Copy SMS

Սպասում...

Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Աշնանային օր ...մեկ  բաժակ  տաք  սուրճ .... 
ու  մեկել  դու ....
Արթնանում  եմ  ու  ստանում  նամակդ ....  Բարի  լույս  քաղցրս , քեզ  լավ  օրեմ  մաղթում... 
Սրանից  առավել  ինչը  կարող  է  նույնքան  հաճելի  լինել  մարդուն...  երևի  թե  ոչինչ ...  Սիրված  լինելուց , զգալուց  որ  ինչ որ   մի  տեղ  , քեզ  շատ սիրող  մարդ  կա , ու  սպասում  է  քեզ , հավատում  է  քեզ....
  Ու  տարօրինակն  այն  է , որ  ամեն  անգամ  կարդալուց  նրա նամակները  նույն  փոթորիկն  է  մեջդ , ու  նույն  հիմարիկի  ժպիտն  է   հայտնվում  դեմքիդ ... Ես  սիրում  եմ  այդ  ժպիտը , որովհետև  նա  է  այն  պարգևում ....
Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ես այստեղ շնչահեղձ եմ լինում առանց քեզ , իսկ դու ... Գրողը տանի, դու այդտեղ շնչում ես ուրիշով ...Կան զգացմունքներ, որոնք կամքի ուժին չեն ենթարկվում... օրինակ` մոռանալ կամ սիրել ուրիշին... Այն ամենը,ինչ ծնվում է սրտում,ընդմիշտ այնտեղ էլ մնում է:Մի մոռացիր մնալ այնպիսին ինչպիսին եղել ես ` այն ժամանակ , երբ սիրահարվեցի քեզ..


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Մարդ միշտ շտապում է երջանիկ լինել, և ով շատ է տառապել, դժվարությամբ է հավատում երջանկությանը:Երբ իսկապես սիրում ես ինչ-որ մեկին, գիտես, որ հանուն նրա արժե շատ բան զոհաբերել:Օտար լինել մեկին` ում համար ժամանակին կյանքդ կտայիր... Հավատացեք հեշտ չէ ...Քաղցր գերության մեջ ազատության մասին չեն երազում....Գնալուց առաջ կխեղդես ինձ ՝ չեմ ուզում քեզնից հեռու շնչել ..


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ապրելը ամենահազվադեպ բանն է աշխարհում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես գոյություն ունի, ահա և ամենը:Առանց հավատ կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,իսկ ապրելն արդեն… արդեն անկարելի է:Քիչ է մարդուն սիրելը, պետք է նրան հասկանալ, պետք է նրա կյանքով էլ ապրել, նրա հետ շնչել, լսելայն,ինչը չի կարելի ասել...քիչ է նրան գտնելը, կարևորը նրան չկորցնելն է....Աշխարհում կարելի է փնտրել ամեն ինչ,բացի սիրուց ու մահից,նրանք մեզ կգտնեն երբ ժամանակը գա...Ե՛վ մոռանալ քեզ կարծես չեմ ուզում, և՛ հիշելն է ցավոտ։

 


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Հավատարմությունը ընկերության հոմանիշն է, ամենաթանկարժեք բանը , որ տրված է մարդուն ընդհանրապես....Հաճախ մարդիկ ասում են. "Մինչև չտեսնեմ, չեմ հավատա", իսկ Աստված ասում է. " Մինչև չհավատաս, չես տեսնի"Ու նորից հոգում տիրում է անծայր մի դատարկություն, չէ ես չեմ լալիս, պարզապես կրկին ժպտալ եմ ուզում, թող որ աշխարհում լինի լռություն, ու ես կգոռամ «Ապրել եմ ուզում»:Մարդը շատ բանից կարող է լաց լինել` ցավ, հիասթափություն, ատելություն, արհամարհանք... Բայց ամենացավոտը գաղտնի արցունքներն են սառած դեմքին ու լռությունը....Դժվար է...երբ գիտակցականդ ու հոգիդ պայքարում են...առավել դժվար է՝ երբ... իրար դեմ.


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Հոգին համր է,նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա՜լ, դիմանալ՜... դիմանա՜լ:Դժվար է մարդկանց ասել, որ ամեն ինչ լավ է, երբ դու ինքդ չես հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում:Ես երբեք չեմ խաբի նրան ով ինձ իրոք վստահում է, բայց ես երբեք չեմ ապացուցի ճիշտը նրան`ով ինձ չի հավատում...Հանձնվելուց առաջ մտածի՛ր, թե ինչի՞ համար ես ամեն ինչ սկսել..Մարդկանց մեջ կա մի անկյուն ,որն անվանում են հոգի ,երբեմն այդ անկյունը շատերի մեջ ուղղակի արկղ է ,անտեսված մի արկղ ,որի մեջ լցված է ,դատարկություն ........


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Դու ասում ես,որ սիրում ես անձրևը ,բայց երբ նա գալիս է,դու բացում ես անձրևանոցը , դու ասում ես , որ սիրում ես արևը  ,  բայց  երբ  այն  փայլում է , դու մոտենում ես ստվերին,ահա թե ինչու եմ ես վախենում ,  չէ որ դու ասում ես, որ սիրում ես ինձ...Միակողմանի սերը տարբերվում է  

փոխադարձ սիրուց այնպես, ինչպես 

 սխալը ճշմարտությունից: Եթե մեր զգացմունքների մեջ ոգևորությունն ու խանդավառությունը կուրացնում են մեզ այն աստիճան, որ հավատում ենք, թե սերը իր ողջ հզորությամբ դա է, իսկ ավելի ուշ, երբեմն ճշմարիտ սիրո քաղցրությունն ենք ըմբոխշնում, հասկանում ենք, թե որքան ենք մեզ խաբել:


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Մեր սերն էլ անցավ ու մի հուշ դարձավ, Կարծես թե անցավ` քաղցր հուշ դարձավ: Թվում էր ` իրար կսիրենք անվերջ, Միասին կլինենք մինչև կյանքի վերջ, Թվում էր` դու ինձ էլ չես մոռանա, Թվում էր` քեզնից ես չեմ հեռանա: Երբ մի պահ կանգնում ու նայում եմ հետ, Տեսնում եմ...նչու՞ ես ստում, կասե՞ ս ինձ հիմա, Չէ որ ես դա հասկացել եմ, տե’ս, Եվ չնայած, որ հասկացել եմ դա, Քեզ չեմ մեղադրում, դու ինձ հավատա… Շրջապատել դու ես քեզ կեղծիքով, Ու ապրում ես դու սուտ մարդկանց համար, Պայքարում հանուն սուտ գաղափարի. Հորինված աշխարհ միայն քե’զ համար… Գալիս...
Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ու հոգիս թաքուն լալիս է կրկին, Բայց արցունքներս դ’ու էլ չես տեսնում, Ու հոգիս թաքուն տանջվում է կրկին, Հոգնե՞լ եմ արդեն, թե՞ ինձ է թվում: Չէ ես չեմ հոգնել անչափ սիրելուց, Ո’չ, կարոտից էլ բնավ չեմ հոգնել, Այլ հոգնել եմ ես ուժեղ թվալուց, Տեղի անտեղի վեճերից հոգնել: Հոգնել...Ես պարզապես սիրում եմ քո ներկայությունն իմ ամեն քայլում, մտքում, խոսքում ... Հիացմունք է այն ինչ ապրում եմ ... Ես սիրում եմ այն իրավունքը, որ ունեմ քո կողքին ... Ես պարզապես սիրում եմ քո ամեն մասնիկը, քո ամեն բառը, քո հայացքը ... Ես սիրում եմ քո զայրույթը, քո ծիծաղը, թե ինչպես են աչքերդ փայլում, երբ ժպտում ես ... Կարոտում եմ քեզ, սակայն սիրում եմ ԿԱՐՈՏՍ, որովհոտև այն ԳԵՂԵՑԿԱՑՆՈՒՄ Է ՔԵԶ ՏԵՍՆԵԼՈՒ ՊԱՀԸ.......


Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Քո  մեջ  խորտակվել , քեզնով  եմ  ապրել , քեզնով  եմ  շնչել  ու  ոգեշնչվել ... Քեզ  եմ  որոնել  երբ  մութ է  եղել  , իսկ  երբ  լույս  էր ՝ դեռ  ես  քեզ  տեսել  եմ  աչքերս  էլ  փակ ... քո  մեջ գտել  եմ  այն  ինչ  երազել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  քեզ  կարոտել  ու  տենչացել  եմ , ես  քեզ  սիրել  ու  միշտ  սպասել  եմ ... ես  խենթի  նման  քեզնով  շնչել  եմ  , քեզնով  լցվել  եմ , քո  մեջ  խորտակվել ...  Սպասիր մի գուցե ես  ասեմ  քեզ  բառեր  , որոնք  քեզ  ստիպեն  արտասվել , ու  նոր  սիրով  լցվել ... սպասիր  ու  կհասկանաս  որ  զուր  չեն  եղել  բոլոր  խոսքերը  որոնք  ասվել  են... սպասիր  ու  գուցե  այս  մութ  երկինքը  քեզ  ստիպի  խորհել  , ու  ինձնով լցվել .. սպասիր , ես  հիմա  չեմ  ուզում  քեզ  ընդմիշտ  կորցնել ... դու  իմն  ես  , ես քոնը  , ու  գուցե  հիմա  սուտ  է  այս  թատրոնը ... դու կասես  որ  չես  սիրում , իսկ  ես  կժխտեմ , դու  կասես  որ  գնում  ես , իսկ  ես  կլռեմ , ու  չեմ  հավատա  քո  փուչ  ասածին ... սպասիր , ու  մի  գուցե  հիմա  այս պահին  էլ  դու  ինձ  հասկանում  ես , սպասիր  ու  դու  հաստատ  նորից  գիտակցելու   ես  որ  ինձ  դեռ սիրում ես ...սպասիր , դեռ  ժամանակ  կա , սպասիր  ու  ուղղակի  սպասիր , մի  պահ  լռիր  ու  հասկացիր  որ  ես  եմ  քո  ընտրյալ , իսկ  դու  իմ ՝ միակը ....

Սպասում... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ինձ  թվում  էր  թե քո   սերը  պետք  է  տար  ինձ  թևեր , բայց հիմա  հասկանում  եմ  որ ընկել  եմ ավելի  ներքև ... Քո սերը  , որ  թանկ  էր  ամենից , հիմա  ցավ  է  լցնում  իմ  հոգում ... Գիտակցում  եմ  որ  ես ապրել  եմ քեզանով ու իզուր ...  Մերթ  շնչել  եմ  սառը  օդը `  գիշերով , ու  ցրտից  արցունքներս  սառչել  են ... Քո  խորը  ու  անեզր  աչքերում ես  փնտրել  եմ  իմ  լույսը  խավարում ...Կամ  թե  ինչու  եմ  թաքուն  լացել  մանկան  պես  բարձր  ճիչով , չեմ  գիտակցել  որ  իզուր ... Հանդիպելիս  էլ  լռել  եմ  ու  անկեղծ  չգիտեմ  թե ինչու  ... Լռել  որ  երևի  թե  լսեմ լռությունը  այդ  խորհրդավոր , որ  հաճախ  ավելին  է  ասում  `  հեգնելով ... Ես  ապրել  եմ  քեզանով , քո  հրաշք  դարչնագույն  աչքերի  փայլով ... Ախ  իզուր ....

9

3

1762

  • Jew✡
    2014-09-27 16:26:13
    սիրվելը երջանկություն չէ, սիրելն է երջանկություն...
  • Q_Jp...Կուպիդոն
    2014-09-27 16:26:49
    Մարդ՞ իմ քոփիի առաջին անուննա եղել Մարդը
  • HAKob1993
    2014-09-28 11:17:04
    անխոս շատ ճիշտ ու ընտրված բառեր են , շատ հավանեցի ուղղակի խոսքեր չկան