Copy SMS

Մտքի քաոս

Պոստերիս մեջ նմանատիպ բովանդակությամբ նյութ չկար, թող դա էլ լինի...Մտքի քաոս - մի, քիչ, ալտերնատիվ


Պոկվեց սրտիցս մի քարաբեկոր
Ու ուղեղիցս մի միտք թևավոր,
Բախվեցին իրար անհատնում մթում,
Թողեցին խավար հոգնատանջ հոգում:
Տեսիլ` երազի, տեսիլ` կորստի,
Ցնորք ու խավար կորած հույսերի...
Անորոշ վիճակ` մահ թևավորող,
Բութ, քնկոտ աչքեր հավերժ պրպտող:


Սրտի ցանկություն` առանց ուղեղի
Ու մտքի ցասում` առանց հույզերի:
Ու ժամացույցի ահեղ չխկչխկոց,
Ժամն ազդարարող իմաստուն հոգոց:
Հոգոց, որ անցավ ևս մի խենթ ժամ,
Ես ու ժամանակն էլ հավետ անբաժան:


Դժբախտ մի կյանքի երջանիկ օրեր
Ու երջանկության տխուր երազներ:
Հարաբերական կյանքի օրենքներ
Ու ճշմարտության բացարձակ հիմքեր:
Եվ հակասական մի անվերջ քաոս,
Բայց և' կարգ ու կանոն անխոս:

Մտքի քաոս - մի, քիչ, ալտերնատիվ


Հոգու թուլություն ու մտքի թռիչք,
Ու սրտի զորեղ, հուզական ալիք,
Քաջարի սրտի բարի ցանկություն
Բայց և թույլ մտքի անիմաստ լուծում:

Մտքի քաոս - մի, քիչ, ալտերնատիվ


Շատ աֆորիզմներ ու մտքեր սիրուն`
Համապատասխան հասարակ հոգուն,
Բայց կյանքի մասին ոչ մի ասելիք,
Ամեն ինչ սուտ է, բութ ու լոկ կեղծիք:
Ախր, սա կյանք է, ոչ թե ֆիզիկա,
Կատակ է, խաղ է ու օրենք չկա...

Մտքի քաոս - մի, քիչ, ալտերնատիվ


Մեկ է, թե ո՞վ ես ու ի՞նչ ես ուզում,
Ի՞նչ ես երազում, ի՞նչ ես ցանկանում,
Ու ի՞նչ ես փնտրում, ի՞նչ ապացուցում,
Ի՞նչ ապացույց ես դու արդյոք ուզում:
Դու առաջ շարժվիր ու գործիդ նայիր,
Ու մի չարացիր, մի ապացուցիր,
Կյանքը աքսիոմ չէ, ուր մնաց` թեորեմ,
Բայց ես այնքան էլ վստահ չեմ...

Մտքի քաոս - մի, քիչ, ալտերնատիվ


Ու այն "բացարձակ" ճիշտն է օրորվում,
Ելնում, թափառում ու վայր է ընկնում,
Տրամաբանական վախճանն է հասնում,
Նա հարաբերական սահմանին է կանգնում:

.............

15

24

2084

  • ☽☾sssooo ͌͌Toxic
    2014-10-01 15:15:58
    սիրուն էր շարադրված ու հնագերնել դզող բռնցրած էր եթե դու ես հեղինակը՝ ապա ստացվումա գրի, եթե ոչ ապա ովա հետարքրեց չնայած որ ատում եմ բանաստեղծությունները
    • Մելինե
      2014-10-01 20:38:15
      ես եմ հեղինակը,,,, սենց լիքը հատորներ ունեմ, :) ,, մերսի, առաջին անգամ ինձ մեկը ոգևորեց (ծաղիկ)
      • ☽☾sssooo ͌͌Toxic
        2014-10-02 17:57:26
        մարդ առաջինը իրանից պիտի ոգեշնչվի հետո մնացածաից :) խնդրեմ :)
      • ☽☾sssooo ͌͌Toxic
        2014-10-02 17:57:54
        իսկ ինչ վերաբերվումա ոգևորելուն միշտ պատրաստ եմ
      • Մելինե
        2014-10-02 20:47:06
        էլի մերսի :)
  • ☠Գոհար☠
    2014-10-01 20:49:26
    (բռավո) Մելս իրոք լավն ա ինձ թվաց մեր բանաստեղծներից մեկի գործերից ա :) (ծաղիկ)
    • Մելինե
      2014-10-01 20:54:09
      հա՞, մերսի, :) դու էլ դարձար երկրորդ ոգևորողը :)
      • ☠Գոհար☠
        2014-10-01 21:00:35
        հա իհարկե :) :D հիշում ես որ դու էլ ինձ էիր ոգևորում՞
      • Մելինե
        2014-10-01 21:02:29
        ըհը :) հիմա փոխադարձաբարի պահն ա, թե իրոք լավ էր՞ :(
      • ☠Գոհար☠
        2014-10-01 21:03:11
        չէ իրոք լավն էր :)
      • Մելինե
        2014-10-01 21:16:53
        մերսի :)
      • ☠Գոհար☠
        2014-10-01 21:17:33
        խնդրեմ (ծաղիկ)
  • Երևակայող-007
    2014-10-01 22:49:14
    Լավ էիր գրել, ապրես (լավ) մի քիչ միտքն ա դժվար հասկանալը, բայց էտ նորմալ ա, համենայն դեպս հաճելի էր կարդալը :)
    • Մելինե
      2014-10-02 15:06:56
      մերսի :) , հա, միտքը մի քիչ խճճված ա, բայց ինձ թվում ա վերնագիրը արդարացնում ա էդ ամենը :)
      • Երևակայող-007
        2014-10-02 22:40:18
        չարժի :) դե հա, ամեն մեկը երևի իրա տեսանկյունով կհասկանա, ու էտ լավ ա (լավ) :)
      • Մելինե
        2014-10-02 22:44:37
        :) :) դե հա,,, որոշ մտքեր հիմա ես էլ չեմ հասկանում ու դա էն պատճառով,որ արագ եմ գրել, պահի ազդեցության տակ, իսկ պահը մի քիչ ճիշտ չի ու անցողիկ ա :)
  • Jew✡
    2014-10-02 15:29:16
    ապրես
  • 莉利亚
    2014-10-02 22:48:20
    իմաստը միքիչ բաց մնաց ու մի տեսակ ոնցվոր առանձին թեմաններ մի տեղ խցկաց լիներ բայց լավն էր :)
    • Մելինե
      2014-10-02 22:49:44
      հա,,, կարծում եմ՝ քաոսն այլ կերպ լինել չի կարող, մերսի :)
      • 莉利亚
        2014-10-02 22:52:53
        իրականում մարդ ոնց իրականում մտածումա ու ինչ զգումա պիտի տենց ներկայացնի :)
      • Մելինե
        2014-10-02 22:58:23
        համաձայն եմ :) (ծաղիկ)
  • ˙•·♥˙V·♥˙•
    2014-12-11 20:12:36
    Շատտ լավնն էր Մել ջան .. Ապրես շարունակի... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Բա ինչի չէիր ասում որ գրում էլ ես՞՞՞՞ :^)
    • Freedom...
      2015-01-03 15:34:06
      ապրես O:) ,, եսիմ ]:)