Մի քանի լուսանկարի պատմություն :
Ամենրիկացի հայտնի լուսանկարիչ Վիվիան Մայերը 1956թվ Նյու Յորքում լուսանկարեց այս հայ կնոջը, որը վիճաբանում էր ոստիկանի հետ : Լուսանկարը դարձավ հանաճանաչ և մեծ տարածում գտավ, բայց նույնիսկ դրա հեղինակը հազիվ թե կարողանար բացատրել իր պատահական կադրի հաջողության գաղտնիքը :
Ռուս լուսանկարիչ Պրոկուդին -Գորսկին Արդվինում 1912թվ գարնանը լուսանկարց այս երկու հայ կանաց ՝ հրաշալի բնության գրկում :Այժմ այս գունավոր լուսանկարը համարվում է առաջինը, որտեղ հայեր են պատկերված :Նույնիսկ անհավատալի է, որ ավելի քան 100 տարի առաջ, հնարավոր է եղել նման որակի պատկեր ստանալ :
Այս լուսանկարը պահվում է ռուս գրող Ալեքսեյ Միլչանի ժառանգների արխիվում : 1939թվ Հայաստանում նշվում էր ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսի 1000-ամյակը : Միլչանը Հայաստան ժամանած հյուրերի թվում էր : Երևանում նրանց ընդունել է Ավետիք Իսահակյանը :
Քչերին է հայտնի, որ 1972 թվ ապրիլին ռուս հայտնի բանաստեղծ , Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին եղել է Երևանում : Նա Հայստան գործուղման էր եկել :Ապրել է Նորքում գտնվող տուրբազայում : Այցելել է Գառնի և Գեղարդ :Հյուընկալվել է նաև ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի ամառանոցում : Հենց այյստեղից էլ հիշատակ է մնացել այս լուսանկարը :
Եզակի լուսանկար է ՝ արված 1941թվ մայիսին Մոսկվայում, որտեղ անց էր կացվում հայ գրական տասնօրյակ : Լուսանկարում ճանաչված դեմքեր են ՝ Վահրամ Ալազյան, Ավետիք Իսահակյան, Նաիրի Զարյան, Մարտիրոս Սարյան, Սարիկ Սարյան, Թամար Ամատունի...
Հայկ Նհապետի արձանը սկզբնապես կանգնեցվել է որ թե Նորքի զանգվածում, ինչպես սովոր են տեսենել այսօրվա երևանցինեը, այլ ՛՛Մոսկվա՛՛ կինոթատրոնից փոքր-ինչ վերև : Սա 1972 թվ լուսանկար է :
Անսպասել լուսանկար : Շառլ Ազնավուրը՝Նապոլեոն Բոնապարտի համազգեստով :
Ռուս ճանաչված լուսանկարիչ Օլեգ Կլիմովը 1992թվ Ստեփանակերտում լուսանկարեց այս հայ կնոջը՝ իր աշխատանքն անվանելով ՛՛Կալաշնիկովով տիրամայրը՛՛ :20 տարի անց նա եկավ Հայաստան ՝որոնելու իր հերոսուհուն: Եվ գտավ : Դա Էլլա Հրությունյանն էր , որին Կլիմովը կրկին լուսանկարեց :
Lady
2014-08-06 20:57:56Emris
2014-08-06 21:16:07Lady
2014-08-06 21:22:02Emris
2014-08-06 21:35:57Arm..
2014-08-06 23:13:32Emris
2014-08-07 16:32:44Մելինե
2014-08-07 14:34:25Emris
2014-08-07 16:32:33Man)E(Dreamer
2014-08-12 19:54:50Emris
2014-08-12 20:19:25MaN
2014-10-08 21:04:17