Copy SMS

Թիթեռներ իմ մտքում #1

Թիթեռներ իմ մտքում #1 - թիթեռներ , իմ ,մտքում


Օր առաջին.


"Ես թողելու եմ իմ հետքը այս աշհարհում"


Բայց որտե՞ղ եմ ես,արդյոք սա՞ է աշհարհը:Եթե այո,ապա նա շատ խղճուկ է:Ինչու՞:Դա պարզ է,ինչպես այս օրը:Խղճուկ է որովհետև հիմնված է անարդարության վրա,կամ էլ արդարությունը այնքան չնչին է,որ չի երևում:


Չէ,ես չեմ փիլիսոփայում,ես ցանկանում եմ հասկանալ,թե ինչու՞ է մեր աշխարհը այդպիսին,միթե՞ Աստված ցանկացել է տեսնել այդպիսի աշհարհ...


Թիթեռներ իմ մտքում #1 - թիթեռներ , իմ ,մտքում


Ես փակում եմ աչքերս,նայում եմ երկնքին:Երկինքը այնքան ջինջ է և պարզ,կարծես թե ոչ մի անարդարություն և կեղծիք չկա,բայց և նայում ես ավելի խորը տեսնում ես մուգ-մուգ  բծեր որոնք թաքնվում են և հանդես են գալիս ինչպես կապույտ անբիծ երկինք:Այդ պատճառով կարելի է ասել,որ անարդարությունը թաքնվում է արդարության մեջ,այդ պատճառով շատ դժվար է տարբերել դրանք:


Երևի ես շատ փոքր եմ,որ հասկանամ դա,բայց գիտեմ,որ միշտ էլ կլինի անարդարություն:Անրդարությունը դա այսերկար ժամանակահատվածում դարձել է մարդու ընկերը:


Եթե ցանկանում եք քննադատել ինձ քննադատեք:Դա միայն իմ մտքերն են,որոնք թիթեռնիկի նման ցանկանում են ազատվել և պատմել բոլորին այն ինչ զգում են այս մեկ օրվա ընթացքում:Ինչու՞ թիթեռնիկի նման:Թիթեռնիկները ինչպես և իմ մտքերը ապրում են ընդամենը մի օր:Նրանց տրվում է մի օր արտահայտելու համար իրենց զգացումները:Միակ տարբերությունը այն է,որ թիթեռնիկները մահանում են,իսկ իմ մտքերը թաքնվում և սպասում են մինչև ես նորից նրանց գտնեմ:


Թիթեռներ իմ մտքում #1 - թիթեռներ , իմ ,մտքում

15

10

2398

  • Վարդուհի
    2014-08-09 21:31:32
    Երևի ես շատ փոքր եմ,որ ...........նախադասություն ,որ ինձ շատ անգամ խանգարելա անել սրտիս ուզածը.....ապրես գրառման համար (բռավո) ...կյանքը հիասքանչ է ու թքած ,որ դա սուտ է (պաղպաղակ)
    • Lord
      2014-08-09 21:32:30
      Մերսի :)
  • Emris
    2014-08-09 22:18:23
    Թիթեռ դառնալու համար պետք չեն թևեր, բավական է միայն մտածես, որ թիրեռ ես.. : Սիրուն էին բառերը...թիթեռնիկային տրամադրությունը.... : (բռավո)
    • Lord
      2014-08-09 22:21:11
      Շատ-շատ մերսի (ժպիտ)
      • Emris
        2014-08-09 22:21:54
        Ըհը ^-^
  • Մելինե
    2014-08-09 22:40:34
    Եթե ցանկանում եք քննադատել ինձ քննադատեք:Դա միայն իմ մտքերն են,որոնք թիթեռնիկի նման ցանկանում են ազատվել և պատմել բոլորին այն ինչ զգում են այս մեկ օրվա ընթացքում:Ինչու՞ թիթեռնիկի նման:Թիթեռնիկները ինչպես և իմ մտքերը ապրում են ընդամենը մի օր:Նրանց տրվում է մի օր արտահայտելու համար իրենց զգացումները:Միակ տարբերությունը այն է,որ թիթեռնիկները մահանում են,իսկ իմ մտքերը թաքնվում և սպասում են մինչև ես նորից նրանց գտնեմ: (լավ)
    • Lord
      2014-08-09 22:47:32
      (ժպիտ)
  • 莉利亚
    2014-08-09 23:12:24
    շատ բաներ կան որ հասշկալու համար տարիքը ոչմի դեր չի խաղում..........ու շատ մտքեր կան որ թաքնվում,բայց այդպես էլ չեն բացահյտվում :)
  • Diana...
    2014-08-10 11:52:00
    Hima tariq@ kap chuni ...poqruc haskanum es .... : O:)
  • Marieta
    2014-08-10 12:22:21
    Ես փակում եմ աչքերս,նայում եմ երկնքին....հետաքրքիր էր ինչպե՞ս...գրառումը լավն էր, գեղեցիկ էր գրված ու առօրյա թեմա էր :)