Copy SMS

Քաջերի սերունդները քաջեր են.....

                  -Դուք գնացիք կռիվ և ասացիք՝ կգա՛նք:
                            Ուշանո՜ւմ եք, տղե՛րք, ուշանո՜ւմ եք:        

Քաջերի սերունդները քաջեր են..... - Զինվոր, հայրենիք, Հայաստան, հերոս,


Մեր ժողովրդի պատմությունը հավերժ ու անդադրում պայքարի պատմություն է: Անկախության ճանապար-հին քանի ու քանի անգամ ենք դեմ առել պատերազմների,բայց թե հաղթանակների և թե պարտությունների պարագայում չենք կորցրել ազգային ինքնությունն ու անկախության ձգտումը:..Յուրաքանչյուր անգամ երբ մեր ժողովրդի առջև ծառացել է պատերազմի վտանգը ոտքի են կանգնել հայազգի քաջարի զավակները,մի ձեռքում բռնած սուր,մյուսում՝խաչ,իսկ սրտում պահած վառվող կանթեղ՝հայրենիքի հանդեպ սերը....և ամեն անգամ մեզ օգնել է միասնականությունն ու հավատը,հավատը Աստծո և սեփական ուժերի հանդեպ:Պատմության քառուղիներում մենք գրեթե միշտ զիջել ենք թշնամուն ռազմատեխնիկայով և թվաքանակով.բայց հաղթել ենք,հիմա էլ հաղթում ենք,և միշտ ենք հաղթելու...քանզի քաջերի սերունդները քաջեր են միայն, և մեկ անգամ չէ,որ մեր զավակները գործով ապացուցել են դա: Մենք հիմա էլ հաղթելու ենք քանի որ թշնամին նորից նույնն է՝անհավատ ու անբան թուրք ասկյարը,որ չի էլ գիտակցում,որ պատերազմի դաշտ դուրս գալուց առաջ նախ ուժ է հարկավոր և հետո միայն զենք...սակայն այս անգամ ուրիշ է նրա առաջ վահագնացած հայորդին,այս անգամ ուրիշ է ինքը՝ՀԱՅԸ....բայց մի բան կա,որ միշտ նույնն է. Անհրաժեշտության դեպքում զինվորի կողքին կկանգնի հասարակ ժողովուրդն ու զենքով կդիմավորի թշնամուն: Սա է մեր ժողովրդի հաղթանակի գրավականը և այսպես է լինելու ընդմիշտ......

..............


Մեր ազգի զավակներն այս  օրերին  ապացուցում են և շարունակելու են ապացուցել,որ թուրքն անզոր է հայ զինվորի ուժի և տոկունության առաջ....


ՓԱՌՔ ՁԵԶ ՀԱՎԵՐԺԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ.....



Քաջերի սերունդները քաջեր են..... - Զինվոր, հայրենիք, Հայաստան, հերոս,


-Մենք գնացինք կռիվ և ասացինք՝ կգանք,
Էլ չսպասե՜ք երբեք, էլ չսպասե՜ք:

19

17

5364

  • → Լիլ(#VaMpIrE) → † †
    2014-08-03 22:33:20
    https://www.youtube.com/watch?v=Scz5NKgkZBk Հուլիս ամսվա կորուստները Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    • Ավետիսյան
      2014-08-03 22:35:10
      Այսօր էլ նրա հետ վիրավորված զինվորն է մահացել հիվանդանոցում...... ահավորա :'( :'(
      • → Լիլ(#VaMpIrE) → † †
        2014-08-03 22:37:13
        երեկ որտեղ որ եխպայրս էր ծառայում ու պոստերում էր..իրանց մոռ ղարաբաղում...պոստերում են եղել կողքի պոստից զինվորա մահացել :'( սիրոտս կանգնումա :'( :'( :'( մերոնքել այսօր 15 զոհ են տվել հակարակորդին 30 վիրավոր
      • Ավետիսյան
        2014-08-03 22:39:54
        իմ եղբայրներն էլ են բանակում...իրանց մոտ էլ էր դիվերսիա եղել....Ազատն ու Արարատն էնտեղից էին :'( ...բայց եղբայրներս պոստերում չեն եղել
      • → Լիլ(#VaMpIrE) → † †
        2014-08-03 22:41:43
        ախ ես ճողովուրդը չի հասկանում որ նորակոչիկներին գոնե տենց օրերին որ զգում են խառնաշփոթը շատա չուղարկեն պոստեր....ահավորաա.....դեբիլիզմ....
  • Ավետիսյան
    2014-08-03 22:42:57
    հա իսկապես.....բայց դե զինվորի պակաս էլ կա. ախ չգիտեմ է.ամեն օր մի բան լինումա :( :(
    • → Լիլ(#VaMpIrE) → † †
      2014-08-03 22:44:04
      հա մերոնք շատ քիչ են շատ
      • erazox
        2014-08-22 19:17:39
        մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում (ծաղիկ) (գինի) հաերի կենացը (գինի) (լավ)
    • → Լիլ(#VaMpIrE) → † †
      2014-08-03 22:44:18
      ու ոչել զենք զինամթերք ունենք
      • Ավետիսյան
        2014-08-03 23:32:20
        ճիշտ է,բայց դե թշնամիներն էլ դեբիլ են :) ........ բայց էս վիճակն ինչքանա շարունակվելու չգիտեմ.... չի կարելի սենց էլ :(
  • արդեն չեմ դիմանում երբ ա ես ամեն ինչի վերջը լինելու ամեն օր կորուստներ ահավորա :( աստված թող բոլոր զինվորների հետ լինի ու Էլ կորուստ չտանք ԽՆԴՐՈՒՄ ԵՄ;
    • Ավետիսյան
      2014-08-03 23:33:17
      Ես էլ եմ էդ ցանկանում Աստված տա,որ էլ ոչ մի մոր աչքերում արցունքներ չլինեն ..էդ ամենավատ բաննա :'( :'( Աստված մեր զինվորների հետ
  • smail
    2014-08-04 11:21:32
    անկեղծ ասած ես վախենում եմ լսել նոր զինվորի մահվան մասին :'( ու մի պահ ինձ էնքան անպետք եմ զգում որ վոչ մի բան չեմ կաողանում անել
    • Ավետիսյան
      2014-08-04 13:09:42
      ես էլ ,արդեն սարսափելիա դարձել .... :'( :'( :'( բայց դե դուք ինչ պիտի անե՞իք
  • ∞~ℒ~∞
    2014-08-04 12:51:22
    karmir kov@ ir kashin chi poxi vonc exel en tenc el kan u kmnan :'(
  • Ավետիսյան
    2014-08-04 23:46:28
    Ազատագրված Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհված պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը կրտսեր սերժանտ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն այսօր հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»,- գրել է նա: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 40-ամյա Արամ Գրիգորյանն Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող էր եւ 2 օր առաջ էր բարձրացել մարտական հենակետ: :'( :'( :'( ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻԴ ԼՈՒՍԱՎՈՐԻ...