Copy SMS

Երջանիկ եղի՛ր

Երջանիկ  եղի՛ր -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր կերպ է ընկալվում: Մեկի համար այն հարստությունն է, մյուսի համար` լավ ընտանիքը, երրորդի համար դա աշխատանքն է, չորրորդի համար գուցե լավ շրջապատը: Բայց այնուամենայնիվ չեն կարողանում սահմանել, թե ինչ է երջանկությունը: Օրինակ ինձ համար երջանկությունը սիրով լցված մի ծաղկեփունջ է, որի բուրմունքը շատ շուտ չքանում է օդում: 

 Սակայն մարդիկ երբեք չեն կարողանում գնահատել իրենց ունեցած երջանկությունը և կարծում են, որ հեշտությամբ վաստակածը չի կարող երջանկություն համարվել: Հիրավի բոլորս էլ ունեցել ենք երջանիկ պահեր, բայց երբեք չենք նկատել թե նրանք ինչպես են շարքերով դալուկ գալիս ու անց կենում մեզանից: Եվ միայն նրանց հեռանալուց հետո է, որ մենք հասկանում ենք ու ափսոսում, թե ինչ ենք կորցրել: Եթե մենք մեզ հարց տանք, թե արդյո՞ք  ունեցել ենք երջանիկ պահեր, ապա միանշանակ կպատասխանենք <<այո>> և կվերհիշենք թե ինչպես են անսպասելին ու անհնարինը, աներևույթն ու բարին խառնվել իրար ու հյուսել երջանկության փոքրիկ հյուսվածք:

  Որքան շատ մտածենք երջանկությանը հասնելու մասին, այնքան կդժվարանանք նրան գտնելու հարցում, և հակառակը, որքան չմտածենք դրա մասին, ապա ավելի դյուրին կլինի հասնել մեր երազանքին:

 Երջանկությունը ես նմանեցնում եմ մի չարաճճի երեխայի, որը թակում է դուռը և շուտափույթ փախչում, թողնելով իր հասցեն, որը բոլորիս էլ հայտնի, բայց միաժամանակ անհայտ է:

Երջանիկ  եղի՛ր -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

"Երջանկություն" հասկացությունը ինձ համար շատ տարբեր է լինում յուրաքանչյուր օր: Օրինակ ես երջանիկ եմ այժմ` իմանալով, որ ես ապրում եմ այնպիսին, ինչպիսին որ կամ: Ես չեմ ամաչում ինձնից, իմ արտաքինից իմ բացասական գծերից: Եթե դուք դրանից անհանգստանում եք, ապա մի խորհուրդ ձեզ ինձնից. հավատացե'ք ձեր ուժերին, եղեք այնպիսին, ինչպիսին կաք, դուք գեղեցիկ եք, քանի որ Աստված ստեղծել է ձեզ, իսկ Աստված սխալներ չի գործում: 

Երջանիկ եմ նրա համար, որ ունեմ մոտ ընկերներ: Իմ ընկերներին հաշվելու համար ձեզ բավական է 2 ձեռք: Ինձ համար էական չէ, էե ով է ինձ շատ մոտ մարդը, կարևորը այն է, որ նա ինձ հասկանում է և գնահատում է իմ բացասական գծերը:

Երջանիկ  եղի՛ր -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Թվում է` այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը... Նստիր սարի լանջին, բազմագույն ծաղիկների արձակած բուրմունքի մեջ և զմայլվիր բնության գեղեցկությամբ: Մի՞թե սա երջանկություն չէ` բնական, անկեղծ, ի վերուստ տրված երջանկություն: Այնքան դյուրին է կյանքում երջանիկ լինելը: Ընտրիր քո ճամփան, ընկերներիդ, ապրիր այնտեղ, որտեղ ուզում ես, ապրիր այնպես, ինչպես ուզում ես, միշտ ուրախ եղիր... 

Թվում է` այնքան դժվար է կյանքում երջանիկ լինելը... Ասում են սիրո մեջ է երջանկությունը: Գուցե: Ասում են` նա ով սիրում, երջանիկ է: Կասկածում եմ: Մարդկային պատմության սիրահարությունների մեջ դժբախտ սիրո դասերը չափազանց շատ են որպեսզի անվերապահորեն ընդունենք սիրո երջանկաբերության փաստը: Գուցե սերը ամենակարող ուժ չէ, բայց չէ որ բնության մեջ այդպիսիք չկան, իսկ սիրո պես զորեղը դժվար թե գտնվի: Երջանիկ են նրանք, ովքեր սիրով են ապրում:

Կարծում եմ` երջանիկ է նկարիչը, երբ նրա վրձինը դիպչում է կտավին: Երջանիկ է պոետը, երբ գտնում է գեղեցիկ հանգ: Երջանիկ է երաժիշտը, երբ լսում է իր ստեղծագործությունը կատարման մեջ: Իսկ միթե սերը չի ստիպում նկարել, գրել, ստեղծագործել: 

Երջանիկ չեն արդյոք միլիոնավոր ընտանիքներ աշխարհում, որ կառուցվել և գոյատևում են սիրով: Երջանիկ չէ միթե այն մայրը, որի սիրտը լի է սիրով դեպի իր զավակները: Եվ ընդհանրապես, մարդկության հիշողության մեջ ավելի շատ է իմաստունը, իսկ այնտեղ երջանկությունը ամենից հաճախ կգտնեք սիրո կողքին: 

Թվում է` այնքան դյուրին է երջանիկ լինելը... և նույն պահին չափազանց դժվար... Երջանկությունը չի տրվում հեշտությամբ: Երջանկություն պարգևեք ուրիշներին և դուք էլ երջանիկ կլինեք: 

...Արթնացիր առավոտյան և գնա անտառ: Աշուն է` գույների ցնծություն, թռչունների իրարանցում, գազանների եռուզեռ... Նստիր և ականջ դիր ծառերի խորհրդավոր զրույցը: Նրանք քեզ կասեն թե ինչ է կյանքում երջանիկ լինելը:

Երջանիկ  եղի՛ր -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Երջանկությունը դա այն է, երբ դու ապրում ես: Կարևոր չէ, թե ինչպես ես ապրում, հենց միայն ապրելը դա մեծ երջանկություն է, չէ որ շատերին չի հաջողվում ապրել: Երջանկությունը ամեն ինչ է: Մայրը, որը քեզ լույս աշխարհ է բերել արդեն երջանիկ է քեզնով: Մարդիկ, որոնք քեզ սիրում, գնահատում, ինչու չէ նաև ապրում են քեզնով արդեն երջանիկ են, որ դու կաս և նրանց կողքին ես: 

Կյանքում շատ են լինում տխուր պահեր, բայց երջանկությունը թույլ չի տալիս տխրությանը երկար մնալ մեր կողքին: 

Երջանկությունը գալիս է տարբեր ձև: Այն կարող է լինել ընկերոջ տեսքով, կարող է լինել նվերի, ջերմ խոսքերի, զգացմունքների տեսքով: 

Երջանիկ լինելու համար կան միլիոնավոր պատճառներ: Ամեն ինչ մեր ձեռքում է:    Երջանիկ  եղի՛ր: 

3

4

1219

  • MaN
    2014-10-05 20:35:40
    լավնա շատ (բռավո) (բռավո) (բռավո)
  • Britney_Spears
    2014-10-06 20:22:50
    (լավ) (լավ) (լավ)