Copy SMS

Ծանոթացում իմ աշխարհի հետ

Ողջույն, ես Dreamer-ն եմ, առաջին հայացքից սովորական մի աղջիկ, դէ եթե չլինեին հաճախ կրկնվող այն կարծիքները, որ ես տարբերվում եմ մնացածից, ես էլ այդպես կմտածեի... Ինչևէ, կարծում եմ մենք բոլորս էլ յուրահատուկ անհատականնություններ ենք, տարբեր մեր մտածելակերպով, պահելաձևով, բնավորությամբ և իհարկե արտաքինով... Մենք բոլորս առանձնահատուկ ենք, ուղղակի դեռ ոչ բոլորիս է հաջողվել բացահայտել մեզ...

Ծանոթացում իմ աշխարհի հետ - հրաշք, բարի, երազկոտ, հրաշքներ


Լավ, իսկ հիմա կփորձեմ ինձ ներկայացնել անկախ ուրիշների կարծիքից... Նախ ասեմ, որ ես նորեկ եմ, և սա իմ առաջին գրառումն է, մինչդեր ես սիրում եմ ստեղծագործել, և հուշատետրումս հազարավոր էջեր ունեմ, որտեղ փորձել եմ ներկայացնել մտքերս... Դէ ինչ կարծում եմ իմաստ չկա ներկայանալու, ես ավելի լավ միտք ունեմ, ես ձեզ հրավիրում եմ իմ աշխարհ, որտեղ դուք ավելի լավ կճանաչեք ինձ, և գուցե կհասկանաք և կընկերաքցեք մտքերիս...

Ծանոթացում իմ աշխարհի հետ - հրաշք, բարի, երազկոտ, հրաշքներԻմ աշխարհ...Աշխարհ որտեղ բացի սև ու սպիտակ գույներից կան ամենաջերմ, ամենավառ ու տաք երանգները, ուր կա ազնվություն, մաքրություն, մարդկային ազնիվ ու ճիշտ հարաբերություններ, չկա կեղծավորություն, չկա նյութական ոչինչ, և տիրում է հավասարություն... Դա մեր երկրից և ռեալ իրականությունից կտրվաժ մի վայր է, լի ֆանտաստիկ և անհավանական երևույթներով: Մարդիկ ունեն թռչելու և ջրի հատակով լողալու կարողություն... Երեխաների մոտ տիրում է լիարժեք մանկություն, իսկ ծերերը երբեք իրենց անօգնական ու միայնակ չեն զգում: Բոլորի ընտանիքներում տիրում է երջանկություն, և եթե նույնիսկ ինչ-որ մեկի աչքերից արցունք է թափվում դա լինում է միայն երջանկության արցունքներ: Այնտեղ են ապրում աշխարհի բոլոր կենդանիները և վայրի, և ընտանի, նրանք մարդկանց լավ ու հավատարիմ ընկերներ են: Այնքնան շատ են գույնզույն ու երփներանգ ծաղիկները, որ ամբողջ շրջապատը ներկվում է վառ գույներով և հիանալի բուրմունքով: Չկա ոչ մի անապաստան մարդ կամ կենդանի, կյանքը վառվռուն է և հիան

Ծանոթացում իմ աշխարհի հետ - հրաշք, բարի, երազկոտ, հրաշքներԴա հրաշալի վայր է, յուրաքանչյուր օր մի բացահայտում է: Մարդիկ հասկանում են կենդանիների լեզուն, կարողանում են լողալ ջրի խորքում` ձկների հետ, ինչպես ջրահարսերը, և թռչել թռչունների հետ երկնքում` ինչպես հրեշտակները: Այդ աշխարհը նման է մի ֆանտաստիկ ֆիլմի, որտեղ կա հեքիաթային բնություն, աննկարագրելի շրջապատող երևույթներ և բարությամբ լցված մարդիք: Պատերազմներ, կռիվներ, բաժանություններ գոյություն չունեն, այնտեղ մարդիկ չունեն դիմակներ և բոլոր զգացմունքները իրական են, ստելն ու դավաճանելը անծանոթ բառեր են մարդկանց համար, և բոլոր ընդունում են իրար այնպես ինչպես կան` թերություններով և առավելություններով հանդերձ:

Ծանոթացում իմ աշխարհի հետ - հրաշք, բարի, երազկոտ, հրաշքներԵրևի կհարցնեք իսկ որտեղ է գտնվում այդ հիանալի աշխարհը??? Ես կպատասխանեմ ձեր հարցին այդ աշխարհը իմ մեջ է, դա իմ ուրույն աշխարհն է, որը ես ստեղծել եմ իմ երազանքների և ֆանտազիայիս շնորհիվ: Դա իմ երազանքների աշխարն է, բայց ցավոք մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, Հայաստան կոչվող երկրում, ուր այդպիսի բաներ գոյություն չունեն ինչևէ, ոչինչ չենք կարող փոխել, միայն ես ամեն գիշեր քնելուց արաջ մտովի կթռչեմ իմ աշխարհը, իմ ուրիշ աշխարհը:

Ծանոթացում իմ աշխարհի հետ - հրաշք, բարի, երազկոտ, հրաշքներԴէ ինչ հուսով եմ ձեզ դուր եկավ իմ աշխարհը, և կարողացաք պատկերացում կազմեք իմ մասին...  Վերջում կուզեի նշել, որ այս վիրտուալ երազնքների հետ հանդերձ ես երբեք չեմ կորցնի իմ այն փոքրիկ հույսը, որ մենք մի օր կապրենք այդպիսի աշխարհում... Չէ որ հրաշքներ միշտ ել կատարվում են, ուղղակի պետք է հավատալ դրանց...

14

20

2604

  • -Vampire)
    2014-08-11 19:34:13
    (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :'( :) :) (բռավո) (ծաղիկ)
    • Dreamer
      2014-08-11 19:35:50
      հավանեցիք -Vampire), ջան??? O:)
      • -Vampire)
        2014-08-11 19:36:42
        (ծաղիկ) (ծաղիկ) հա արևս ... ես քեզ չեմ տեսել բայց լավ ճանաչում եմ կարելիա ասել (ծաղիկ) (ծաղիկ)
      • Dreamer
        2014-08-11 19:41:08
        Կարծում եմ դա նրա պատճառով որ մենք բավականին նմանություններ ունենք (ժպիտ)
  • -Vampire)
    2014-08-11 19:37:24
    բարի գալուստ քոփի ,,շնորհավոր 1 փոստտ (ծաղիկ)
    • Dreamer
      2014-08-11 19:40:04
      Անչափ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ իմ առաջին գրառումը ձեզ դուր եկավ, հուսով եմ ձեզ չեմ հիասթափեցնի (ծաղիկ)
  • Անյուտ(Վ)
    2014-08-11 20:06:33
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Dreamer
      2014-08-11 22:23:44
      Շատ շնորհակալություն :)
  • ☠Գոհար☠
    2014-08-11 20:49:30
    (ծաղիկ) բարի գալուստ
    • Dreamer
      2014-08-11 22:24:58
      Բարի :) շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ մտքերը հասանելի դարձնել ձեզ, հուսով եմ հավանեցիք :) :) :)
  • (ծաղիկ) (բռավո) (լավ) ողջույն (ծաղիկ)
    • Dreamer
      2014-08-11 22:25:41
      Բարի երեկո, հուսով եմ ձեզ դուր եկավ գրառումս :) :) :)
      • ԱՆԻ
        2014-08-11 22:41:51
        Ինձ նույնպես դուր եկավ ձեր գրառումը..... (բռավո)
      • Dreamer
        2014-08-11 22:53:34
        Անչափ շնորհակալ եմ, հուսով եմ, որ մնացածը նույնպես կհավանեք :) :)
      • դուր եկավ : (բռավո) : սիրում եմ իրանց ուրույն աշխարհը ունեցող ու տարբերվող մարդկանց (գինի) : (ծաղիկ)
      • Dreamer
        2014-08-12 10:46:03
        Շատ շատ շնորհակալ եմ, ինձ ել են համակրում մնան մարդիկ, սիրում եմ ստանդարտից դուրսը :) :)
  • ......
    2014-08-12 12:47:17
    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ (ծաղիկ)
    • Dreamer
      2014-08-12 18:31:53
      շատ շնորհակալ եմ :) :) :)
  • Man)E(Dreamer
    2014-08-12 19:48:30
    Bari galust ... anund hetaqrqrutyun arajacrec,,, :) ........ du miaky ches . :)
    • Dreamer
      2014-08-13 00:11:19
      Anuns henc im nerqin ashxarhi artacolumn e, urax em vor kan mardik ovqer @nkerakcum en indz :) :) :)