Copy SMS

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 3)

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 3)  - հետաքրքիր, մեծերի, կյանքից


 


Լինկոլնի պատաասխանը


Մի մեծամիտ անգլիացի Լինկոլնի ներկայությամբ հայտարարում է.


-Ոչ մի անգլիացի ջենտլմեն իր կոշիկները չի մաքրում:


-Մի՞թե,-զարմանում է Լինկոլնը,-իսկ ու՞մ կոշիկներն է մաքրում:




 Պաշտոն


Անգլիական դեպարտամենտներից մեկի դիրեկտորի մահվանից հետո չինովնիկերից մեկը, որն ուզում էր գրավել մահացածի պաշտոնը, դիմում է այն ժամանակվա վարչապետ Ուինսթոն Չերչիլին.


-Ես չեմ կարող արդյոք զբաղեցնել հանգուցյալի տեղը:


-Ես ոչ մի առարկություն չունեմ,-պատասխանեց Չերչիլը,- բայց այդ հարցով դուք պետք է դիմեք գերեզմանատան դիրրեկցիային:




 Սխալ, թե մոլորություն


Մարկ Տվենին մի անգամ հարցրին, թե որն է սխալի և մոլորության տարբերությունը: Նա պատասխանեց.


-Եթե դուք կախիչի վրայից վերցնեք ուրիշի մետաքսե հովանոցը ձեր թղթե հովանոցի փոխարեն, դա իհարկե սխալ է: Իսկ եթե դուք ձեր մետաքսե հովանոցի փոխարեն վերցնեք ուրիշի թղթե հովանոցը, դա իհարկե մոլորություն է:




 Քիթ


Մի ռեպորտյոր հարցնում է Բրիջիդ Բարդոյին, թե նա ինչ կարծիք ունի արդի պլաստիկ վիրահատությունների մասին.


-Վիրաբույժները,-պատասխանում է Բրիջիդ Բարդոն,-օրինակ քթի հետ կարող են անել ինչ ցանկանում են բացի մի բանից. նրանք չեն կարող ստիպել քթին չմտնել ուրիշի գործերի մեջ:




 Դժվար կացություն


Գիտական մի կոնֆերանսում պրոֆեսոր Էյնշտեյնի տված զեկուցումից հետո նրան հարցնում են, թե այդ օրը որ մոմենտն էր նրա համար դժվարագույնը.


-Մեծագույն դժվարությունը,-պատասխանում է գիտնականը,-դա ինձ հասարակությանը ներկայացնող ջենտլմենի ելույթից հետո քնած ամբոխին արթնացնելն էր:




 Կարծիք


Մի երիտասարդ դրամատուրգ Բեռնարդ Շոուին հրավիրել էր իր ներկայացման պրեմիերային, բայց Շոուն ամբողջ ներկայացման ընթացքւմ քնեց.


-Ինչպե՞ս կարող էիք, չէ որ ձեր կարծիքը ինձ համար շատ կարևոր է, դուք ամբողջ ընթացքում քնեցիք:


-Իմ քնելը հենց իմ կարծիքն էր պիեսի մասին,-պատասխանեց Շոուն:




 Պատճառը


Իր սարսափազդու նկարներով հայտնի ամերիկացի գրաֆիկ Չարլզ Ադամսը հայտարարել էր, որ այլևս չի նկարելու երկգլխանի մարդիկ: Իսկ այն հարցին, թե ինչու է նա հետ կանգնել իր զբաղմունքից, Ադամսը պատասխանեց.


-Պարզապես ես այս վերջերս շատ եմ սպառնալի նամակներ ստոնում երկգլխանի մարդկանցից::




 Քննադատը


Մի քննադատ դիմեց Մայն Ռիդին` ասելով.


-Կարդացի ձեր գիրքը, շատ հետաքրքիր էր, բայց մի հարց տամ ձեզ. այդ դուք որտե՞ղ եք տեսել անգլուխ ձիավորների:


-Ճիշտ եք, անգլուխ ձիավորների ես իհարկե չեմ տեսել, բայց անգլուխ մարդկանց` որքան ասես:




 Հնարավոր է


Մի երիտասարդ լուսանկարիչ Ուինսթոն Չերչիլի ութսունամյակին նրան լուսանկարելիս ասում է.


-Ես հույս ունեմ, որ կկարողանամ ձեզ լուսանկարել նաև ձեր հարյուրամյա հոբելյանի օրը:


-Դա միանգամայն հնարավոր,-պատասխանում է Չերչիլը,- միայն մի պայմանով, որ դուք հետևեք ձեր առողջությանը:




 Ցրվածություն


Լեսինգը հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ երեկոյան, տուն վերադառնալով, բախեց իր դուռը.


-Պարոն պրոֆեսորը տանը չէ,-լսվում է ծառայի ձայնը վերևի պատուհանից:


-Ինչ արած,- ասում է Լեսինգը,-կգամ մի ուրիշ անգամ:




 Վրեժ


Մի նշանավոր դիրիժորի համերգի ամբողջ ընթացքում Բեռնարդ Շոուն ինչ-որ բան էր շշնջում իր հարևանուհու ականջին ու ծիծաղում: Դիրիժորը չհամբերելով, դադարեցնում է համերգը և դիմում Շոուին.


-Թանկագինս, դուք վատ եք դաստիարակված, ես ձեր կոմեդիաները նայելիս երբեք չեմ ծիծաղում:




Ստեղծագործական գաղտնիքը


Մարկ Տվենին հարցնում են, թե որն է իր ստեղծագործական գաղտնիքը, թե նա ինչպես է այդքան հռչակավոր գրող դարձել:


-Օ, դա շատ հեշտ է,-պատասխանում է Տվենը:- Դրա համար բավական է ունենալ թուղթ ու գրիչ, ապա առանց մեծ ջանքերի նստել ու գրել այն, ինչ այդ պահին կգա մտքիդ: Որոշ դժվարություն է ներկայացնում այն, թե ինչ կգա մտքիդ:




Լավ ժամանակներ


Բեռնարդ Շոուին հարցրին, թե պատմության որ ժամանակաշրջանում կցանկանար ապրել.


-Ֆրանսիայում, Նապոլեոն Բոնապարտի ժամանակներում,-պատասխանեց Շոուն:


-Ինչո՞ւ,-զարմանում է հարց տվողը:


-Որովհետև այն ժամանակ միայն մի մարդ էր իրեն Նապոլեոն համարում:




Շոուի պատասխանը


Մի երիտաարդ դրամատուրգ ոգևորված Լոնդոնում իր առաջին պիեսի հաջողությունից, թատրոն է բերում երկրորդ պիեսը, որը հանդիսատեսը ընդունում է սուլոցներով ու աղաղակներով:


Հեղինակը դժգոհում է Շոուին.


-Ձեր թատերական հասարակությունը բաղկացած է տարրական ճաշակից զուրկ տգետներից:


Շոուն պատասխանում է.


-Լիովին համաձայն եմ: Ես այդ նկատեցի դեռևս ձեր առաջին պիեսի պրեմիերայից:




Խորհուրդ դրամատուրգին


Երբ նշանավոր դրամատուրգ Սաշա Հիդրին դեռևս սկսնակ էր, նա իր պիեսը ներկայացնում է Փարիզի թատրոններից մեկի դիրեկտորին:


-Բոլորովին էլ վատ պիես չէ, բայց աշխատեք ավելի հասկանալի գրել, որ յուրաքանչյուր հիմար կարողանա հասկանալ:


-Շատ լավ,-բացականչում է Հիդրին:-Միայն բարի եղեք ցույց տալ, թե ո՞ր տեղը չեք հասկացել:




Բացատրություն


Մի հոգևորական հարցնում է անգլիացի հռչակավոր դերասան Լորենս Օլիվերին, թե ինչու երբ նա հանդես է գալիս, դահլիճները լեփ-լեցուն են լինում, այնինչ հոգևորականները քարոզ են կարդում դատարկ վանքերում ու եկեղեցիներում: Օլիվեն պատասխանում է.


-Բանն այն է, որ ես բեմից իմ խոսքերն արտասանում եմ այնպես, որպես թե հավատացած եմ դրանում, իսկ դուք ձեր քարոզներն այնպես եք կարդում, որպես թե ձեր ոչ մի խոսքին էլ ինքներդ չեք հավատում:


 

18

11

3393

  • Dark Moon
    2014-08-07 19:21:48
    (բռավո) (լավ) շատ հետաքրքիր էր
  • sharlota
    2014-08-07 19:27:09
    (լավ)
  • sharlota
    2014-08-07 19:28:15
    :)
  • Անյուտ(Վ)
    2014-08-07 19:52:05
    շատ ապրեք հետաքրքիր պոստի համար (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ավետիսյան
    2014-08-09 23:24:41
    Լեսինգը հայտնի էր իր ցրվածությամբ: Մի անգամ երեկոյան, տուն վերադառնալով, բախեց իր դուռը. -Պարոն պրոֆեսորը տանը չէ,-լսվում է ծառայի ձայնը վերևի պատուհանից: -Ինչ արած,- ասում է Լեսինգը,-կգամ մի ուրիշ անգամ: :D :D վերջն էր....հետաքրքիր էր (բռավո) (բռավո)
  • 迪尔
    2014-08-16 15:29:00
    սաղ բողոքում են վատ պոստերից,իսկ լավերն էլ անտարբերության են մատնում ինչ թե ալարում են կարդան ,տենաս ինչա իրանց ուզածը (:| ապրես շատ լավն էր :)
    • Մելինե
      2014-08-19 14:59:57
      մերսի (ծաղիկ) հա ես էլ եմ նկատել, որ ինտելեկտուալ պոստերը, կամ ուղղակի լավ պոստերը ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան ասենք սիրո մասին պոստերը, տխուր բան ա :(