Copy SMS

Շրջում եմ դարձյալ պուրակում այս հին

 Շրջում եմ  դարձյալ պուրակում այս հին,որ իր հետ բերում է անհամար խոհեր,հուշեր,մոռացված երազներ և իհարկե`հեգնական ժպիտ:Կրկին սիրտս տանջում է անանուն մի ցավ,մենավոր մի տրտմություն:Անհնար է անցնել այս պուրակն առանց զգացմունքների տարափի,սրտի ուժգին զարկերակի,անհանգիստ հայացքի:Պուրակի նստարաններն անխոս լսել են բազմաթիվ մարդկանց մտքի արգասիքները,սիրո առաջին պոռթկումները,երազներով տարված պատանիների հրճվանքները,միգուցե այս նստարաններից մեկի վրա՞ են ծնվել բանաստեղծի առաջին տողերը;Այս պուրակում չկան հիշողություններ առանց քեզ,և մեկ-մեկ մտածում եմ`ճիշտ էր Էլչին Սաֆարլին,երբ ասում էր.< Աշունը,դա պարտքերի ստուգման սեզոնն է>,բայց այս դեպքում դու ես ինձ պարտք:Անցել են օրեր,ժամեր,շաբաթներ ու նաև`տարիներ,բայց ես դեռ չեմ կարողացել մոռանալ իմ անցյալի  լուսավոր կետերը:

Շրջում եմ դարձյալ պուրակում այս հին - աշուն, միայնություն, երազանք


  Տարիները չքանում են երազի պես, և դու էլ երազ էիր`մի խառն ու խանգարված երազ:Պուրակի  բոլոր տերևները,նստարանները,լապտերները իմ մեջ ծնունդ են տալիս այն  ծաղիկներին,որ վաղուց են կորցրել իրենց բույրը:Եվ շատ հաճախ,լինելով հոգեկան ապատիայի մեջ,զգացմունքներիս գերին դառնալով,ինձ փրկում է միայն այս պուրակը:Բայց և հիշում եմ իմ պաշտելի գրողի`Վարդգես Պետրոսյանի խոսքերը.<Երբեք պետք չէ այն անկյունը վերադառնալ,որտեղ երջանիկ ես եղել,որորվհետև դրանից տխրությունը չի ցրվում,այլ թանձրանում է>:Երանի մարդ կարողանար մի քանի րոպեով անջատել ուղեղը,ոչինչ չզգար ու չմտածեր,անէանար այս աշխարհից:Մենակությունը սառր ջրից էլ սոսկալի է,մանավանդ այս պուրակում,երբ քեզ հետ են մտքերդ,հիշողություններդ:Սթափվեցի.անձրև էր մաղում երկնքից:Եվ կրկին ինձ գտա պուրակում`մեր նստարանին`ամփոփված մտքերի մեջ,ու նորից հասկացա,որ ամեն ին ունայնություն է...

Շրջում եմ դարձյալ պուրակում այս հին - աշուն, միայնություն, երազանք

7

0

1881