Copy SMS

Լավագույն ընկերը

Լավագույն ընկերը - Լավագույն , ընկերը , շներ


---Գտեք մեզ ֆեյսբուքում  Գժերով խումբ---


Ժամանակակից շների նախնիները հարմարվել են ընտելացման՝ օսլայի և որոշ այլ ածխաջրերի մարսողության համար պատասխանատու մի քանի գեներում մուտացիաների շնորհիվ, ինչով չեն կարող «հպարտանալ» գայլերն ու շների այլ մտերիմ հարազատները,- հայտարարել են կենսաբանները Nature ամսագրում հրապարակված հոդվածում:

Համարվում է, որ շունն առաջին կենդանին է եղել, որին ընտելացրել են մեր նախնիները: Առայժմ անհայտ է մնում՝ ինչն է օգնել դրան: Էրիկ Ակսելսոնի ղեկավարած գենետիկների խումբը՝ Ուպսալայի համալսարանից (Շվեդիա), պատասխանել է այս հարցին՝ համեմատելով 72 շնազգի կաթնասունների, այդ թվում՝ 12 գայլերի աշխարհի տարբեր ծայրերից, և իրար հետ կապ չունեցող ցեղատեսակների 60 շների գենոմները:

Գիտնականները 14 նույն ԴՆԹ-ն են գտել հետազոտվող բոլոր շների մոտ, որոնք մեծապես տարբերվել են գայլերի գենոմի՝ նման ֆունկցիաներ կատարող մասերից: Դրանց մեծ մասը գտնվել է նյարդային համակարգի զարգացման համար պատասխանատու գեներում, ինչը հաստատում է, որ շների նախնիները հոգեբանական «վերակառուցում» են ապրել, որը նրանց հնարավորություն է տվել հարմարվել մարդկանց շրջապատում ապրելուն:

Գիտնականների ուշադրությունը գրավել են շների գենոմի՝ մարսողության և նյութափոխանակության հետ կապված 3 մասերը: Այդ մասերի ԴՆԹ-ն ուսումնասիրելով՝ գիտնականները հասկացել են, որ դրանցում առկա որոշ մուտացիաներ շներին օսլան և այլ պոլիսախարիդներ մարսելու հնարավորություն են տվել:

Գիտնականները կարծում են, որ մուտացիաները 3 «օսլայական» գեներում շների ընտելացման պատմության կարևոր մասերից են եղել: Այս փոփոխությունը շանը հնարավորություն է տվել սնվելու նույն սնունդով, ինչ նրա տերը:


---Գտեք մեզ ֆեյսբուքում  Գժերով խումբ---

7

1

979

  • meriko00
    2014-09-24 20:27:59
    Գերազանց էր (բռավո) (բռավո)