Copy SMS

Վերջին էջից..

 


Վերջին էջից.. - 	Անդամների բլոգեր , Չկարողացանք անտարբեր անցնել կողքով ,



 


Վերջին տարիներին գրված հատուկենտ երգերից մեկը, որ չի գրվել ուղղակի գրվելու համար: Իմաստով ու ճաշակով երգ:

3.33 - Վերջին էջից


Վերջին գնացքն արդեն գնաց,
կայարանն անտեր մնաց,
ու ուշացած ուղևորները
հետ կտան տոմսը գնած.
հետ կգնան փոշմանած,
որ գնացքը գնաց,
մեկն էլ ընդհանրապես չեկավ.
տանը քնած մնաց:
Վերջին տաքսին չկանգնեց.
կարմիրը շուտ էր հանգել,
վերջին խանութը փակվեց,
որ վաճառում էր զանգեր:
վերջին վագոնը մետրոյի
ասեց "զգուշացեք",
դռները փակվեցին,
երևի էլ չբացվեն:
Վերջին բաժակ ջուրը
մեկը թափեց հատակին,
մեկն էլ վերջին անգամ
փորձելու է կատակի,
վերջին էջին հասավ
գրողը, փակեց գիրքը մեծ,
մեկն էլ վերջին փողով
գնաց ու էդ գիրքը գնեց:
Վերջին խնդրանքը կմերժվի
ինչ-որ մեկի կողմից,
Վերջին սառույցը կշարժվի
քամուց, սաստիկ հողմից:
Վառվեց վերջին լուցկու հատիկը
շունչ տալով լամպին,
Վերջին կաթիլ անձրևը 
ցած սլացավ ամպից:

Վերջին կաթիլ անձրևը ձանձրացել էր ամպերից,
Վերջին դեղին տերևը մահանում էր մայթերին,
Վերջին կաթիլ արցունքը, գլորվող քո այտերից,
Գտավ գետնին ուրիշ կաթիլ, իջած այլ տեղից:

Վերջին համերգը կայացավ վերջին երգչի,
իսկ նա գոռում էր, որ սա վերջին երգը չի,
Վերջից բողոք, վերջին անգամ,
հնչեց հերթի վերջից,
մեկն էլ փորձեց վերջին անգամ
հետիոտնին զիջի:
-Քո տեղը վճարված է,
հանգիստ իջի:
-Քո տունը վաճառված է,
էլ մի վիճի:
Դու էլ ինձ լավ լսի
համակարգչի միջից,
գուցե դու ես լսում հիմա
վերջինը ինձ:
Հրշեջը ասեց. վերջ,
երբ կրակը հանգցրեց,
Մեկն էլ որպես հրաժեշտ
գերեզմանին վարդ դրեց:
Աղջիկն իր նամակը կարճ գրեց
ու կետ դրեց,
տղան չհասկացավ իմաստը
ու նույնն արեց:
Մեկը ասեց ես վերջն եմ
ու թռավ երրորդ հարկից,
Մի տեղ էլ վեճ կար,
թե ով որտեղ պիտի պառկի:
Ես էլ վերջին լուցկով
շունչ տվի խոնավ փայտին,
Վերջին կաթիլ արցունքն էլ
ցած ընկավ ամպի այտից:

Վերջին կաթիլ անձրևը ձանձրացել էր ամպերից,
Վերջին դեղին տերևը մահանում էր մայթերին,
Վերջին կաթիլ արցունքը, գլորվող քո այտերից,
Գտավ գետնին ուրիշ կաթիլ, իջած այլ տեղից:


amp;feature=player_embedded#

7

2

1476