Copy SMS

Երիտասարդ Վերթերի տառապանքները

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե – «Երիտասարդ Վերթերի տառապանքները»

Երիտասարդ Վերթերի տառապանքները -  անհուն, անտարբեր, անցյալ,


«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում Գյոթեն ցույց տվեց երիտասարդ բյուրգերի ողբերգությունը, ում բարի դրդումները և ձգտումները սահմանափակված էին շրջապատող կյանքի սառեցված պայմանականություններով: Վեպն ինքնակենսագրական բնույթի է: Տարիներ անց Գյոթեն կասի. «Ես հորինեցի իմ հերոսին, որպեսզի կյանքում «Վերթեր» չդառնամ»...

Երիտասարդ Վերթերի տառապանքները -  անհուն, անտարբեր, անցյալ,

«Երիտասարդ Վերթերի տառապանքները» Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեյի կողմից նամականու ձևով գրված սենտիմենտալ վեպ է: Վեպում գերմանական իրականության պատկերի վրա արտացոլված են հերոսի դրամատիկ անձնական տառապանքները, որոնք վերջում հանգեցնում են վերջինիս ինքնասպանությանը:
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը Գյոթեի երկրորդ գրական հաջողությունն է «Գեց ֆոն Բերլինխինգեն» դրամայից հետո: Ինչպես դրաման, այնպես էլ վեպը, վերաբերվում են  «Փոթորիկ և գրոհ» գրական շարժմանը: Վեպը ինքնակենսագրական բնույթի է. այն Գյոթեյի` Շարլոտտե Բուֆֆի նկատմամբ պլատոնական սիրո ազատ մեկնաբանություն է:
Վեպի սկզբում գերիշխում է լուսավոր ուրախ զգացումը, հերոսը հեռանում է պայմանականությունների և կեղծավոր մարդկային հարաբերությունների քաղաքից և վայելում գեղատեսիլ գյուղական կյանքի մենությունը: Սյուժեի զարգացումը տեղի է ունենում աննշան թվացող դրվագների` Լոթթեյի հետ առաջին հանդիպման, փոթորիկով ընդհատված պարահանդեսի, համատեղ զբոսանքների նկարագրությամբ: Այս ամենի ավելի խոր իմաստը պայմանավորված է Վերթերի ներքին ընկալմամբ, նրա զգացմունքային բնավորությամբ: Վերթերը չի ընդունում ողջամտության սառը փաստարկները:
Վեպի երկրորդ մասը ներկայացնում է սոցիալական թեմա: Վերթերի` իր խելքը, կրթությունը, կարողությունները իրագործելու փորձը բախվում է տխուր առօրյայի և ղեկավարի բծախնդրության հետ: Դրան ի շարունակություն, հերոսին շատ ստորացուցիչ ձևով հիշեցնում են իր բյուրգերական ծագման մասին: Վեպն ավարտվում է Վերթերի կյանքի վերջին ժամերի, նրա մահվան և թաղման դրվագներով, որոնք գրված են իր «հրատարակչի» անունից բոլորովին այլ, օբյեկտիվ և զուսպ կերպով:
«Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպում Գյոթեն ցույց տվեց երիտասարդ բյուրգերի ողբերգությունը, ում բարի դրդումները և ձգտումները սահմանափակված էին շրջապատող կյանքի սառեցված պայմանականություններով: Հեղինակը խորապես ներթափանցել է իր հերոսի ներքին աշխարհի մեջ, սակայն չի նույնականացվել իր հերոսի հետ: Նա կարողացել է նայել Վերթերին որպես օբյեկտիվ մեծն նկարիչ: Տարիներ անց նա կասի. «Ես հորինեցի իմ հերոսին, որպեսզի կյանքում «Վերթեր» չդառնամ»: Գյոթեն ելք է գտել ստեղծագործության մեջ, ինչն անհասանելի էր իր հերոսին:
Վեպի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1774թ. աշնանը` Լայպցիգի գրքի տոնավաճառին ընդառաջ, և անմիջապես դարձել է ամենավաճառվող գիրքը: Վեպի վերանայված տարբերակը լույս է տեսել 1787թ.: Այն մեծ հռչակ է բերել Գյոթեին ամբողջ Գերմանիայում. հեղինակի ժամանակակիցների և ոչ մի ստեղծագործություն այդքան շատ չի ընթերցվել:........................................................................


Այսքանը  այդ վեպի մասին հուսով եմ մի քանիսի մոտ ցանկություն կառաջանա անպայման կարդալԵրիտասարդ Վերթերի տառապանքները -  անհուն, անտարբեր, անցյալ,

Մարդկանց տառապանքները շատ ավելի նվազ կլինեին, եթե նրանք (աստված գիտե, թե ինչու են այդպես ստեղծված) այդպիսի ջանասիրությամբ չձգտեին երևակայության ուժով ետ բերելու անցած տհաճությունները, այլ ապրեին անտարբեր ներկայով:

12

22

4400