Copy SMS

Լռության Հոգին

Լռության  Հոգին   -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,



  • Մարդիկ սովորել են ծափահարել հրավառությանը,բայց ոչ արևածագը:

  • Հանճարները գտնում են այն ինչ փնտրում են, խելոքները փորձում են գտնել, իսկ հիմարները համարում են, որ ոչինչ չունեն կորցրած..

  • Բերեք դիմակս ժամանակն է ժպտալու...

  • Յուրաքանչյուր մեծ սեր ունի մի մեծ պատմություն` ստեղծված լավ ու վատ օրերից...

  • Գալիս է մի պահ, երբ դու հասկանում ես, որ ոմանք կարող են մնալ միայն սրտումդ, բայց ոչ կյանքումդ...

Լռության  Հոգին   -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Փնտրում եմ շուրջս. դատարկություն է: Կյանքս կորցրել է իր գլխավոր ուղղություներն ու ապրում է կատարյալ սնանկության մեջ: Ինչքան ժամանակ է անցել, բայց դեռ ինչքա՜ն հուշեր կան, որոնք ամեն օր ու ամեն ժամ հիշեցնում են քեզ, իմ եղբայր...Հենց այսօր, այս օրն էր, որ դու վերջնականապես վերջ դրեցիր իմ և քո հարաբերություններին...Դու հեռացար...

Ուզում էիր, որ ամեն հարցում ես լինեմ առաջինը, բայց, ամենավատ դրությամբ, դու ինձ շրջանցեցիր: Կարոտել եմ, կարոտել եմ այն օրերը, երբ միասին, ձեռք ձեռքի բռնած, քայլում էինք ճանապարհով ու բոլորի հայացքները սևեռվում էին մեզ վրա...Կարոտել եմ այն աչքերը, որոնք ամեն անգամ դիտում էի և այնտեղից ստանում այն խորհուրդները, որոնք ամբողջ կյանքում ինձ պետք կգան....

Ատում եմ այս կյանքը...Ինչու՞, ինչու՞ խամրեց իմ արևը, ինչու՞ հեռացար՝ թողնելով կարոտ ու կսկիծ...Կարոտել եմ...Երբեք չէի պատկերացնի, որ այն մարդը, ում ես ամենաշատն էի սիրում ու հարգում, երբևէ ինձ երկնքից կնայի ու կժպտա՝ ամեն քայլս տեսնելով: Զգում եմ քո բացակայությունը, զգում եմ քո բացակայությունը հիշեցնող ներկայությունը:

Դատարկ է կյանքս առանց քեզ, առանց այն մարդու, ում շնորհիվ հասկացա, թե ինչ է նշանակում ապրել կյանքը, հասկանալ ամեն մանրուք, ամեն պատառ, ամեն բան:


Լռության  Հոգին   -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Հիշել այն օրերը, երբ միասին մոռանում էինք ամեն ինչ, իսկ հիմա՞, իսկ հիմա ու՞մ հետ մոռանամ այն ամենը, ինչը միայն քեզ էր հաջողվում, ինչը միայն քեզ էր հատուկ...Դու այն մարդն էիր, ով կարողացավ ինձ հանել ցեխից ու սովորեցրեց ապրել իսկական կյանքով: Կարոտել եմ, կարոտել եմ քո բացակայությունը:

Խնդրու՜մ եմ, հետ արի, մի թող, որ խավարի այն աստղը, որը միասին էինք ընտրել երկնակամարում, խնդրու՜մ եմ, իմ եղբայր:

Խամրել է արևս. այն քո ձեռքերում էր, իսկ դու այն քեզ հետ վերև բարձրացրիր...Հետ արի, ես դեռ քեզ սպասում եմ...


Լռության  Հոգին   -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Բավակա՛ն է: Արդեն հոգնել եմ ձեզնից, գալիս եք, հաճոյանում ու  մարդուն ստիպում կապնվել ձեզ հետ, իսկ հետո առաջին եղած պահին՝ հեռանում: Թողեք միայնակ տապակվեմ իմ ցավի մեջ: Լավ է լինել միայնակ, քան երկար ժամնակով տառապեմ ձեր բացած վերքերի վրա: Չե՛մ ուզում տեսնել մարդկանց: Կարելի է նրանց անվանել կեղծիք: Կարելի նաև շնորհակալություն հայտնել նրանց.

- Շնորհակալություն, անչա՜փ, որ ստպեցիք ինձ հասկանալ, որ բարությունը ոչնչի չի բերի ու որ կյանքը դառն է:

 Լավ, դե,  հերիք չէ՞ այն, որ ինձ ստպեցիք տառապել ու փորձել սպիացնել  սիրտս, գոնե գնացեք այնքա՜ն հեռու, որ մոռանամ ձեր մասին, այլ ոչ թե ձեր ուրախությունով փչացրեք հոգիս: Ցավա՞լ: Ո՞վ գիտի նրա իրական իմաստը: Հոգու ցավին ոչինչ չի հասնի, չի՛ օգնի ոչ մի դեղ ու դարման, չի օգնի  այս բժուշկությունը կամ էլ թե չէ՝  21րդ դարի զարգացած տեխնոլոգիան:  Այն հոգևոր է , նա հոգուս վրա, որովհետև այն ինձ նվիրողը հոգի չի էլ ունեցել: Սիրտս փշրվել է, դժվար է նաել, թե այն ինչպես է քամվում, թե ինչպես է մաշվու՜մ:

Էլ հոգի չի մնացել որ դիմակայի ու պայքարի: Էլ  սիրտ չի մնացել որ փորձի նոր ճանապարհներ փնտրել, էլ ես էլ չեմ մնացել որ իմ հիմարությամբ բոլորին ժպտամ, ու վերջապես՝  էլ բան էլ չի մնացել, որ ապրեմ: Գոնե հիմա, երբ արդեն կատարյալ հասաք ձեր նպատակին, ինձ մենակ կթողե՞ք:

MaN
8

4

1234

  • ♥......))))
    2014-10-05 18:43:26
    (լավ) (լավ) (լավ) ապրես լավներ
    • MaN
      2014-10-05 18:46:13
      մերսի Հասս :)
  • HAYuhi
    2014-10-05 19:53:30
    Դու այն մարդն էիր, ով կարողացավ ինձ հանել ցեխից ու սովորեցրեց ապրել իսկական կյանքով: Կարոտել եմ, կարոտել եմ քո բացակայությունը:........!!!! O:)
    • MaN
      2014-10-05 20:12:11
      (լավ) (լավ) (լավ) (լավ)