Copy SMS

Իմ և Քո խնդրանքը…



Իմ և Քո խնդրանքը… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


 

Ոչ ոք գուցե չհավատա, բայց այս պահին նրա համար պատրաստ եմ ամեն ինչի: Նրա երջանկության համար պատրաստ եմ զոհաբերել սեփական երջանկությունս: Կամ էլ վաճառելով սեփական երջանկությունս` ամեն կերպ նրա համար երջանկություն փնտրել: Հանկարծ չմտածեք խենթ եմ: Քանզի բոլորի հետ էլ պատահել ու պատահելու է: Առանց երջանկությունդ կորցնելու ցանկության երբեք իրական երջանկության գինը չես կարող պատկերացնել…


   Գիտեմ, որ կյանքում ոչ մի արարք արժանապատվորեն`մինչև վերջին կաթիլը չի գնահատվում, և շատ քիչ է պատահում, որ վերաբերմունքը լինում է փոխադարձ: Սակայն նրա հարցում ես թքած ունեմ բոլոր տեսակ գնահատականների ու վերաբերմունքի վրա:

Իմ և Քո խնդրանքը… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


  Որոշ մարդկանց հետ շբվում ենք նրանց շատ նվիրելու, սակայն քիչ վերցնելու համար: Ոմանց էլ` քիչ նվիրում, բայց փոխարենը շատ ենք ուզում վերցնել:


    Ոմանց հետ շբվում ենք միայն վերցնելու համար, քանզի անկարող ենք նվիրել, որովհետեև այն ինչ այսօր ունենք կամ այն ինչ այսօր կարող ենք նվիրել, նրանք վաղուց են այդ ձեռք բերել, կամ էլ դրա կարիքն ամենևին էլ չունեն:


    Իսկ ոմանց հետ էլ ուզում ենք շբվել միայն ու միայն նվիրելու և շնորհելու համար:


    Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ նվիրում եմ ու փոխարենը ոչինչ չեմ վերցնում: Մեկ ուրիշն էլ երջանիկ է զգում` վերցնելով ու փոխարենը ոչինչ չնվիրելով:


    Դա բնական է: Քանզի տարբեր մարդիկ տարբեր երեևույթներում են տեսնում իրենց երջանկությունը:


Իմ և Քո խնդրանքը… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Ամբողջովին ցնցվեցի, երբ նա երթուղայինից ցած իջնելով դիպավ ուսիս ու ձեռքից վայր գցեց գրքերը: Բերանս ջուր առած ես հավաքեցի նրանք և կրկին իր ձեռքերի մեջ դրեցի: Ես քարացած մնացի տեղում, իսկ նա հեռացավ: Հենց այսքանը և ես սկսեցի կարոտել նրան: Մի քանի օր անց նրան կրկին հանդիպեցի բակում և հասցրի իմանալ, որ կողքի շենքում է ապրում: Հետո մի երկու տարի տառապեցի Էլենի սիրտը շահելու համար: Վերջապես ստացվեց նրա սրտին տիրանալ, բայց ծնողներինը չկարողացա: Չգիտեմ ընդանրապես որն է կարևոր, բայց Էլենի դեպքում ծնողներինը կարևոր էր:


    Կյանքս խենթութոյւններով ու խորհրդավորություններով եմ հետաքրքիր տեսնում ու դարձնում: Դրա համար էլ ուզում եմ սիրել քեզ, կարոտել ու խենթանալ քեզանով:


Իմ և Քո խնդրանքը… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


    Ամբողջ գիշեր քնել չկարողացա: Դիտմամբ աչքերս չէի փակում: Մտածում էի չքնել, որ գիշերը չանցնի:


    Չէ որ դու վաղը պիտի գնայիր: Իսկ,  եթե գիշերը չանցնի, վաղը չի գա հաստատ: Ես համաձայն էի անգամ այդ գիշերվա հավերժ մնալուն: Թող հավերժ մթություն տիրեր աշխարհում, միայն թե դու չհեռանայիր:


    Չգիտեմ էլ Սատանան է քեզ ուղղարկել, որ փրկես ինձ, թե` Աստված, որ ինձ օգնես: Ամեն դեպքում այնքան էի տարվել քո գնալ-չգնալով, որ չէի էլ ըմբռնում, եթե գիշերը վրա է հասել ուրեմն արդեն վաղվա օրը եկել է և էլ իմաստ չուներ ձգելու այն:


    Վերջապես քունը լափեց ինձ:


    ՈՒ չնայած ամեն տեսակ լավ ու վատ բաների, մինչև կյանքիս վերջ կմեղադրեմ ինձ այդ գիշերը քնելուս համար: Չէ որ, եթե չքնեի, գիշերը չէր երջանա ու նրան չէր հաջորդի ցերեկը:


    Ամեն դեքպում քեզանից հետո ես կամա թե ակամա չքնելու կարողություն ձեռք բերեցի: Գիշերը ցերեկվա պես լուսավոր դարձավ, իսկ, եթե ավելի անկեղծ լինեմ ցերեկս խավարի վերածեցիր քո հեռանալով:


Իմ և Քո խնդրանքը… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


    Միշտ չէ, որ դու ինձ մոտ ես եղել: Սակայն շատ ավելի շատ ես եղել եմ քեզ մոտ: Դու ինձ տեսնել չէիր կարող: Դու ինձ միայ կարող էիր զգալ: Ձմռանը հաճախ դուրս եմ եկել տանից և վազելով, շնչակտուր հասել քո բնակարանի մոտ: Ներս չեմ մտել: Արիությունս մինչև այդքան էր բավարարում: Նայել եմ քո տան պատուհաններին, ջերմացել նրանցից այն կողմ վառվող լույսով:


    ՈՒրախացել երբեմն երևացող ստվերների հետ` մտածելով, որ այն քոնն է: Իսկ երբեմն էլ շատ ուշ` կեսգիշերին, երբ անքնությունից և դատարկությունից հասկացել եմ որ դու պակասում ես իմ կյանքում, վազել, հասել եմ պատուհանիդ մոտ, նայել պատուհանիցդ այն կողմ տիրող մթությանը և երազել քո մասին:


    Երկու դեպքում էլ արդեն ծանրացող կոպերս ինձ հուշել են վերադառնալ տուն: Ես քեզ միշտ էլ շշնջացել եմ « Բարի գիշեր, սիրում եմ քեզ» ու… Հեռացել:


    Ինչ փոխվեց քեզ հանդիպելու օրվանից: ՈՒղղակի գագաթնակետին հասած չապրելու ցանկությունս ջարդուփշուր եղավ: Քո մի հայացքով գրողի ծոցն ուղղարկեցիր այն և սկիզբ դրեցիր մի նոր պատմության, որն հետագայում միայն բովանդակությամբ տարբերվեց իրենից առաջվանից, սակայն իմաստով գրեթե նույնը մնաց:


    Ու չնայած այս ամենի այդ պատմությունն այնքան ուժեղ էր ժամանակին, որ չէր թողնում քեզանից բացի ուրիշ ինչ որ բանի մասին մտածել: 

HaS
10

9

1337

  • HAKob1993
    2014-10-04 13:41:14
    (բռավո) (բռավո) (բռավո)
    • HaS
      2014-10-04 14:20:01
      :) :) :)
  • HAKob1993
    2014-10-04 21:54:17
    ժամանակը կգա կհասկանաս որ ինքը արժանի չէր ոչ մի քո արցունքին ու դու սխալ կանեիր, որ քո երջանկությունը կորցնելով իրա երջանկությունը գտնեիր, եթե մարդ հեռանում է մեզանից ուղղակի պետկ չէ հետ կաչել ամեն ինչնել անցնում գնումա, ով որ պիտի մնա մնալույա մեր հետ ... կյանքը մի անգամա մեզ տրվում ու եթե մենք կորցնենք մեր երջանիկ լինելու հնարավորությունը ուրիշին երջանկացնելով .... ուղղակի պետկ չի ,իսկ քո գրածը ուղղակի սիրող մարդու սրտից բխող տողեր են ...
  • վաքյ կներես էլի ուզում էի 10 դնեյի պատահմամբ 9 եղավ..կներես Հաս...........պոստը հիանալի էր ապրես..սրտիցս էր