Copy SMS

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 4)

Երգիծական մանրապատումներ (նշանավոր մարդիկ) (մաս 4)  - երգիծական, մանրապատումներ, նշանավոր, մարդիկ


Արտասովոր հյուրանոց


Մարկ Տվենը իր բարեկամներին պատմում էր Կանզասի մի հյուրանոցի մասին, որտեղ ինքը ապրել էր մի քանի ամիս:


-Պատկերացրեք, այդ հյուրանոցի բոլոր սենյակներում պատերին փակցված էին այսպիսի գրություններ...


Այն կենվորները, որոնք անկողնում պառկում են կոշիկներով, պետք է լրացուցիչ դրամ մուծեն:


Երեք անգամ դոռը բախելու դեպքում նշանակում է հյուրանոցում սպանություն է կատարվել:


Արգելվում է ներքնակից աղյուսներ հանել:


Եթե սենյակում անձրև գա, մահճակալի տակ անձրևանոցներ կան:


Եթե սենյակում սրբիչներ չլինեն, կարելի է օգտվել սփռոցից:


-Դուք ինչո՞ւ չբողոքեցիք հյուրանոցի տնօրինությանը:


-Դա հնարավոր չէր,-պատասխանում է Տվենը.-չէ որ հյուրանոցը ինձ է պատկանում:




Իսկ եթե...


Հայտնի երգիծաբան Ստիվեն Լեկոկը երիտասարդ ժամանակ դասավանդում էր մի կոլեջում: Իր աշխատանքի համար նա ստանում էր տարեկան ընդամենը 700 դոլար: Լեկոկը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում: Նա հուսալքված դիմում է դիրեկցիային.


"Եթե դուք անհապաղ չբարձրացնեք իմ աշխատավարձը, ես ստիպված կլինեմ..."


Այստեղ դիմումը ըդհատվում էր: Սակայն թղթի հաջորդ էջին կարելի էր կարդալ.


"...շարունակել աշխատանքս նույն պայմաններում":




Չապլինը ոստիկանատանը


Մի անգամ Չարլի Չապլինին կանգնեցրեց ավտոճանապարհային ոստիկանը` անթույլատրելի արագության համար: Ոստիկանատանը կոմիսարը ուշադիր նայում է Չապլինի և հարցնում.


-Եթե չեմ սխալվում, ես ձեզ էլի եմ տեսել: Ձեր դեմքը շատ ծանոթ է:


-Հնարավոր է,- թախծոտ ասում է Չապլինը:


-Այ, տեսնում եք, ինքներդ էլ չեք հերքում: Ես իսկույն հասկացա, որ դուք անուղղելի օրինազանց եք:




Գունոյի դասը


Հռչակավոր կոմպոզիտոր Շարլ Գունոն մի երիտասարդ երաժշտի, որը շատ էր սիրում ինքն իր մասին խոսել, ուսուցանում էր, ասելով.


"Ինչքան ավելի դուք խորանաք իսկական արվեստում, այնքան ավելի դուք կսկսեք գնահատել հին վարպետներին: Երբ ես ձեր տարիքում էի, միշտ ասում էի` "ես": Քսանձորս տարեկանում ես ասում էի` "ես և Մոցարտը": Քառասուն տարեկանում ես ասում էի` "Մոցարտը և ես": Իսկ այժմ ասում եմ` "Մոցարտը:




Հուշարձան


Երբ իտալական մեծ կոմպոզիտոր Ռոսինին երեսուն տարեկան էր, Միլանի քաղաքային խորհուրդը որոշեց կենդանության օրոք նրան հուշարձան կանգնեցնել: Եվ դրա դիմաց քաղաքային խորհուրդը Ռոսինիից երեք հարյուր հազար լիրա է պահանջում:


-Երեք հարյուր հազար լիրաա՞,- բացականչում է կոմպոզիտորը,- այդ դեպքում ես ձեզ հետևյալը կառաջարկեի,- այդ փողերը տվեք ինձ և ես պարտավորվում եմ մինչև կյանքիս վերջը ամեն օր մի քանի ժամ կանգնել Միլանի հրապարակում:




Առաջին տպավորությունը


Երբ Ուինսթոն Չերչիլն առաջին անգամ ընտրվում է պառլամենտի անդամ, մի ժուռնալիստ նրան հարցնում է.


-Ինչպիսի՞ն էր ձեր տպավորությունը, երբ դուք առաջին անգամ մտաք լորդերի պալատը:


-Զարմանք,-պատասխանում է Չերչիլը:


-Ձեզ ինչը՞ զարմացրեց:


-Թե ես ինչպես եմ ընկել այստեղ:


Տարօրինակ զուգադիպությամբ, շատ տարիներ հետո, ժուռնալիստները նույն հարցն են տալիս Չերչիլին.


-Ինչպիսի՞ն էր ձեր առաջին տպավորությունը երեկ բացված սեսիայից:


-Զարմանք,-պատասխանում է Չերչիլը:


-Ինչը՞ ձեզ զարմացրեց:


-Թե ուրիշներն ինչպես են ընկել այդտեղ:




Բարի խորհուրդ


Մի երիտասարդ երգչուհի գանգատվում է Ուայլդին մամուլի անուշադրության համար:


-Քննադատները ոչինչ չեն գրում իմ ձայնի մասին: Իմ շուրջը լռության դավադրություն է: Թերթերը լռում են: Ինչ անեմ ես:


-Միացեք նրանց,- խորհուրդ է տալիս Օսկար Ուայլդը:




Ինչու


Մի հյուրասիրության ժամանակ մի անծանոթ հարցնում է Բեռնարդ Շոուին:


-Դուք այն հումորիսն ե՞ք, այո՞: Իսկ, ճի՞շտ է, որ ձեր հայրը դերձակ է եղել:


-Ճիշտ է:


-Իսկ ինչո՞ւ դուք էլ դերձակ չդարձաք:


-Դժվար է ասել: Շնորհքի բան է, գուցեև պարզապես քմահաճույք: Այ, օրինակ, եթե չեմ սխալվում ձեր հայրը պարկեշտ մարդ է եղել:


-Իհարկե:


-Իսկ ինչու՞ դուք էլ այդպիսին չեղաք:




Արժանի չէ


Ուինսթոն Չերչիլին առաջարկեցին մի երիտասարդի ընդունել օգնականի պաշտոնում:


-Նա շատ լավ դաստիարակաված է,-ասացին,- երբեք չի վիճում և չի առարկում:


Չերչիլը հրաժարվեց ընդունել երիտասարդին, իսկ այն հարցին, թե` ինչու՞, պատասխանեց.


-Մի մարդ, որ համաձայնվում է բոլորի հետ, արժանի չէ, որ մեկնումեկը համաձայվի նրա հետ:




Երազանք


-Դուք ինչքան աշխատավարձ կցանկանայի՞ք ստանալ,- հարցնում են Բեռնարդ Շոուին:


-Այնքան, որքան ես ստանում եմ իմ հարևանների կարծիքով:




Դաստիարակություն


Երբ խոսք բացվեց դաստիարակության մասին, Տրիստան Բեռնարդը հետևյալ կարծիքը հայտնեց.


-Կին կա, որից քսան տարի է պահանջվում որդի դաստիարակելու համար, իսկ կա նաև կին, որին կես ժամն էլ բավական է, որ մարդուն հիմար երեխա դարձնի:




Մխիթարություն


Ուինսթոն Չերչիլի ոտքը կոտրվել էր: Բժիշկը մխիթարելու համար Չերչիլին ասաց.


-Ձեր ոտքը ինձ բոլորովին չի անհանգստացնում:


-Դա հիանալի է,- պատասխանում է Չերչիլը,- ես էլ երևի չէի անհանգստանա, եթե ձեր ոտքը կոտրեին:




Փոխադարձաբար


Լուի Արմսթրոնգը հյուրախաղերի էր մեկներ Կոպենհագեն: Համերգից հետո նրան ծանոթացրին անվանի ֆիզիկոս Նիլսոմ Բորի հետ: Նրանք երկար շփվեցին:


Հետագայում Արմստրոնգը ժուռնալիստերին պատմում է.


-Մենք հիանալի ժամանակ անցկացրինք: Այժմ նա այնքան է հասկանում ջազից, որքան ես` ֆիզիկայից:




Դժոխք, թե դրախտ


Մի անգամ Չապլինի հարցրին, թե մահից հետո ուր կուզեիր գնալ. դժոխք, թե դրախտ:


-Դժվար է պատասխանել. եթե կլիմայի տեսանկյունից դատենք, ապա ավելի հարմար է դրախտը, իսկ եթե դատենք բնակիչների մասին, ավելի լավ է, անշուշտ, դժոխքը:




Ամենաուժեղ ծանրամարտիկը


Յուրի Վարդանյանին հարցրին, թե ո՞վ է աշխարհի ամենաուժեղ ծանրամարտիկը.


-Շուկայից վերադարձող կինը...,-պատսախնում է Յուրին:




-Ի՞նչ կասեք քննադատների մասին,- հարցրին կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին:


-Մարդիկ բաժանվում են երեք խմբի` ոմանք սիրում են արվեստ, բայց չեն հասկանում. սրանք արվեստասերներն են: Մարդիկ, ովքեր հասկանում են արվեստը, բայց չեն սիրում. սրանք արվեստագետներն են: Եվ մարդիկ, ովքեր ոչ հասկանում են և ոչ էլ սիրում արվեստը, սրանք արդեն քննադատներն են:

24

48

3670

  • Dark Moon
    2014-08-17 19:12:11
    շատ հետաքրքիր էր (լավ) (լավ)
  • 迪尔
    2014-08-19 20:43:56
    բոլոր 4 մասերն էլ կարդացել եմ մեծ հետաքրքրությամբ,ու սեղի երեխեքը սաղ բողոքում են որ կարգին պոստ չկա իսկ լավ պոստն էլ ալարում են կարդան (ախ) ապրես որ չես ընկճվում :) ուղղկի ինձ թվումա ժամանակնա նոր պոստի թեմա ընտրել,որվհետև դժվար մի բան որ երկարա տևում չձանձրացնի :)
    • Մելինե
      2014-08-19 21:31:22
      ահա, ես արդեն էս պրծա, ապրես, որ կարդացել ես, արդեն ուզում եմ նոր պոստ անեմ, տրամաբանական հարցերով, ուղղակի համարյա մարդ չկա, հավես չեմ անում :)
      • 迪尔
        2014-08-21 10:17:57
        ինչի ես կամ :) բացի (ուռա)
      • Մելինե
        2014-08-21 18:19:04
        հաա, հեսա դասերը սկսվի, մի քիչ խախանդվենք, կբացեմ (երևի Վարդուկի հետ) :)
      • 迪尔
        2014-08-22 10:29:23
        դասերը սկսելն ու խարխանդվելը մի քիչ չեն բռնում :D (խոնարհվել)
      • Մելինե
        2014-08-22 16:49:07
        :D :D դասերը սկսվեն, մի երկու շաբաթ անցնի, ընկնենք հունի մեջ, նոր տենանք ինչ ենք անում, էդ էի ուզում ասեի :) Սեպտեմբերի առաջին 10 օրը մարդ ոնց որ այլմոլորակային լինի :D ]:)
      • 迪尔
        2014-08-22 16:50:42
        ես կասեի մենք լինենք այլմոլորակում :D չնայած ես սաղ ամառ ամեն ճր դպրոցում եմ եղել (ախ) :'(
      • Մելինե
        2014-08-22 16:52:09
        ոնց ամեն օր դպրոցում ես եղել՞ (:|
      • 迪尔
        2014-08-22 16:54:57
        մրցույթի ենք պատրացտվում :) |(
      • Մելինե
        2014-08-22 16:55:58
        հաաա :) ,,,, մեր դպրոցում տենց լավ բաներ չեն լինում :(
      • 迪尔
        2014-08-22 16:57:52
        է չէ մեր հիմանկան դպրոցում էլ եմ եղել,ավագ դպրոցում էլ էտ մրցույթներից հոգնել եմ արդեն (ախ) |(
      • Մելինե
        2014-08-22 16:59:25
        մեր մոտ ավագ չկա, իսկ մեր դպրոցում մի անգամ ա եղել, կառնավալային մրցույթ էր, էն էլ էն ժամանակ մենք փոքր էինք, մեր դաարանը չկարեցավ մասնակցեր, բայց շատ կուզեի, որ էլի լիներ :)
      • 迪尔
        2014-08-22 17:01:24
        մերը հայ ասպետա :) ինչի որտեղ եք տենց երջանիկ (խոնարհվել)
      • Մելինե
        2014-08-22 17:03:51
        հաաա, հայ ասպետ, մասնակցած կաս՞ O:) մենք երջանիկ ապրում ենք ցրտաշունչ Գեղարքունիքում :) :D
      • 迪尔
        2014-08-22 18:55:27
        3-րդ անգամ եմ մասնակցելու :) հա բա լավա էլի որ չեք մասնակցում չնայած :) մենք հրազդանին կրեցինք :) :D
      • Մելինե
        2014-08-22 19:31:49
        ինչի լավ, որ չենք մասնակցում՞ (:| մալադեց (ծաղիկ)
  • Երևակայող-007
    2014-08-20 14:40:31
    Հետաքրքիր էին, բայց Չապլինի խոսքերը տենց էլ չհասկացա....
    • Մելինե
      2014-08-20 21:24:43
      հա էն դժոխքի-դրախտի մասին՞,,, եթե անկեղծ՝ ես էլ հիմնավոր բացատրություն չեմ կարա տամ, չհասկացա :( O:)
      • Երևակայող-007
        2014-08-21 02:23:05
        Երևի ուզում էր ասեր որ շատ հայտնի մարդիկ հնարավոր ա ընդեղ են, ուղակի էտ եղավ որ իրանք էտքան էլ լավը չեն :)
      • Մելինե
        2014-08-21 18:08:00
        հա, լրիվ չեմ հասկանում, բայց երևի :)
      • 迪尔
        2014-08-22 10:32:30
        էտ ես դպրոցում սովորել եմ բայց հեղինակը բեռնարդ շունա -իրան մի քահանյա մոտեցել ես էլ որ այսպես շարունարկվի դուք դժոխք կգնաք,իսկ շոուն պատսխանեց,որ և դժողքը և դրախտը ունեն իրենց առվելությունը,ճիշտե դրախտում միշտ լավ եղանակ է իսկ դժողքում ընտրյալ հասարակություն :)
      • Մելինե
        2014-08-22 16:47:31
        հաա, հնարավոր ա, որ մեկը մեկի խոսքն ա կրկնում, այսինքն՝ Շոուն Չապլինի :)
      • 迪尔
        2014-08-22 16:48:46
        հա երևի ու ինձ շոուիի ասածով լռիվ հասկանալիա :)
      • Մելինե
        2014-08-22 16:49:50
        հա, ավելի հասկանալի էր ներկայացված :)
      • 迪尔
        2014-08-22 16:51:54
        ես որոշելէի մենակ շոուի մտքերից պոստ բացեմ ,բայց դու ինձանից առաջ անցար (լուսնաքայլ) (պարել) չնայած ինձ թվումա բաներ կան որ չեն եղել քոնինում ,բայց դե չկրկնվեմ :)
      • Մելինե
        2014-08-22 16:54:40
        չէ դե ես հենց տենց մտքեր չեմ տեղադրել, դու էլ առանձին մտքերը դիր :)
      • 迪尔
        2014-08-22 16:55:26
        դե հենց սիրամտություներն են :) :D
      • Մելինե
        2014-08-22 16:57:40
        որը որ չի եղել դրանք դիր, :)
      • 迪尔
        2014-08-22 16:58:33
        լավ դե սրտիտ մոտիկ մի ընդունի :D տենց չեմ տոչորվում պոստերի համար :)
      • Մելինե
        2014-08-22 17:00:33
        迪尔- տենչումա գրառում :D :D
      • 迪尔
        2014-08-22 17:01:57
        միշտ դրանից նեռվաինացել եմ (ախ) :D :D
      • Մելինե
        2014-08-22 17:04:34
        :D :D 迪尔-գիտի հաջորդ նախագահին :D
    • 迪尔
      2014-08-22 18:56:04
      Մելինե- կոֆե սարքել չգիտի :D
      • Մելինե
        2014-08-22 19:32:35
        ու ինչքան հիշում եմ գրում ա կոֆե սարԳել չգիտի :D
  • LADY
    2014-08-22 19:24:03
    Cherchil :) lavn ein...
    • Մելինե
      2014-08-22 19:33:05
      հա, ճիշտ ա, սիրում եմ իրան, շատ սրամիտ ա :)
      • LADY
        2014-08-22 19:34:57
        Iren chgitem inchi misht nmanecnum em Ruzveltin
      • Մելինե
        2014-08-22 19:36:24
        ես ոչ ոքի չեմ նմանացնում O:) (գինի)
      • LADY
        2014-08-22 19:37:52
        Bnakanabar :)
      • Մելինե
        2014-08-22 20:36:19
        ո՞նց բնականաբար :D
      • LADY
        2014-08-27 02:12:01
        իյա քեզ ինչ եղավ՞ (:| :D
      • Մելինե
        2014-08-28 22:48:41
        ասում եմ ՛՛ես ոչ ոքի չեմ նմանացնում՛՛, դու ասում ես ՛՛բնականաբար՛՛ (ուրախ)
      • 2014-08-29 14:02:28
        դե նկատի ունեի որ մեկը կարա նմանեցնի մեկը բնականաբար ոչ.....հերիքա խնդաս յա :) :D
      • Մելինե
        2014-08-30 21:58:07
        օկ :D :D
  • Black Star
    2014-08-24 15:46:58
    Յուրի Վարդանյանին հարցրին, թե ո՞վ է աշխարհի ամենաուժեղ ծանրամարտիկը. -Շուկայից վերադարձող կինը...,-պատսախնում է Յուրին: (ուրախ) (ուրախ) (ուրախ)
    • Մելինե
      2014-08-28 22:48:05
      (ուրախ) (ուրախ)