Copy SMS

Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն…



Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


…Աշուն էր, այն բազմաթիվ աշուններից մեկը, որոնք հաջորդում են իրար: Բնությունն իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարածել էր ամենուր:
Բայց այդ աշունը նման չէր նախորդ աշուններին: Նման չէր իր ջերմությամբ, իր գույներով, և իր երբեմն մոլեգնող քամիներով: Այդ աշուն անձրևներ գրեթե չէին գալիս, այն անձրևները, որոնք թափանցիկ վարագույրի նման կախվում էին երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էին հեռուներից: Այդ աշունը ստիպում էր զգալ այն, ինչ երբեք չէիր զգացել ու դա տարօրինակ էր:
Նա էլ էր դա զգում: Զգում էր, որ երբեմն սիրտը սովորականից արագ էր բաբախում, որ նրա հոգու հանդարտ ծովի այլակները փրփրադեզ ալիքներ էին դառնում,իսկ սրտում մի նոր հուզում էր մոլեգնում: Ինչու՞: Ի՞նչն էր պատճառը: Ինչու՞ ամեն անգամ նրա զգացմունքների օվկիանը նրան տանում էր այնտեղ: Ամեն անգամ նրան այդ հարցն էր հուզում, բայց սրտի խորքում ,մի անթաքույց բերկրանք լռեցնում էր այդ «Ինչու՞ն»
Քամի էր դրսում…տերևները դողում էին ծառի ճյուղերին, հոգևարքի նմանվող վերջին ճիգերն էին գործադրում, որ չպոկվեն: Բայց ոչ…տերևները պոկվում էին և հեզաճկուն ու սեթևեթող պարով իջնում գետնին: Մայթերը ծածկվել էին երփներանգ գորգերով: Քամին մոլեգնում էր…տերևները օդում շուրջպար բռնեցին, դիպան նրա պատուհանին ու ջարդված ապակու նման թափվեցին գետնին: Նա անհանգիստ մոտեցավ պատուհանին, նայեց դուրս: Մի ակնթարթում նրա թախծոտ ու գեղեցիկ աչքերը բոցավառվեցին ու այնտեղ երևաց ջինջ մի ժպիտ: Արագ հագավ բաճկոնն ու քամու պես թեթև ու արագ քայլերով դուրս եկավ տնից: Քամին նրան ուղեկցում էր այնտեղ:
Երկինքը ջինջ էր, ամպի ոչ մի ծվեն չէր լողում երկնակամարում: Ծիրանագույն արևը շռայլում էր, միգուցե այդ աշնան համար, իր վերջին ջերմությունը: Բնությունը խոսում էր այդ օրը, բայց այդ լեզուն միայն նա էր հասկանում: Չքնաղ էր նա, վաղորդյան ծաղիկների նման նուրբ ու հեզիկ: Նրա շագանակագույն աչքերի անհատակ ծովում կար մի թախիծ` գերող ու կախարդիչ: Անգամ նրա վարդի պես փթթուն ծիծաղը անկարող էր թաքցնել այդ թախիծը:

Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Աշունը գնած ու իր հետ տարավ...

Ավարտվեց ևս մի աշուն...

Չգիտե՞մ դեղնած հոգիս գուցե ձմռանը կսպիտակի...

Աշու՞ն թե դեղնած դրախտ նրա սրտում...

Գրքիս մեջ եղած տերևները քեզ կսպասեն...

Ներիր,որ քո աշունը անցյալում մնաց...

Իմ գարունը դեռ նոր է գալու...     

Աշուն ՞է...անձրև՞...

պատուհանս լուռ արտասվում է,տես...

երկու տերեվն անհույս հպվել են նրան,

սփոփում են կարծես:

Իսկ պատուհանս լուռ լացում է լացում,

Աշուն է...անծրև.     Դարձյալ ոսկե շորեր կհագնես,
Ու դու կգաս` ոչինչ չասելով,
Կգաս ու լուռ կնայես դու մեզ
Կախարդական ջերմ հայացքով:

Կգաս դու կրկին` տեսիլքի նման
Քեզ հետ կբերես մորմոքված հուշեր,
Կգնաս հոգնած ծերունու նման՝
Թողնելով սրտումս դեղնած տերևներ:

Տրտմագին սիրտս քեզ էր սպասում,
Ու այժմ եկել ես քո դերն խաղալու,
Ես կծափահարեմ քեզ հանդիսասրահում
Կխոնարհվես ու կգնաս, հեռու, շատ հեռու:


Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ամեն առավոտ աշնան արևն իր լուսաշող ցոլքն էր սփռում հիասքանչ բնության վրա։ Օր օրի բնությունը սկսում էր ճկվել, բայց այդ ամենը կատարվում էր հրաշափայլ տեսարաններով։ Պատկերների մեջ առավել նկատելին աշնան դիցուհին էր, ով իր խոնարհումով ավելի էր գեղեցկացնում իր հավերժահարսի կերպարը։ Այդ փերին իմ տեսած ծառերի մեջ ամենաչքնաղն էր, որին ամեն անգամ դիտում էի առանց աչք թարթելու։ Ծառը աշնան ծերանալու հետ սկսել էր դեղձան գույն ընդունել ու ամեն անգամ արևի շողերի ներքո այն փայլփլում էր ոսկու մեջ։

Մեկ այլ ծառի տակ տերևաթափն էին վայելում սիրահար զույգերը, ովքեր ամեն մի տերևի թափվելու հետ իրար էին նվիրում սիրաբաղձ խոսքեր։ Ի դեպ, այս աշնանը քիչ անձրևանոցի կարիք զգացվեց, անձրևն էլ կարծես թե գուշակում էր իր տեղալու ճիշտ ժամանակն ու անհրաժեշտությունը, և իր հետ քիչ տեղացող անձրևը կարողացավ մաքրել ու տանել երբեմն հավաքված տրտմությունն ու մռայլությունը։

Կախարդական տերևները դանդաղորեն թափվեցին ու այդ գունեղ պատկերը կամաց-կամաց կորցրեց իր գունավոր երանգները։ Այն այսօր ազդարարում է աշնան վերջը։

Աշունը վերջանում է ու ժամանակն է բարի գալուստ ասելու ձմռանը։ Անհամբեր սպասում եմ առաջին ձյանը։

Մի այլ կողմում թռչունների ժողով էր կարծես, այստեղ էլ բացակայում էին մրսկանները: Նրանց ժողովը շատ համակարգված էր, նրանք հավաքվել էին մի պարանի վրա, մի ուղղությամբ ու ի տարբերություն անցած անգամվա տեսածիս՝ այս անգամ նրանք չէին երգում, բայց դա չտխրեցրեց ինձ` նրանք խորհում էին… ու պետք չէր խանգարել: Ահա այս կողմում շունն էր մտել իր տնակը և ոչ մի կերպ դուրս չէր գալիս, չէր հետևում անց ու դարձին, երևի նա էլ էր խորացել մտքերով:

Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,  Բայց դրան հակառակ մի ուրիշ տեղ արդեն իսկ երևում էր մեկ այլ նկարի նախնական պատկեր, ու դրանից հեշտ էր եզրակացնել` գյուղացու աշնանացանն է, հողն էլ է շնչում… Քայլեցի էլի առաջ, ու մի տեսակ հանգստություն էր զգացվում, բայց հաստատ բերքահավաքի ժամանակ տիրող աշխուժության բացակայությունը չէր: Բայց հաճելի էր դրա բացակայությունը` չկան այլևս ճանճերն ու մոծակները, ինչ լավ է, սրանցից էլ ազատվեցինք:Չգիտեմ, դեղնած հոգիս գուցե ձմռանը կսպիտակի... Աշո՞ւն, թե՞ դեղնած դրախտ մեր սրտերում... Գրքիս մեջ եղած տերևները ձեզ կսպասեն... Ներիր, որ քո աշունը անցյալում մնաց... Իմ գարունը դեռ նոր է գալու: Աշունը թափառաշրջիկի պես շրջում է իմ փողոցով՝ այստեղ ևս թողնելով իր հիվանդագին մարմինը: Երբ արև կա, այդ ժամանակ էլ նույնիսկ զգում եմ «անձրևի ցավը»: Մի տեսակ տարօրինակ աշուն է: Աշունը միշտ ինձ համար եղել է հաճելի հյուր, այլ ոչ թե թափառաշրջիկ, տերևաթափը միշտ ստիպում էր ինձ գեղեցիկ խորհրդածությունների մեջ ընկնել ու երբևէ այն չէի անվանել հիվանդագին մարմին: Անձրևը ցավ չուներ, այն միշտ մաքրելու ու թարմացնելու համար էր գալիս, իսկ հիմա մի տեսակ ուրիշ է, տրամադրությունն էլ է ուրիշ:

Իմ թաց, իմ խոր, իմ խենթ աշուն… -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

9

3

19430