օ, երկնային կյանքի դաժանություն: Դու չէ՞իր, որ ոչ այնքան վաղուց, առաջին անգամ ստիպեցիր բարձրաձայն արտաբերել. սա երջանկություն է: Իսկ այժմ անում ես ամեն ինչ նրա համար, որպեսզի փոխարինես այդ ուրախության ճիչը հանգիստ (ամենաքիչը) դատողությամբ. սա կյանք է: Թախծոտ ու սիրող, ամեն ինչ տեսնող ու հասկացող աչքերով այժմ հետևում եմ քեզ. եղիր միշտ ինքզինքդ, և միևնույն ժամանակ եղիր ավելի համարձակ ու ուժեղ, և ամուր սիրիր մեծը, գեղեցիկը, իսկականը… Այս մի քանի ցանկությունները տալիս են 10 և 40 տարեկաններին, բայց որքան ձև և որքան իմաստ են երբեմն պարունակում իրենց մեջ սովորական, տափակ մաղթանքները: Օ, իմ ցող, ես տոչորվում եմ… Բարի գիշեր, երջանկություն: ժ. 23 անց 10 րոպե» 13-14/1959թ.  

  • ∞~ℒ~∞
    2014-07-31 18:56:03
    Կարդացել էի (լավ)
  • ☠Գոհար☠
    2014-08-01 00:13:07
    |( Պարույր Սևակ...ուղղակի հանճար (լավ) (լավ) (լավ)