Copy SMS

Ապրած և չապրած տարիներ․․․

Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր

Վերջերս կարդացի Վարդգես Պետրոսյանի «Ապրած և Չապրած տարիներ» ստեղծագործությունը,և ուզում եմ մի քանի մեջբերում անել,որոնք ինձ շատ են դուր եկել։



  • Առհասարակ, ի՞նչ կարիք կա հավաքվելու, ի՞նչ կարիք կա քրքրելու անցյալի փեթակը. կարծում ես այնտեղից բզզալով դուրս կթռչեն հուշերի մեղունե՞րը: Հազիվ թե: Համարյա ամեն ինչ մոռացվել է, մեղուների մեծ մասը պարզապես դեղին փոշու մի շերտ են փեթակի հատակին և թող հանգիստ մնան:

  • Փակեց աչքերը:Բայց մի՞թե մարդ աչքերով է քնում: Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Երբ մարդիկ սկսում են հիշել մանկությունը ,նշանակում է նրանք ծերանում են:

  •  Երբեք մութ չի լինում: Մութը հնարել են մարդիկ: Մարդիկ`թերությունները, հանցանքը, հայացքը, հազար ու մի բան թաքցնելու համար: Մութ չկա…


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  • Հազվադեպ է, երբ մարդ զգում է դիմացինի տխրությունը: Իսկ տխրությունը մատուցող չի, որ գա կամ գնա մատի շարժումով:

  • Փորձեց հիշել մանկությունը: Իզուր է թվում, թե հեշտ է հիշել մանկությունը: Տարիներ հետո մարդիկ ոչ այնքան հիշում են մանկությունը, որքան հորինում են մոտավորապես նման, մոտավորապես իրենցը:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:

  •  Լևոնը հանկարծ զզվանքով մտածեց իր գործի, իր կյանքի, թերթի մասին, որտեղ ռուբլի-ռուբլի ծախսում է կյանքը, որը, վերջին հաշվով, վիճակախաղով շահած մի գումար է:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  • Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը:

  •  Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  • Մարդու կյանքը կամաց-կամաց դառնում է լուցկու տուփ, որտեղ ավելանում են այրված հատիկները… Լուցկու այրված հատիկը կարող ես փողոց նետել, ապրած օրերդ մնում են: Ու մի օր էլ` կյանքդ դառնում է լուցկու տուփ` միայն այրված հատիկներով…

  •  Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք` աշխարհին, մարդկանց, պատրաստակամություն` ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Չկռվել, հաշտվել` նույնպես նշանակում է հանել ուսերդ այդ երկնքի տակից, որի ավելի պարզ անունը, հավանորեն, կյանք է:

  • Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել` ձանձրալի է:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  • Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել, որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:

  • Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները…


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:

  • Անցած կյանքը նման է հին ջրազացի. կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացները կսկսեն պտտվել, ցորենն ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկով:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Խոսել մարդիկ սովորում են մեկ-երկու տարում, մնացած տարիների փորձում են լռել սովորել. կարգին մարդկանց չի հաջողվում:

  • Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինես: Երբեք չես կարող ասել այն մարդուն, որին այսօր տեսար կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  •  Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը: Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաև պարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները, խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաև սիրել, ում նա չկարողացավ…

  •  Երևի, ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն նա չի: ՆՐԱՆ ՉՊԻՏԻ ԳՏՆԵՍ:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր



  • Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում: Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները:

  •  Նա մտածեց, որ մարդը լրիվ անկեղծ չի լինում նույնիսկ ինքն իր հետ, նույնիսկ ինքն իր մեջ, որովհետև հոգին չի սիրում մերկություն, հոգին միշտ զգեստների կարիք ունի: Ու դրա համար, երբ հեռանում են այդ մտերիմ մարդիկ, մենք պատճառներ ենք հորինում: Պարզապես չենք ուզում ընդունել, որ սիրել չենք կարող ուրիշներին, կարող ենք միայն հանդուրժել՝ այն էլ որոշ ժամանակով:


Ապրած և չապրած տարիներ․․․ - զարմանալի, հետաքրքիր

L K
12

8

7382

  • Anna
    2014-08-06 15:01:15
    (լավ) (լավ) (լավ)
    • L K
      2014-08-06 15:20:56
      O:) O:) O:) O:) O:) O:)
  • (բռավո) (բռավո) (լավ)
    • L K
      2014-08-06 15:25:36
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ամուլիկ♥
    2014-08-07 00:51:15
    Ի՞նչ տարբերություն ապրած և չապրած տարիների մեջ, ի՞նչ տարբերություն այս օդի, ծաղիկների, ջրերի, փողոցի ու աշխարհի համար դու՞ ես, թե՞ մեկ ուրիշը:
    • L K
      2014-08-07 11:12:21
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Անյուտ(Վ)
    2014-08-07 19:55:48
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • L K
      2014-08-07 19:56:38
      O:) O:) O:) O:) O:) O:) O:)