Copy SMS

Սովորական անսովորը․․

Սովորական անսովորը․․ - կյանքի, իմաստը


Սովորական աղջիկ,սովորական տղա և սովորական սիրո պատմություն։Առաջին հայացքից չկա ոչ մի անսովոր  բան այս բազում «սովորականների» մեջ։Սակայն ես,որ գրում եմ այս պատմությունը համենայնդեպս գտել եմ այդ "անսովորը"։

Դեռահաս աղջիկ,որը գտնվում է կյանքի տագնապալի շրջանում,փորձում է պայքարել իր երազանքների իրականացման համար,թեկուզ ընտանիքի ամենօրյա ճնշումների և արհամարանքի գնով։Երիտասարդ տղա,իր երիտասարդական ձգտումներով թվում է պետք է ուժ ու զորավիգ դառնա այդ աղջկա համար,որը բազում անգամներ է ապացուցել իր սերն ու նվիրվածությունը։

Սկզբից ամեն ինչ լավ էր/կամ այդպես էր թվում/,աղջիկն ապրում էր իր հեքիաթային աշխարհում,իր երազանքների "ասպետի" հետ,սակայն ինչպես արևոտ օրն է միանգամից մռայլվում,այդպես էլ փոխվեց աղջկա կյանքը։Տղան օտարացավ,սառեց,փոխեց իր վերաբերմունք աղջկա հանդեպ,թերևս երբեմն լինում էին նաև սիրո պոռթկումներ,և տղան շարունակում էր պնդել,որ սիրում է աղջկան․․․․․․․․․․այստեղ առաջացան բազում հարցեր․․․և ամենագլխավորը ի՞նչ է կատարվել։

Ահա այն պահը երբ պետք է բացահայտեմ իմ համար անսովորը։Տղան չնայած իր տարիքին դեռևս շարժվում էր ուրիշների կարծիքով։Եվ դա այն մարդն էր,ով սիրո խոսքեր էր շռայլում և երդվում աղջկան մենակ չթողնել։Այս ամենի արտասովորությունը կայանում էր նրանում,որ համենայնդեպս ես երբեք չէի պատկերացնի,որ մեքսիկական սերիալներից դուրս կտեսնեմ 21-րդ դարի տղայի այդպիսի կերպար։Ես ընդունում եմ,որ ծնեղների կարծիքն ամենակարևորն է,բայց ընտանիքի դրդմամբ ու առանց իրական պատճառի հրաժարվել սիրած աղջկանից,ներկա իրականության մեջ ինձ համար անհավանական է և անընդունելի։

Ես սա գրում եմ դիմելով տղաներին․մի՛ կորցրեք այն ինչ ձերն է,որովհետև այս դարում դժվար թե գտնեք այնպիսի մեկին,որի հետ կկարողանաք ամուր ընտանիք կազմել,և եթե գտնում եք,պահեք անկախ ամեն ինչից։

Երկրորդ խոսքով ուզում եմ դիմել նամուս-թասիբով ծնողների այդ տեսակին։Հարգելի՛ ծնողներ ուղղորդեք ձեր երեխաներին և հեռու պահեք սխալներից,սակայն մի պլանավորեք նրանց կյանքը ձեր ցանկություններին համապատասխան։

Իսկ այդպիսի իրավիճակում հայտնված աղջիկներին միայն խորհուրդ կտամ չհուսահատվել,ի վերջո կյանքը չի ավարտվել։

Ապրե՛ք և սիրե՛ք միմյանց։

Սովորական անսովորը․․ - կյանքի, իմաստը

L K
8

2

885

  • Diana ..
    2014-08-14 14:33:52
    (լավ) ....lavner...manavand mexikakan kinoyi pah@
    • L K
      2014-08-14 14:58:51
      mersiiii :) ...de lurj em asum es menak kinonerum em edpes depqer tesel naxqan es patmutyan akanates darnal@