Copy SMS

...Մանկության կայարան...

...Մանկության կայարան... - մանկություն, գնացք, կայարան

«…Ես որտեղի՞ց եմ գալիս… Իմ մանկությունից: Ես գալիս եմ մանկությունից` ինչպես որևէ երկրից են գալիս…»

                                                                                             Անտուան Դը Սենտ Էքզյուպերի

- Իմ անցյալ տարին հիմա որտե՞ղ է,-հարցրեց մի օր որդիս,-արի գնանք իմ անցյալ տարվա մոտ:

Որդիս քիչ առաջ կոտրել էր մոր ամենասիրած հայելիներից մեկը ( մայրը ամենասիրած չորս հայելի ունի, բայց սա ի միջի այլոց ), իսկ ես երկար,փափուկ ու ձանձրալի բացատրել էի,թե նա հիմա մեծ տղա է, այ եթե հայելին նա անցյալ տարի կոտրած լիներ, ոչինչ, քանի որ անցյալ տարի նա փոքրիկ էր,չոր հասկանում,թե ինչ է անում…

Իմ այդ խոսքերի վրա որդիս իր սև, վիթխարի աչքերը ավելի մեծացրած` մտածեց-մտածեց, հետո տվեց իր զարմանալի հարցը. «Իմ անցյալ տարին հիմա որտե՞ղ է…»:

…Եվ ես ստիպված հորինեցի այս հեքիաթը` մարդու ապրած-վերջացրած տարիների մասին.

«Ուրեմն, մարդու կյանքը նման է գնացքի, ինչպես մանկական երկաթուղու գույնզգույն գնացքները: Գնացքի ճանապարհը սար է, ինչպես Արարատ սարը, առաջին քառասուն տարում գնացքը բարձրանում է, մյուս քառասուն տարում` իջնում: Մարդու առաջին տարվա գնացքը մի վագոն է: Մարդը, ուրեմն, աշխարհ է դուրս գալիս մի վագոնով: Երբ լրանում է նրա մի տարին, և նա մտնում է երկուսի մեջ, ճանապարհին նա թողնում է այդ առաջին ատրվա վագոնը, նստում ուրիշ մի վագոն, որ մի քիչ ավելի մեծ է: Այդպես կամաց-կամաց մարդու կյանքի գնացքը բարձրանում է սարն ի վեր` ճանապարհի ծաղիկների ու փշերի մեջ թողնելով իր տարիները: Ամեն կայարանում` մեկը»:

- Ես քանի՞ տարեկան եմ,- հարցրեց որդիս:

- Չորս,- ասացի,- փետրվարին կլինես չորս:

- Իմ անցյալ տարվա գնացքն եմ ուզում: Հիմա որտե՞ղ է:

- Հեռու, շատ հեռու տեղ է,- ասացի, հետո մտածեցի,որ այս հեքիաթը շատ ավելի ինձ համար էր, որ շատ ավելի ե´ս կուզենայի ես վերադառնալ իմ մանկության կայարանները, որտեղ ես մեկիկ-մեկիկ թողել եմ իմ տարիները: Հիմա իմ կյանքի գնացքը իջնում է զառիվայրով, ես ետ եմ նայում ինքս իմ մեջ, իսկ իմ մեջ մանուշակագույն մշուշ է, շատ բան կորել է, մոռացվել, պետք է հորինես:

Ասում են,թե ապրած տարիների խարույկից մարդ պետք է կրակներ վերցնի, այլ ոչ թե մոխիրը… Տարիների մոխիրների տակից ես փորձեցի արթնացնել իմ մանկության կրակները: Չգիտեմ, կարողացա՞…


...Մանկության կայարան... - մանկություն, գնացք, կայարան

                                  ...Եվ իմ բոլոր գրառումների վերջաբանը...

…Քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը երկու բառի մեջ է.

                                             ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ...


...Մանկության կայարան... - մանկություն, գնացք, կայարան

28

57

3124

  • Կիմա
    2014-08-01 22:27:14
    …Քանի դեռ Աստված ապագայի վարագույրը փակ է պահում մարդկանց համար, մարդկային ամբողջ իմաստությունը երկու բառի մեջ է. ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ... ես խոսքերը մի տեսակ իարցն մեջ ուժ ունեն չգիտեմ շատ եմ կարևորում դրանք :) ..........իսկ գրառումտ հիանալիյա եսել կուզեյի լինեյի անցյալիս վագոնում :) (լավ)
    • .....
      2014-08-01 22:29:58
      էդ խոսքերը իմ համար էլ են շատ կարևոր,իրոք ճիշտ խոսքեր են...... :) իսկ մանկության վագոնում ինձ թվումա բոլորն էլ կուզեին լինել (ծաղիկ)
      • Կիմա
        2014-08-01 22:30:57
        հաաա են ամենափոքր ժամանակ 2-6 տարեկաան (ուռա) :)
      • .....
        2014-08-01 22:32:57
        հաաաաաաաաաա (ուռա)
  • ......
    2014-08-01 22:31:05
    հետաքրքիրա որ որոշ նախադասություններ էնպիսի մտքեր էին արտահայտում որոնք հենց երեկ գրածումս էլ կային,,, գնացքի պահը հենց..... լավն էր
    • .....
      2014-08-01 22:33:44
      շնորհակալություն :)
      • ......
        2014-08-01 22:36:11
        Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններիցա փաստորեն,,,,, ոճը ստիպեց էդպես մտածել,, պոիսկ տվեցի մի աղբյուրում նշված էր որ ըստ նրա է նյութը
      • .....
        2014-08-01 22:37:59
        այո :)
  • L*
    2014-08-14 13:31:24
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) el cxhasem gidessssss sirts inchpes misht grarumnerd qo pes paylum en :D (լավ)
    • :::::
      2014-08-16 21:13:58
      կրկնվում ես :D ապրես արևսսսսսսսսսսսս :) (ծաղիկ)
      • †♥ L ♥†
        2014-08-23 22:26:46
        (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) :D
  • Lilit
    2014-08-14 13:32:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ;)
    • :::::
      2014-08-16 21:14:05
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • "...շատ բան կորել է, մոռացվել, պետք է հորինես:", դեռ շատ բան ունենք մեզ համար հորինելու... Հետաքրքիր էր շա՜տ,ապրես:
    • .....
      2015-08-29 15:28:31
      :) :) :) դու էլ ապրես (ծաղիկ)
      • Ճարս ինչ]:) Վերջին ցիտատը կոմս Մոնտե Քրիստոյից էր?
      • .....
        2015-08-29 15:34:11
        այո այո (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) կարդացե՞լ ես :)
      • Լավ,կմտածեմ այդ ուղղությամբ:D Չէ,մեր գրադարանում մենակ երկրորդ մասը կա,կոմպով էլ 400 էջից ավելի բաներ չեմ կարդում ,աչք չմնա :D ոնց որ գրքամոլում էի կարդացել , մի հատ գիրք կա,դրան եմ սպասում ,չափերին էլ էլ չեմ նայի:D
      • .....
        2015-08-29 15:53:58
        ես շաուտ եմ կարդացել էդ գիրքը, բայց շատ եմ սիրում (ծաղիկ) իսկ ես կոմպով գիրք չեմ կարողանում կարդալ (օգո)
    • Այս տարի եմ առաջին "քայլերս"արել :Dչէ,շատը նույնիսկ ՝կոմպով, ավելին երկու անգամ իրար զուգահեռ կարդացել եմ երկու գիրք՝մեկը՝Օնլայն ,մյուսը՝գրքով:DՀեռախոսով ամենահարմարն է:
      • .....
        2015-08-29 16:03:33
        դե եթե ասում ես ուրեմն հարմար է...ես մի քանի անգամ փորձել եմ կարդալ,բայց չի ստացվել,մի քանի էջ կարդացել եմ ու կիսատ թողել,անգամ ամենահեշտ ընթերցվող գրքերը չեմ կարողանում էսպես կարդալ :)
      • Հեռախոսով համար է,հատկապես պատուհանագոգին ու ավտոբուսում :D:D լուսավորությունը իջեցրու ոչ կարդա:
      • .....
        2015-08-29 16:17:50
        ավտոբուսում համաձայն եմ,շատ հարմար է
      • Էն մեկն էլ հաճելի է:D լուսին եմ ուզում ,իսկ ավտոբուսում չկա՜ ...
      • .....
        2015-08-29 16:27:22
        համաձայն եմ,ընդհանրապես գիրք կարդալը շատ հաճելի է,անկախ պայմաններից :)
    • Մի անգամ փորձիր պատուհանի վրա ,պատուհանը անպայման բաց,լուսինը տեսանելի կողմից հեռախոսով կարդալ + ականջակալներ: Երանությու՜ն:
      • .....
        2015-08-29 16:34:11
        ես երևի մի քիչ տարօրինակ եմ,բայց երբ գիրք եմ կարդում անգամ իմ ամենասիրելի երգը ինձ խանգարում է,սիրում եմ լռություն,դատարկ սենյակ,ես ու գիրքս...այ դա իսկական երանություն է,կամ էլ այգում ծառի ստվերի տակ նստած :)
  • Դու չես տարօրինակ ,այլ ես:D խառը դուրս գալիս է: Հլը փորձիր,հետո կասես:D
    • .....
      2015-08-29 16:41:22
      լավ ես հենց այսօր էլ կփորձեմ (ժպիտ)
      • Կարդում ես ու կեսից զգում ,որ թռչելու ցանկություն է առաջանում ,բայց ափսո՜ս,գիրքը հո՞ կիսատ չի մնալու (ժպիտ)
      • .....
        2015-08-29 16:47:30
        փաստորեն շատ ձևերով ես գիրք կարդացել,ինչի՞ թռչելով չկարդալ,փորձիր...ինչ լավ կլիներ... (ուռա) (ուռա) (ուռա)
      • Աաա դե մի անընդհատ նույն ձևից հոգնում ես է:D ա մեր երկրոտդ հարկից Թռչելու դեպքում շատ-շատ ոտք- ձեռք կոտրեմ,ինձ ուրիշ բան է պետք ,անհատակ անսահման բան ու ես ու հեռախոսը(խփո)
      • .....
        2015-08-29 17:01:14
        ես արդեն պատկերացնում եմ,նստել եմ ու մտածում,թե ինչ լավ կլիներ,թռչում ես երկնքում,քամին փչում է դեմքիդ,ու հեռախոս (գիրք)....ՀՐԱ՜ՇՔ (ժպիտ) (ժպիտ) O:)
      • Դեմքիդ չէ,մազերի՜դ,մազերդ ծածկում են դեմքդ ու սկսում ես մազահատիկների միջև եղածը տարածությունն օգտագործել կարդալու համար ա՜^^
      • Դեմքիդ չէ,մազերի՜դ,մազերդ ծածկում են դեմքդ ու սկսում ես մազահատիկների միջև եղածը տարածությունն օգտագործել կարդալու համար ա՜^^
      • .....
        2015-08-29 17:14:04
        ու մայրամուտ է....ամպերը մայր մտնող արևի կարմիր շողերից գունավորվել են...ու ես չեմ ուզում արթնանալ այս երազից :(
  • Բայց մենք դասի ենք է՜:DԲա մեր բազմաչարչար բուդիլնիկին ո՞վ ականջ դնի:
    • .....
      2015-08-29 17:43:29
      էէէէ...ոնց չեմ ուզում գա բուդիլնիկի իշխանության շրջանը :'(
  • Ուրախությամբ գնանք,մեկ է,բան չի փոխվի :D