Copy SMS

Ես քո կարիքն ունեմ․․․

Ես քո կարիքն ունեմ․․․ - սիրտ, կյանք,



Քո կարիքն ունեմ միակս․․․․քո կարիքն ունեմ,որ մենակ չմնամ մենակությանս հետ,քո կարիքն ունեմ,որ չզգամ հոգուս ճիչը,որը հարվածում է սրտիս ու անհետանում ուղեղումս։

Ուզում եմ ոչնչացնել մեզ բաժանող պատնեշները,լցնել մեր միջև գտնվող անդունդները՝իմ երազանքներով,փշրել մեզ շրջապատող սուտն ու կեղծիքը․․․ու զգալ քեզ կողքիս․․․։Քո կարիքն ունեմ,որ դիմանամ,որ կարողանամ շնչել բացակայությանդ առաջացրած վակումում ,որ կարողանամ դիմադրել երկինք ու երկիր իրար միացնող,բեկող ու բաժանող "ցավ"կոչվող արհավիրքին,որն փլուզել է հոգուս կամարներն ու սրտիս պատնեշները,որն մտել է մեջս և տանուվրա է անում ամեն ինչ,խառնում է հույզերս,հույսերս,արցունքներս ու ժպիտներս։Ցավը մեզ տրվում է հասկանալու համար թե մենք ինչ ենք ուզում,բայց ես արդեն հասկացել եմ․․․ես մեր երջանկությունն եմ ուզում,ես ուզում եմ քեզ տեսնել կողքիս։Եվ ես հիշում եմ բոլոր այն խելագար խոսքերը,որոնք դու էիր ասում․․․նրանք միշտ իմ  սրտում են․․․․Դու՝միշտ իմ սրտում ես․․․․դու ամենուր ես,բայց ես ուզում եմ,որ դու հիմա լինես այստեղ,լինես կողքիս․․․

Չէ ես չեմ ուզում այլևս կորցնել․․․և ես հիմա միայն ուզում եմ քեզ ասել,որ ես չեմ ուզում կորցնել․․․․ես քո կարիքն ունեմ․․․

 

Ես քո կարիքն ունեմ․․․ - սիրտ, կյանք,

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ-մեկու
Մեր երազներն - առանց մեզ:

Պատահեցին մեկ-մեկու
Ու կանչեցին ինձ ու քեզ,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու:

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու:

Խառնվեցին երկու “ես”
Ու դարձան մեկ՝ “ես ու դու”,
Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու:

Բայց չներեց բախտը մեզ,
Ես դարձա ես, դու էլ՝ դու,
Դու չիմացար, թե ինչու,
Ես չիմացա, թե ինչպես:

Ու բախվեցինք մեկ-մեկու,
Ու հեռացանք մշտապես,
Եվ չիմացանք, թե ինչու,
Եվ չիմացանք, թե ինչպես:

 

Ես քո կարիքն ունեմ․․․ - սիրտ, կյանք,

L K
5

6

1022

  • → Լիլ(#VaMpIrE) → † †
    2014-08-09 16:54:13
    դուրս եկավ..ապրես դվայնիկս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ......
    2014-08-09 19:51:38
    (լավ) (լավ) ապրես,այսքան ժամանակ կարդացածս սիրո թեմայով պոստերից ամենալավն էր
    • L K
      2014-08-09 20:29:36
      MERSIII SHAAAAAAAAATTTT O:) O:) O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ......
        2014-08-09 21:22:13
        խնդրեմ :)