Copy SMS

Թիթեռներ իմ մտքում #3

Թիթեռներ իմ մտքում #3 - թիթեռներ , իմ ,մտքում


Օր երրորդ


"Մի ցույց տուր ոչ մեկին քո արցունքները"


Բարև,սիրելի իմ ուղեկից:Ինչպե՞ս ես:Ես,շատ լավ եմ:Սովորում եմ գոյատևել այս խղճուկ աշխարհում:Դե,ինչպես գիտես,գոյատևում եմ:Դժվար է,չեմ հերքի...
Գիտեք,ես շատ զգացմունքային մարդ եմ,ցույց եմ տալիս բոլորին իմ արցունքները:Այս խղճուկ աշհարհը ինձ սովորեցրեց,որ ինչ էլ որ լինի ես ոչ մեկին չպետք է ցույց տամ իմ արցունքները:Ինչու՞:Սիրելի բարեկամ,դու ինձ զարմացնում ես քո հարցերով:Որովհետև ոչ ոք չի կարող օգնել ինձ,ոչ մեկ չի կարող ինձ ձեռք մեկնել,ոչ ոք չի կարող ինձ ճիշտ ուղու վրա դնել...Միայն ես կարող եմ օգնել ինձ,այդ պատճառով ոչ մեկին չպետք է ցույց տամ իմ արցունքները:Ինչքան էլ դաժան լինի աշխարհը ես կպայքարեմ հանուն ապագայի,հանուն պայծառ ապագայի:


Թիթեռներ իմ մտքում #3 - թիթեռներ , իմ ,մտքում


Օ՜,էլի իմ թիթեռնիկները ինձ խոսքեր են շշնջում:Ի՞նչ խոսքեր:Թիթեռնիկներս կաման մոտենում են ականջիս և սկսում երգել իրենց գեղեցիկ և դյութիչ երգը,որը սարսուռ է առաջացնում իմ մեջ:Նրանք երգին են հաղորդում իրենց բոլոր զգացումները ՝ ցավը,թախիծը,երջանկությունը:Հենց երգերի միջոցով են նրանք ինձ հետ խոսում:Հիմա շշնջում են՝ "Ինչու՞,ու՞մ համար ես վատնում քո արցունքները:Աշխարհը և մարդիկ քեզ չեն խղճալու,քեզ չեն օգնելու:Մենք ապրում են մի օր,բայց երջանի ենք,որ մեզ գոնե տրվել է այս մեկ օրը,իսկ դու վատնում ես քո արցունքները,այն մարդկանց համար,ովքեր արժանի չեն:Դու կարծես թե մոլորվել ես և մոլորությունը քեզ գցել է քնի մեջ:Արթնացիր,արթնացիր,այս աշխարը սպասում է քո արթնանալուն:Երբ դու կբացես քո գեզեցիկ աչքերը,քո գեղեցիկ կապույտ աչքերը և նայելվ երկնքին կխոստանաս,որ երբեք էլ չես քնի,չես թողնի որպեսզի թախիծը հաղթի քեզ և երբեք չես թողնի,որ քո գեղեցիկ աչքերում երևան արցունքներ:"


Թիթեռներ իմ մտքում #3 - թիթեռներ , իմ ,մտքում

12

2

2831