Copy SMS

Աշնանային օր ...

Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Նրա  աչքերում  ես տեսա  այն  աստղաբույլը , որը  պետք  էր իմ  տիեզերքին ....Հպարտությունը  գիշերը  լալիս  է ....Մինչ  այն  պահը , երբ  մենք  սիրում  ենք  , մենք  կարող  ենք  ներել ...Աչքերը  կույր  են , փնտրեք  սրտով ...Հաճախ  անտանելի  ցավոտ  է  լինում , որովհետև  ամեն  ինչ  պահում  ես ներսումդ...Ապրելը ամենահազվադեպ բանն է աշխարհում: Մարդկանց մեծամասնությունը պարզապես գոյություն ունի, ահա և ամենը:Առանց հավատ կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,իսկ ապրելն արդեն… արդեն անկարելի է:Քիչ է մարդուն սիրելը, պետք է նրան հասկանալ, պետք է նրա կյանքով էլ ապրել, նրա հետ շնչել, լսելայն,ինչը չի կարելի ասել...քիչ է նրան գտնելը, կարևորը նրան չկորցնելն է....Աշխարհում կարելի է փնտրել ամեն ինչ,բացի սիրուց ու մահից,նրանք մեզ կգտնեն երբ ժամանակը գա...Ե՛վ մոռանալ քեզ կարծես չեմ ուզում, և՛ հիշելն է ցավոտ։

Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Մայրամուտ էր…


Արևն արդեն կամաց-կամաց մայր էր մտնում…


Դրսում ցուրտ էր… ՈՒշ էր արդեն…


ՈՒշ աշուն էր… ՈՒ խենթություն:


Ես տեսա քեզ… Դու քայլում էիր,


Որպես մի խենթ թախծոտ աշուն:


Չմոտեցա… Խուսափում էի…


Բայց քեզ տեսնել շատ էի ուզում:


Իսկ դու հանկարծ շրջվեցիր,


ՈՒ նայեցիր ուղիղ վրաս,


Քայլերդ դեպ ինձ ուղղեցիր…


ՈՒշ աշուն է…Թե խոր երազ:


Մոտեցար ու հարցրեցիր…


Մոլորվելեմ, թե… Քարացել,


Պատասխանել խուսափեցի,


Չէի ճանաչում… Քեզ չէի տեսել:


Ես այդպես էլ չհասկացա…


Ուշ աշուն էր, թե խենթ երազ,


Դու իմ դիմացն էիր լուռ կանգնել,


Ու նայում էիր ուղիղ վրաս:


-Դու չես խոսում…Խուլ ես, համր…


Թե սառել ես աշնան ցրտից,


Թե կարկամել ես այն թախծից,


Որ հայացքն է իմ քեզ պատել:


-Չէ, լսում եմ… Խոսել գիտեմ…


Բայց դե գիտեմ նաև կյանքում,


Որ լռության ձայնը իր մեջ


Մեծ խորհուրդ է պարունակում:


Եվ կան խոսքեր, որ բարձրաձայն


Եթե փորձես էլ հնչեցնել,


Լուռ կմարեն նրանք անձայն


Եվ կարծես թե չեն էլ հնչել:


Դրա համար եմ ես լռում


Ու նայում միայն կարկամ…


Շատ բաներ եմ ուզում ասել


Քեզ ,անծանոթ իմ բարեկամ:


Սակայն, եթե փոքր-ինչ ջանաս,


Դու կլսես ձայնն իմ ծանոթ,


Եթե կյանքում կարողանաս,


Կամ ցանկանաս լինել շատ մոտ…


Դու կլսես երգն իմ հոգու,


Որ ծնվում է լռությունից


ՈՒ կապում է մեզ մեկ մեկու


ԵՎ գամում մեզ այն պարանից,


Որից քանի-քանի մարդիկ


Կապ են ընկել ու չեն պոկվում…


Կարկամել եմ քո կարոտից,


Իմ թաց, թախծոտ, իմ խոր աշուն:


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Եվ դու առաջինն էիր, ով առանց երկար բարակ մտածելու ասեց


Ես էլ կյանքում առաջին անգամ քնելուց առաջ աղոթելու փոխարեն շշնջացի,


որ քեզ կյանքում չեմ մոռանա…


Ես էջի բոլոր տողերը ՔՈ պատճառով են հյուսվել… ՈՒ շարունակլու են հյուսվել ՔՈ պատճառով… Ես քեզ սիրում եմ


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Քո աչքերի լուսաբացն եմ ես երազում
Եվ պարուրվել ՝ քո աչքերի այգաբացով,
Աչքերիդ եմ ամբողջ կյաքնում ես նախանձում
Ապրելով լոկ քո աչքերի անդրադարձով։
Գիտեմ, ինչպես կյանքում ինքս եմ տենչում
Աչքերդ այդպես երբեք էլ ինձ չեն նայելու,
Բայցևայնպես, քո աչքերն եմ ես երազում
Եվ ողջ կյանքում քո աչքերն եմ երազելու․․ 


Միևնույն է ոչոքի հետ քեզ չեմ փոխի
Եթե անգամ ինքդ էլ կյանքում անվերջ փոխվես․․․
Միևնույն է ոչ մի դեպքում քեզ չեմ լքի,
Եթե կյանքում անվերադարձ դու ինձ լքես։
Ու թե երես դարձնես կյանքում դու ինձանից
Թող որ կյաքը քեզ նվիրվի միայն ինձ պես,
Քեզ ատել եմ ես սովորել երեկվանից․․․
Բայց կարոտում եմ այս պահին քեզ խենթի պես․


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Մենք հենց այնպես չենք հանդիպել կյանքում իրար,
Եվ հենց այնպես հարազատներ մենք չենք դարձել,
Մենք հենց այնպես չենք կորցրել, գտել իրար,
Հենց այնպես չենք օտարացել, մտերմացել։
Հենց այնպես չենք մենք աղոթել միմյանց համար,
Միմյանց համար մենք հենց այնպես չենք խենթացել
Չենք էլ կարծել, որ ապրելով միմյանց համար
Պատահաբար մեկ ուրիշինն ենք մենք դարձել․․․ 


Այդ հայացքով երբեք էլ ինձ չնայես…
Այդ աչքերով էլ երբեք չփնտրես ինձ,
Ես չեմ ուզում, որ երբևէ ինձ ատես,
Եվ չեմ տենչում, որ երբևէ սիրես ինձ:
Ես ուզում եմ, որ այս կյանքում գեթ մի պահ
Իմ մատներով քո շուրթերը շոշափել
Եվ շշնջալ քո ականջին մեղմաբար
_Կներես, որ ինչ որտեղ չեմ հասկացել…


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Քո ծիծաղը իմ աչքերը կուրացրել
Ինձ դարձրել է մարմարակերտ մի արձան,
Արցունքներս աչքերիցս գողացել
Լեզուս կողպել ու ինձ դարձրել է անձայն…
Տուր ինձ կաթիլ այն արցունքը արևոտ
Որ ծիծաղիդ կարոտից եմ գլորել
Գեթ այն պահեմ ափերիս մեջ, սրտիս մոտ
Որ խույս չտամ քո ծիծաղը կարոտել…  


Շուտով դու էլ կմոխրանաս,
Դու էլ շուտով կներծծվես,
Կմանրանաս, կմասնատվես
Եվ իմ կյանքից լուռ կանջատվես…
Շուտով դու էլ կհամրանաս,
Դու էլ շուտով կփլուզվես,
Աղոթքներս կմոռանաս
Եվ իմ կյանքից լուռ կփախչես…


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Խավարի մեջ քո ծիծաղն եմ ամբողջ կյանքում որոնել,
Արի ու տես պատահաբար այն գտել եմ ու գրկել
Սակայն այժմ վախենում եմ ես այն կրկին կորցնել
Ես առանց քո խենթ ծիծաղի անկարող եմ էլ ապրել:
Քո ծիծաղն եմ մատներով ես երազում շոշափում,
Քո ծիծաղի հետքերում ես ապրում եմ ու շնչում,
Քո ծիծաղն է ամեն պահ ինձ ուժ տալիս այս կյանքում,
Քո ծիծաղի համար եմ ես աղոթում ու դողղում…
   


Թանկ է աշխարհում ամեն ամեն բան,
Թանկ է աշխարհում ամեն ամեն ինչ,
Բայց քո խելագար ծիծաղի նման
Ավաղ չեմ գտնում այս կյանքում ոչինչ…
…Մեկ վախենում եմ ես քո ծիծաղից,
Իսկ մեկ էլ հանկարծ նրանով ապրում,
Ինչպես որ մեկ մեկ փախչում եմ քեզնից,
Բայց հաջորդ պահին քեզ եմ որոնում…


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Թե Դու այդքան թանկ չլինեիր,
Թե չլինեիր այդքան խենթ,
Գուցե հիմա կողքիս լինեիր,
Ոչ թե չքվեիր Դու անհետ…
Սակայն ոչինչ, եղիր հեռու
Բայց ինձ համար եղիր թանկ,
Քանզի ում էլ գրկես կյանքում
Ինձ ես զգալու սրտիդ տակ… 


Կարոտում եմ քո մատների ջերմությունը մոլեգին,
Որ նման է կատաղած ալիքներին օվկանի,
Որ փրփրած, որ անզուսպ, որ կատաղած բայց նրբին,
Իմ մարմինն են լուռ շոյել կեսգիշերին մոլեգին…
Երբ անձրևը անխնա մթնոլորտն էր հոշոտում,
Քո մատները խենթի պես իմ մարմինն էին պինդ գրկել,
Եվ փորձում էին հասկանալ կեսգիշերվա քաոսում
-Կորցրել են, թե՝ արդյոք, ինչ որ նոր բան են գտել…


Աշնանային օր ... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Ուզում եմ ասե,լ որ սիրում եմ քեզ…
Որ սիրում եմ քեզ անզուսպ անսահման,
Բայց վախենում եմ, որ ինձ չլսես
Եվ խոսքերը իմ մարեն, մոխրանան: 

10

11

1499

  • HAKob1993
    2014-10-04 13:31:50
    Լավներ ուղղակի առաջի մասին տողերը կարդացելեի քոփիյի մյուս փոստերից մեկում
    • HaS
      2014-10-04 13:33:19
      copyum shat sayter em unecel heto parolner@ moracelem..drancicem da vercrel
      • HAKob1993
        2014-10-04 13:34:01
        հա փաստորեն հեղինակային են
      • HaS
        2014-10-04 13:34:17
        հա :)
      • HAKob1993
        2014-10-04 13:38:19
        լավնա ապրես
      • HaS
        2014-10-04 14:19:50
        մերսի
  • smail
    2014-10-04 13:53:13
    Բանաստեղծությունները հեղինակային են՞ (ծաղիկ)
    • HaS
      2014-10-04 14:19:42
      հա բայց ընկերուհուս օգնությամբ :)
      • smail
        2014-10-04 18:51:00
        ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ՇԱՏ ԼԱՎՆԵՐ (լավ)
  • misht happy
    2014-10-04 19:50:55
    (բռավո)
    • HaS
      2014-10-05 13:02:51
      :)