Copy SMS

Իսկ դուք հավատում եք Վանգայի գուշակություններին?


Իսկ դուք հավատում եք Վանգայի գուշակություններին? - մտքեր, կյանք, սեր

Այսօր առավոտյան կարդացի մի նյութ Վանգայի գուշակությունների մասին և հասկացա որ դրանց հավատալ չի կարելի հիմա կներկայացնեմ 2010ից մինչև 5079թվական կարդացեք և ինձ ասեք խնդրեմ Դուք հավատում եք?


2010 թ. — Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք:


2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ:


2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը):


2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է:


2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների:


2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը:


2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված:


2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա:


2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը:


2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները:


2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը:


2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է:


2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ):


2084 թ. – Բնության վերականգնում:


2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում:


2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է:


2100 թ. – Արհեստական արեգակը լուսավորում է Երկրագնդի մութ կողմը:


2111 թ. – Մարդիկ դառնում են կենդանի ռոբոտներ:


2123 թ. – Պատերազմ փոքր պետությունների միջև: Գերտերությունները չեն խառնվում:


2125 թ. – Հունգարիայում ազդանշաններ կստանան տիեզերքից (կրկին կհիշեն Վանգայի մասին):


2130 թ. – Գաղութները ջրի տակ են (այլմոլորակայինների միության շնորհիվ):


2164 թ. – Կենդանիներին կիսամարդ են դարձնում:


2167 թ. – Նոր կրոն:


2170 թ. – Մեծ երաշտ:


2183 թ. – Մարս մոլորակի գաղութը դառնում է միջուկային տերություն և անկախություն է պահանջում Երկրագնդից:


2187 թ. – Հաջողվում է կանգնեցնել երկու խոշոր հրաբուխների ժայթքումը:


2195 թ. – Ծովային գաղութները ապահովված են և’ սնունդով, և’ էներգիայով:


2196 թ. – Ասիացների և եվրոպացիների ամբողջական միաձուլումը:


2201 թ. – Արեգակի վրա դանդաղում են տերմոմիջուկային գործընթացները: Ցրտում է:


2221 թ. – Ոչ երկրային կյանքի փնտրման ժամանակ մարդկությունը շփման մեջ է մտնում ինչ-որ ահավոր երևույթի ժամանակ:


2256 թ. – Տիեզերանավը Երկիր է բերում նոր ծանր հիվանդություն:


2262 թ. – Հետզհետե փոխվում են մոլորակների ուղեծրերը: Մարսին սպառնում է գիսաստղը:


2271 թ. – Կրկին հաշվարկված են փոփոխված ֆիզիկական հաստատունները:


2273 թ. – Դեղին, սպիտակ և սև ռասաների միաձուլումը: Նոր ռասաներ:


2279 թ. – Էներգիա ոչինչից (հավանաբար վակուումից կա սև խորշերից):


2288 թ. – Ճանապարհորդություն ժամանակի միջով: Նոր շփումներ այլմոլորակայինների հետ:


2291 թ. – Արեգակը սառչում է: Փորձեր են ձեռնարկվում այն կրկին վառել:


2296 թ. – Հզոր պայթյուններ Արեգակի վրա: Փոխվում է ձգողականության ուժը: Սկվում են ընկնել հին տիեզերակայաններ և արբանյակներ:


2299 թ. – Ֆրանսիայում պարտիզանական պայքար է իսլամի դեմ:


2302 թ. – Հայտնագործված են նոր կարևոր օրենքներ և Տիեզերքի գաղտնիքներ:


2304 թ. – Հայտնագործված է Լուսնի գաղտնիքը:


2341 թ. – Ինչ-որ ահավոր բան է մոտենում Երկրին Տիեզերքից:


2354 թ. – Արհեստական արեգակներից մեկի վթարը երաշտի է բերում:


2371 թ. – Մեծ սով:


2378 թ. – Նոր արագ բազմացող ռասա:


2480 թ. – Բախվում են արհեստական երկու արգակներ: Երկրագունդը մթնշաղի մեջ է:


3005 թ. – Պատերազմ Մարսում: Խախտվում են մոլորակների հետագծերը:


3010 թ. – Գիսաստղը կբախվի Լուսնին: Երկրագնդի շուրջը քարե փոշուց գոտի է:


3797 թ. – Այս ժամանակ արդեն Երկրագնդի վրա կվերանա ամեն մի կենդանի բան, սակայն մարդկությունը կկարողանա նոր կյանքի համար հիմքեր գցել այլ աստղային համակարգում:


3803 թ. – Նոր մոլորակը սակավաբնակ է: Քիչ են փշումները մարդկանց միջև: Նոր մոլորակի կլիման ազդում է մարդկանց օրգանիզմի վրա՝ նրանք սկսում են մուտացիայի ենթարկվել:


3805 թ. – Պատերազմ մարդկանց միջև ռեսուրսների համար: Մահանում է մարդկանց կեսից ավելին:


3815 թ. – Պատերազմն ավարտված է:


3854 թ. – Քաղաքակրթության զարգացումը փաստացիորեն կանգնում է: Մարդիկ կենդանիների նման ապրում են հոտերով:


3871 թ. – Նոր մարգարեն պատմում է մարդկանց բարոյական արժեքների, կրոնի մասին:


3874 թ. – Նոր մարգարեն ստանում է հասարակության բոլոր շերտերի աջակցությունը: Կազմավորվում է նոր Եկեղեցի:


3878 թ. – Այլմոլորակայինները նոր Եկեղեցու հետ միասին մարդկանց նորից սովորեցնում են մոռացված գիտությունները:


4302 թ. – Նոր քաղաքներ են հայտնվում մոլորակի վրա: Նոր եկեղեցու ղեկավարությունը խթանում է տեխնոլոգիաների և գիտության զարգացումը:


4302 թ. – Գիտության զարգացում: Գիտնականները ընդհանուր մեխանիզմներ են հայտնագործում մարդու օրգանիզմի վրա բոլոր տեսակի հիվանդույթունների ազդեցության մեջ:


4304 թ. – Գտնվել է ցանկացած հիվանդություն հաղթահարելու միջոց:


4308 թ. – Մուտացիայի արդյունքում մարդիկ վերջապես սկսում են օգտագործել իրենց ուղեղը ավելի քան 34%-ով: Ամբողջովին վերանում է չարի և ատելության հասկացությունը:


4509 թ. – Ծանոթություն Աստծո հետ: Մարդը վերջապես հասնում է զարգացման այնպիսի աստիճանի, որ կարողանում է շփվել Աստծո հետ:


4599 թ. – Մարդիկ անմահություն են ձեռք բերում:


4674 թ. – Քաղաքակրթության զարգացումը հասնում է իր գագաթնակետին: Տարբեր մոլորակներում ապրող մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 340 միլիարդի: Սկսվում է միաձուլում այլմոլորակայինների հետ:


5076 թ. – Գտնված է Տիեզերքի սահմանը: Ինչ է դրանից այն կողմ՝ ոչ ոք չգիտի:


5078 թ. – Որոշում է ընդունված լքել տիեզերքի սահմանները, չնայած բնակչության 40%-ը դեմ է:


5079 թ. – Աշխարհի վերջը:


ԿՆԵՐԵՔ ԻՍԿ 2010Թ ԻՑ ՄԻՆՉև ՀԻՄԱ ԵԹԵ ԳՈՒՇԱԿԱԾԸ ՉԻ ԵՂԵԼ Է ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՆՉ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՆԱՆՔ ՈՐ ԿԼԻՆԻ?


9

67

1242

  • -L.(-EsAyAn...(
    2014-08-25 15:31:35
    ես գուշակություններ չեմ հավատում,,,լի դա Վանգա թէ ուրիշ մեկը....
    • JaSmInE
      2014-08-25 15:32:00
      բայց իրա ասածներն անհավանական ա :D :D :D
      • -L.(-EsAyAn...(
        2014-08-25 15:33:06
        կապ չունի ... |(
      • JaSmInE
        2014-08-25 15:33:34
        :D :D :D |( |( |( համաձայն եմ
  • LADY
    2014-08-25 15:32:07
    չեմ հավատում :)
    • JaSmInE
      2014-08-25 15:33:04
      ես Հայաստանի վիճակի մասին չգիտեմ ինձ կասեք էտ առաջին 2010թ ից 2014 եղելա՞
      • LADY
        2014-08-25 15:34:05
        չգիտեմ
      • JaSmInE
        2014-08-25 15:34:51
        ոնց դուել հայ չես
      • LADY
        2014-08-25 15:35:21
        հայ եմ
      • JaSmInE
        2014-08-25 15:35:39
        բա ոնց չգիտես
      • LADY
        2014-08-25 15:35:54
        եսիմ :)
      • JaSmInE
        2014-08-25 15:36:21
        :D :D :D :D :D (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • LADY
        2014-08-25 15:45:27
        ինչպես հասկացա դուք ասում եք թե իբր հայ չեք այո՞ :)
      • JaSmInE
        2014-08-25 16:32:41
        հայ եմ ուղակի հայաստանում չեմ ապրել Ռուսաստանից եմ նոր եմ եկել
      • LADY
        2014-08-25 16:35:23
        լավ...այ դա արդեն ուրիշ :) չեմ ոուզում շատ խորանալ լավա որ չեք խաբում
      • JaSmInE
        2014-08-25 16:38:36
        այսինքն շատ խորանալ .... չէ ինչ ունեմ խաբելու ումից եմ վախենում ;) ;) : գիտեք Ռուսաստանում հետաքրքիրը որն էր , որ տանից դուրս գալիս էիր ման էիր գալի մարդկանց հագն իչ ասես տենում էիր ինչ ասես անում էին բայց որ եկա ստեղ զարմացել էի մարդիկ տենց չեն հագնվում նենց տպավորություն էր ոնցոր իրանց մարդ չի նայում (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • LADY
        2014-08-25 16:41:10
        չէ ինձ սխալ հասկացաք :) ....շատ դեպքերա ուղղակի եղել որ շատերը անտեղի ստեր են հորինել չեմ հասկանում ինչի համար... :) ուղղակի որ գրել էիք "ոնց դուել հայ չես" մտածեցի ահա հերթական անգամ մեկը ձևանում ա որ հայ չի :) դրա համար ես էտպես ասացի
      • JaSmInE
        2014-08-25 16:43:49
        թանգացնում են իրանցցց (:| (:| (:| անկեղծ ասած ստեղից չեմ ուզում էլ գնամ ուզում եմ ստեղ մնամ նենց հետաքրքիրա ու կարևորը ման գալուց այգում մարդկանց չես տենում իրար գիրկ թռած
      • LADY
        2014-08-25 16:46:01
        չէ-չէ թանգացնելը հարցը չի..ինչևէ :) .....դե կապ չունի դա թե որտեղ եք :)
      • JaSmInE
        2014-08-25 16:49:13
        :) :) :) :) :) :) :) դուք եղել եք Ռուսաստանում՞ այնտեղ հայերը նենց շատ են
      • LADY
        2014-08-25 16:50:43
        չեմ եղել ու ցանկություն չունեմ...գիտեմ...իմ մտերիմ ընկերուհիներից շատերը Ռուսաստանում են :)
      • JaSmInE
        2014-08-25 16:52:06
        կոնկրետ որ քաղաքում՞
      • LADY
        2014-08-25 16:57:38
        Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ Տյումեն, Նիժնի Նովգորոդ
  • Finita la comedia
    2014-08-25 15:34:08
    իրա գուշակություները հիմնականու ճիշտ եմ եղել ես հավատում եմ կիսով չափ :^)
    • JaSmInE
      2014-08-25 15:35:23
      հա որ խնդրեմ կասես իրա դեմից գուշակածները մինչև էսօր եղելա՞
      • Finita la comedia
        2014-08-25 15:48:37
        es pahin stuyg inchvor ban chem kara tvarkem.bayc ete yutubov nayes ira gushakacner@ ktesnes vor shater@ hamapatasxanuma irakanutyan@.....
  • ☠Գոհար☠
    2014-08-25 15:35:27
    Ոչ մեկ Լինի դա Վանգան թե Պողոսը նախապես չի կարող իմանալ
    • JaSmInE
      2014-08-25 15:36:45
      բայց լավ կինո կարանք նկարենք էս գրածներով
      • ☠Գոհար☠
        2014-08-25 15:43:14
        :D չէ Վանգան իրան լավ կզգա, գործ չունենք
      • JaSmInE
        2014-08-25 15:44:08
        :D :D :D :D :D :D
  • Վարդուհի
    2014-08-25 16:08:13
    :D :D :D :D :D :D
    • JaSmInE
      2014-08-25 16:39:14
      :D :D :D :D որը ծիծաղ պարգևեց
  • Կիմա
    2014-08-25 16:54:58
    եղելա սրանից
  • Երևակայող-007
    2014-08-25 18:57:08
    3797 թ :) :) Այն օրն ու ժամը հայտնի չէ ոչ մեկին, անգամ հրեշտակներին, այն գիտի միայն Հայրն իմ երկնային :) Հիսուսի խոսքերն են :)
    • Երևակայող-007
      2014-08-25 19:00:07
      իսկ դեմի 3-ից ոչ մեկ չի եղել, մեկն ա հավանական, որ պատմաբանները հետո էս կռիվները համարեն համշխարհային պատերազմ, բայց տարվա ավարտին 4 ամիս ա մնացել, հուսամ ատոմային ռումբ չեն օգտագործի :)
      • Finita la comedia
        2014-08-25 19:09:51
        բայց փաստը մնումա փաստ որ իր գուշակածներից շատերը եղել են :)
      • Երևակայող-007
        2014-08-25 20:50:39
        հետաքրքիր ա որն ա եղել՞
      • Мурашки от него
        2014-08-25 20:52:00
        Որ Ղարաբաղյանում Հայերը ակնհայտ հաղթել են :) ինքն ասել էր մի կռվեք հողի համար, որ ճակատագրով ձերը չէ
      • Երևակայող-007
        2014-08-25 20:52:41
        ես չեմ հավատում որ ասել ա, փաստեր կան՞ (:| ով ոնց ուզում Վանգային ա ներկայացնում ա, իրանց մտքերը Վանգայի շնորհիվ առաջ են տանում...
      • Мурашки от него
        2014-08-25 20:54:10
        Վարդան ջան մտի յութուբ, գրի Վանգա պռո ազերբայջանցով ի առմյան
      • Երևակայող-007
        2014-08-25 20:55:39
        էտ տեսել եմ, չեմ հավատում....որովհետև ոնց եղավ ազերիները գաղտնի պահեցին մեկ էլ հոպ հայտնվավ տվյալները ու հենց հայերի ձեռը ընգավ.....ու էտ ապագայի մասին ա ասել, որ իբր մենք շուտով հետ ենք բերելու սաղ, ոչ թե ղարաբաղյան պատերազմի մասին:
      • Мурашки от него
        2014-08-25 21:00:22
        հա որ՞ ես հիշում եմ ադրբեջանցիներին էր ասել, որ պետք չի կռիվը շարունակել
      • Երևակայող-007
        2014-08-25 21:01:12
        Վանգան կա բաներ որ ճիշտ ա ասել, բայց ստեղ գրածի մեծ մասը կարծում եմ ինչ որ մեկի երևակայության արդյունքն ա :)
      • Мурашки от него
        2014-08-25 21:02:41
        հա դե ամեն մեկը լսումա էն ինչ հասկանումա, իրանա պետք, ինձ թվումա Վանգան շատ լավ ու հումորով կինա եղել (լավ)
      • -L.(-EsAyAn...(
        2014-08-25 23:00:51
        կներեք որ խառնվում եմ,,բայց գուշակներ ու մոգեր ,,կամել նման բաներ չկան,,,,իսկ նրանց հավատացողները Աստծո թագավորությունում տեղ չունեն,,Հիսուսի խոսքերն են ... ;) ...որ Աստվածաշունչը կարդաք շատ բան կհասկանաք,,, (լուսնաքայլ)
      • Երևակայող-007
        2014-08-26 00:13:55
        Ճիշտ ես, ես գիտեմ որ քրիստոնեությունը չի ընդունում, վերջերս նույնիսկ կարդացի.....բայց ասում են Վանգան մի քանի բան ասել ա եղել ա...չնայած ես էտքան չեմ հավատում, հիմա եթե ինձ գուշակն ասի վաղը հեռախոսիդ զանգ ա գալու ու ես անջատեմ հեռախոսս, էտ զանգը կգա՞ (:| :D
      • -L.(-EsAyAn...(
        2014-08-26 11:30:24
        աաաաաայյյյյյյ,,,լավներ ,,, :D :D ինձ թվումա չի գա ..... :D :D . կամել որ ասումա ուրեմ մի բան գիտի Վարդան,,,յաաաաա .. :D :D :D .......հա դե գուշակություններմ մեծ մասը ինձ թվումա համընկնումա ուղակի դեպքերի հետ,,մի մասը մարդիկ են հորինում,,,,կեսնել սատանանա անում ...... |( ............ (ուրախ)
    • -L.(-EsAyAn...(
      2014-08-25 23:06:46
      այյյ,,,չէի կարդացել,,,մի 2 հատ կարդացի ,,ու վերջում գրածա աշխարհի վերջի թիվըը :D :D եթե անկեղծ ծիծաղս եկավ :D :D
  • Мурашки от него
    2014-08-25 20:14:12
    սաղ չկարդացի, բայց լավա որ երրորդ համաշխարհայինը երկու ամսից պրծնումա :)
  • Մելինե
    2014-08-25 20:42:20
    կարդալով մի քիչ ես հասկացա, որ մեր գյուղում լիքը Վանգա կա :)
  • → Լիլ(#VaMpIrE) → † †
    2014-08-25 20:51:30
    ես մենակ Նաստռադամուսին եմ հավատում
    • → Լիլ(#VaMpIrE) → † †
      2014-08-25 20:53:05
      Նաստռադամուսի բոլոր ասածներն եղել են..ու ասելա թո 2016 թվականին Հայաստանը ծաղկելույա
    • Մելինե
      2014-08-25 21:28:49
      հա, ճիշտ ա, ես էի ուզում ասեի, Նոստրադամուսի ասածներից ինչ լսել եմ, իրոք եղել ա :) O:)
  • lus lusi
    2014-08-25 22:48:53
    աաաաա լավ ե ինցհ վանգա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • ☽☾sssooo ͌͌Toxic
    2014-08-25 23:02:53
    ես հավատում եմ և գիտեմ որ հոկտեմբերը մոտ է և վերջապօես կավարտվի այս համաշխարահայինը ]:) ]:)
  • ......
    2014-08-25 23:10:20
    պոստը լավն էր (լավ) բայց Վանգային չեմ հավատում,մի տեսակ անհավանական է
    • JaSmInE
      2014-08-26 14:13:29
      (ախ) (ախ) (ախ) (ախ) ուղեղ են լվանում :)
      • ......
        2014-08-26 16:16:07
        այո այո :)
    • UK
      2014-08-26 16:19:54
      էդքան էլ չէ... Ադրբեջանի պահը խելքից մոտիկա..
  • → Լիլ(#VaMpIrE) → † †
    2014-08-26 15:08:04
    Վանգան 13 տարեկանա եղել գնացելա դաշտ ընկելա միհատ փոսի մեջ ավազա լցվել աչքերը կուրացելա..դրանից հետո ինքը սկսելա գուշակություններ ենլ..բայց միայն ետ դեպքից հետո
    • ☠Գոհար☠
      2014-08-26 15:17:20
      էէէէէ Լիլ սաղ սուտ բաներ են
  • sharlot
    2014-08-27 00:38:59
    անկեղծ ասած ես էտ կնոջից վախում եմ,երևի որ չիմանաի ինքը գուշակա չէի վախենա