Անկեղծ...
Օրինական սերը ավելի ծանր է, քան հանցավոր կիրքը...
Ավելի լավ է հնազանդվել տաղանդավոր մարդու,քան ղեկավարել մի հիմարի...
Երիտասարդ կինը, որ հարկադրված է մտածել և գործել որպես տղամարդ, ոչ կին է ոչ տղամարդ...
Ինչպես երջանկությունը, նույնպես և դժբախտությունը մեզ հակում են դեպի երազանք...
Կասկածել Աստծո գոյությանը,նշանակում է հավատալ նրան...
Ողջախոհությունը կնոջ էությունն է ...
Հասարակությունը կարող է գոյություն ունենալ միայն անձնական զոհաբերություններով, որ օրենքներն են պահանջում...
Միայն կենդանի մարդը կարող է զգալ կյանքի ուրախությունները...
Ծնողների կորուստը մի վիշտ է, որի համար բնությունը նախապատրաստել է մարդկանց...
Ֆիզիկական ցավն անցողիկ է, չի ընդգրկում հոգին, և եթե նա համառում է, ապա այլևս ցավ չէ , այլ` մահ...
Ինչու դժբախտությունը երբեք չի ունեցել ոչ իր նկարիչը, ոչ էլ իր պոետը...
Ոչնչից ոչինչ չի սարքվում և ոչնչի համար ոչինչ չի արվում...
Դաշույնը այնպիսի մի հազվագյուտ բան է, որ գեղեցիկ պատյանի մեջ դրված, կախ են տալիս ոսկեզօծ մեխից...
Սնափառությունը պետք է թողնել նրանց, ովքեր ուրիշ արժեք չունեն աչքի ընկնելու համար...
Գոյություն ունեն մտքեր, որոնց մենք հնազանդվում ենք առանց դրանք ճանաչելու. դրանք գաղտնաբար գտնվում են մեր ներսում...
Դեռատի աղջիկը` անփորձ և դյուրահավատ, ոչինչ չիմանալով, չի կարող ոչինչ համեմատել, ոչինչ գնահատել, նա ընդունում է սերը և ուսումնասիրում այն...
Կանանց կյանքում ամենագլխավոր և ամենավճռական քայլը այն է, ինչ իրենք համարում են ամենից աննշանը...
Սերը յուրաքանչյուր դարի գունավորումն է ստանում...
Դժոխքը սալահատակված է բարի մտադրություններով...
Դրախտն ու դժոխքը երկու մեծ պոեմներ են, որոնք արտահայտում են երկու մեծ սկզբնակետեր, այն է` ուրախությունը և կսկիծը...
Տարտամ պատկերներով մեզ ցույց տալով երջանկությունը, բնությունը հրավիրում է մեզ վայելել այն, երբ այն մեզ մոտիկ է, կամ հարկադրում է ափսոսալ, երբ այն անհետանում է...
Օնորե դը Բալզակ ... "Երեսնամյա կինը" ...ամառային արձակուրդերին իմ կարդացած հրաշք գրքերից ևս մեկի խելացի մտքերց...
Երբեմն գրքերը մեզ շատ ավելին են սովորեցնում քան մենք կարծում ենք,,,հաճախ կյանքում պատահում են այնպիսի դեպքեր,որոնց արդեն հանդիպել ենք գրքերում, և արդեն որոշում կայացնելիս ընտրում ենք համեմատաբար ավելի ճիշտը,,,այն, որ ավելի քիչ է ցավ պատճառում ու ավելի խելացի է...
∞~ℒ~∞
2014-08-26 21:44:01-L.(-EsAyAn...(
2014-08-26 21:44:48Երևակայող-007
2014-08-26 21:54:06-L.(-EsAyAn...(
2014-08-26 21:55:26Երևակայող-007
2014-08-26 21:58:27-L.(-EsAyAn...(
2014-08-26 21:59:29Երևակայող-007
2014-08-26 22:01:10-L.(-EsAyAn...(
2014-08-26 22:01:34lus lusi
2014-08-26 21:55:32Armen
2014-08-27 02:09:25-L.(-EsAyAn...(
2014-08-27 12:22:01Armen
2014-08-27 14:24:26-L.(-EsAyAn...(
2014-08-27 14:25:09Diana ...
2014-08-27 16:29:53-L.(-EsAyAn...(
2014-08-27 16:31:45Man)E(Dreamer
2014-08-28 00:28:50-L.(-EsAyAn...(
2014-08-28 11:03:52