Copy SMS

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ




ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Պարտականությունն առանց սիրո` մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո ` մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է:  Գիտելիքն առանց սիրո` մարդուն դարձնում է մեծամիտ:
Բարեկրթությունն առանց սիրո` մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց սիրո` մարդուն դարձնում է խորամանկ:  8.Սիրալիությունն առանց սիրո` մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո` մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց սիրո` մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց սիրո` մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո` մարդուն դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց սիրո` մարդուն դարձնում է ագահ:
Հավատն առանց սիրո` մարդուն դարձնում է մոլեռանդ:

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ։ Թող քեզ քո ընկե՛րը գովի եւ ոչ թէ քո բերանը, օտա՛րը եւ ոչ թէ քո շուրթերը։ Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը։ Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը։ Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքօղուած բարեկամութիւնից։ Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը։
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։ Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։ Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Մեր փրկության միջնո՛րդ եւ տիեզերքի
փրկագի՛ն, աշխարհի ճառագայթավետ լու՛յս եւ
արեգա՛կ սիրո, ապաստա՛ն հույսի, մեր
հանդեպ Աստծո երախտիքներիսուրբ եւ սոսկալի
նշա՛ն, սու՛ր աստվածամուխ՝ մեր
հակառակամարտին սպանող եւ մեր զգայարանների
դրո՛շմ եւ ամուր ապաստա՛ն մեր
ակնկալության, Քո աստվածային
զորությունը, որ հաստատուն է պահում
աշխարհի հիմքերը, թող պահի իմ հոգին եւ
մամինը ցասումից,
ցանկությունից եւ ատելությունից
եւ իմ հոգու ու մարմնի բոլոր փորձություններից
եւ գայթակղություններից, պահի Քո սոսկալի
զորության կողքին հավիտյանս հավիտենից.
ամեն:
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։

Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ցավերն ու հիվանդությունները մեր միջից։

Բարիքներ պարգևող, Քեզ հայտնի են մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին, որոնց միջոցով միշտ գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Ամեն։  


ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Տեր Աստված իմ, Հզոր և Գթած, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Քեզ, ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչև այսօր: Շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով: Թող արդար և բարեմիտ լինեմ ընկերներիս հանդեպ, հնազանդծնողներիս, քաղցր ու սիրալիր բոլոր մարդկանց հանդեպ: Անեմ այն, ինչ որ պիտի ուզեմ, որ ուրիշները ինձ անեն: Հեռու պահիր ինձ ծուլությունից և անգործությունից: Փրկի’ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից և փորձություններից: Քու առատ սիրո մեջ ընդունի’ր և հիշի’ր ինձ ու ընտանիքիս: Քեզ փառք հավիտյանս: Ամեն:
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու
մեր սահմաններում, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին և անմեղ մարդկանց, առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր նրանց` Քո ծառաներին` շուտ ապաքինվելու, նրանց աչքերից սրբիր արտասուքը և ազատի՛ր բոլոր ծանր իրավիճակներից, քանզի ողորմած ես և գթած: Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Փառք հավիտյանս:

ԱՄԵՆ:


ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երեւաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ եւ փրկության ժառանգորդներ:
Օգնի՛ր մեզ, Տե՛ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր Փրկիչ Աստված, Քո Մեծ Անվան փառավորության համար, Տե՛ր, փրկի՛ր մեզ եւ քավի՛ր մեր մեղքերը, Քո Սուրբ Անվան համար: Սուրբ եւ Պատվական Խաչիդ հովանու տակ պարսպված եւ խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած եւ Քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք Քեզ, Հորդ եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:
Ամեն:

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը
փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե
արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ:
ԱՄԵՆ:

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին: Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ, որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին, մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ: Ամեն:
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։

Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։ Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։ Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ։ Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները։ Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որպեսզի նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը։

Մեր Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս մեզ պատգամում է. «Պետք է ամեն ժամ աղոթել եւ չձանձրանալ» (Ղուկ.18:1)։։ Ուրեմն եկեք մի՛շտ աղոթենք։   

9

10

6144

  • ♥......))))
    2014-10-05 13:52:29
  • Britney_Spears
    2014-10-05 14:14:50
    (լավ)
  • † ✈ †
    2014-10-05 17:04:48
    մեռնեմ Աստծուս զորությանը...Աստված ամեն վայրկյան իմ հետա.ես ետ զգում եմ արարքներս մեջ.
    • ♥......))))
      2014-10-05 17:35:08
      Աստված բոլորիս հետ է , միայն պետք է հավատալ և վստահել նրան... :) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • † ✈ †
        2014-10-05 17:38:13
        քչերն են հասկանում ու գնահատում :) :) :)
      • ♥......))))
        2014-10-05 17:48:20
        ճիշտես :) (լավ)
      • † ✈ †
        2014-10-05 17:48:47
        :)
  • misht happy
    2014-10-06 15:16:38
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ♥......))))
      2014-10-06 16:14:17
      շատ շնորհակալ եմ :)