Copy SMS

Լեդի.

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալ


 Հայտնի դերասանուհի Օդրի Հեփբերնի անունը ծանոթ է միլիոնավոր մարդկանց : 50-ականների կուռքը մինչև այսօր  նորաոճության խորհրդանիծն է : Նրա դեմքը շողում է բարությամբ, ոչ շինծու կանացիությամբ  և ուժով , որը ամեն մեկը չի կարող տեսնել առաջին հայացքից : Այդպիսին էր Օդրին իր կեդանության օրոք , այդպիսին էլ նա մնաց իրեն ճանաչողների և երկրպագուների հիշողության մեջ : 

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալ Օդրին դերասանուհու անվան կրճատ տարբերակն է: Նրա ամբողջական անունը Օդրի Քեթլին Հեմստրա Հեփբերն էր, որը նա ժառանգել է բարոնուհի մորից : Օդրին ծնվել է 1929 թվ  մայիսի 4-ին Բելգիայում : Ծնողներն անընդհատ կռվում էին, ընդհանուր լեզու չէին գտնում : Ամեն դեպքում Օդրիին խիստ են դաստիարակել, ինչպես դա անում էին ցանկացած արիստոկրատ ընտանիքում :

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալՕդրին մանկուց ջերմության և սիրո  պակաս էր զգում : Մայրը խիստ զուսպ էր  զգացմունքների արտահատման մեջ, իսկ հայրն այնքան էր ծանրաբեռնված ընտանեկան և աշխատանքային խնդիրնորով,  որ ժամանակ չէր գտնում երեխաների համար : Վերջիվերջո ծնողները բաժանվում են, ինչը  Օդրիի համար ծանր հոգեկան ապրումների պատճառ է դառնում :

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալՕդրինը ժամանակից շուտ հասունացավ : Նա հակա-ֆաշիստական թղթիկներ էր տարածում, միևնույն ժամանակ զբաղվում էր պրոֆեսիոնալ բալետով և պարի դասեր տալիս երեխաներին : Երեկոյան Օդրին  համեստ վարձատրության դիմաց պարում էր մշտական հանդիսատեսի համար :  

Օդրինի մոտ սակավարյունություն է ձևավորվում, իսկ հետո դեղնախտով է հիվանդանում : Նա հրաշքով փրկվում է : 16 տարեկանում Օդրին մոր հետ Ամստեդամ է տեղափոխվում, որտեղ  բուժվում է միայն մոր և ընտանիքի ընկերների ջանքերի շնորհիվ :

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալԱպաքինվելուց հետո ընդունվում է բալետի հայտնի պարուսույց Սոնյա Հասկելի խումբ, իսկ 18 տարեկանում ընդունվում է Մարի Ռամբերի լոնդոնյան դպրոց: Գոյատևելու համար Օդրին ստիպված էր նկարահանվել գովազդներում, պարել գիշերային ակումբներում և մյուզիքլներում:  Այդ ժամանակ, նրա երազանքները կապված էին միայն բալետի և թատրոնի հետ : Սակայն ճակատագիրն այլ ընթացք է ստանում :  Մի անգամ Օդրիին նկատում է հայտնի ռեժիսոր Մարիո Ջմպին,  ով աղջկան դեր է առաջարկում ՞՞Ծիծաղը դրախտում՛՛ ֆիլմում :


Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալԵվս երկու տանի նա նկարահանվում է էպիզոդիկ դերերում,  մինչև վերջապես դեր է ստանում  ՛՛Արձակուրդները Հռոմում՛՛ , որի պրեմիերայից հետո աստղ է դառնում : Օդրիի ֆիլմոգրաֆիան մոտ 20 ֆիլմ է պարունակում : Իր կյանքի վերջին տարիներին Օդրին բարեգործությամբ էր զբաղվում, ինչ համար ԱՄՆ-ի նախագահի կողմից  պարգևատրվեց փառքի մեդալով :

Լեդի. - դերասանուհի, ֆիլմ, անցյալ

13

11

1960

  • Կիմա
    2014-08-04 15:07:21
    արժանի էր փառքի մեդալին (լավ)
    • Emris
      2014-08-04 20:13:43
      :) Դե՜..արժանի էր :
  • Մելինե
    2014-08-04 19:54:39
    իրա մասին ֆիլմ էին ցույց տալիս մի քանի օր առաջ O:) (գինի)
    • Emris
      2014-08-04 20:13:02
      Հմմ....Գովազդով մի պահ տեսել եմ )))
      • Մելինե
        2014-08-07 14:46:08
        Հայազգի լուսանկարիչ Հովսեփ Քարշը լուսանկարել է Հեփբըրնին, պոստերիցս մեկում կար (օգո)
      • Emris
        2014-08-08 00:12:10
        Կարդացել եմ նման բան ինչ-որ տեղ ^-^
  • Lady
    2014-08-06 17:33:33
    լավն էր գրառումը.......նրա աչքերը, ժպիտը...այնքան մանկան պարզություն կա
    • Emris
      2014-08-06 20:39:36
      Ենքան անկեղծություն...ամեն ինչ պարզա, բայց ոչ պարզունակ :)
      • Lady
        2014-08-06 21:00:09
        հայացքը մանկան....
  • Dark Moon
    2014-08-07 19:29:24
    ուխ շատ եմ սիրում իրան (բռավո) (բռավո)
    • Emris
      2014-08-08 00:09:33
      Ահա....ինքն իրեն սիրելա տալիս :->