Copy SMS

Պարզապես...



Պարզապես... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Ինձ  մոտ  միշտ  ստացվում  է  այնպես , որ  երբ լսում  եմ  իմ  սիրելի  երգերից  որևէ  մեկը , սկսում  եմ  հիշել  հաճելի  ակնթարթներ , որոնք  ցավոք  հուշ  են  հիմա .. Հիշում  եմ  մանկությունս , հիշում  եմ  իմ  սիրելի  մարդկանց  հետ  անցկացրած  ամեն  վարկյան , ընկերներիս  հետ միասին  մեր  խենթությունները , որոնք  դժվար  թե  մի  օր  մոռացության  տամ ... Իհարկե  յուրաքանչյուրիս  կյանքում  էլ  լինում  են  տխրության  պահեր , բայց  երբեք  չենք  հիշում  դրանք , մեր  հիշողության  մեջ  ավելի  տպավորիչ  են  լինում  գեղեցիկ  ակնթարթները .. Մեկ  մեկ  բոլորիս  մոտ էլ լինում  է  այնպես , երբ ինքներս  մեզ  հարցնում  ենք , արդյոք  ում  համար  ենք  ապրում , և  կրկին  սկսում  ենք  հիշել  մեր  գլխով անցածը .. Բայց  միշտ  էլ  դժվարության  ժամանակ  ուղակի  պետք  է  ապրել  այդ  ակնթարթը  , իսկ  երբ  ամեն  ինչ  կանցնի դու ինքտ  կհասկանաս  որ  ամեն  ինչ  անցողիկ  է , ուղակի  պետք  է  ուժ  գտնել  ապրելու  այդ  պահը ... 

Պարզապես... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Կարոտ… Դու արգելված ես:  Չգիտեմ ինչու:  Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս…. Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին:Ասում են  կարոտը  տեսք  չունի .. Իսկ  իմ  կարոտը  նույնիսկ  գույն  ունի ...Կարոտից  ծնունդ  առած  ցավն  ավելի  ուժեղ  է , քան  հենց  ինքը  կարոտը..Կյանքը  կարոտ  է  , կյանքը  երազանք , ուղղին  քարոտ  է ,  երթը  տառապանք : Հեռուն  հրաշք  է ,  սակայն  քաղցր  է  հոգու  ցնորքը ...Իմ  մեջ  այրվում  է  մի  անհագ  կարոտ , կարեկից  մի  սիրտ  , լացող  հավիտյան , իմ հոգում  կա  մի  չքնաղ  երազ , և  սուրբ  արտասուք և  սեր  անսահման ...Դու՛, իմ սրտի անբաժանելի մասնիկ, դու՛, առանց ինձ կես մարդ, իսկ ես առանց քեզ՝ անշնչացած մարմին...Սիրահարները նման են խելագարների . չեն տեսնում ակնհայտը , բայց հաջողացնում են տեսնել անիրականը:Չգիտեմ… Գուցե տարիներ հետո Ափսոսամ քեզնով ապրելուս համար, Սակայն այս պահին ամեն ինչ կտամ, Ներկաս քեզանով ներկելու համար..Կա լռության երկու տեսակ `լռություն որտեղ ասելիք չկա ,լռություն որտեղ ասելիք կա ,սակայն բառերն են քիչ ....Քաղցր է այն երջանկությունը, որը տեսել է տառապանք...

 


Պարզապես... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Հավատա ինձ,երջանկությունը միայն այնտեղ է,որտեղ սիրում և հավատում են մեզ:

Տառապանք չտեսած հոգին երջանկությունից ոչինչ չի հասկանա:


Երբ մենք երջանիկ ենք`բարի ենք,բայց, երբ բարի ենք`ոչ միշտ ենք երջանիկ:

Խելքը,անկասկած,երջանկության առաջին նախապայմանն է:


Ասում են` դժբախտությունը, հնարավոր է, լավ դպրոց է...Բայց երջանկությունը դա լավագույն համալսարանն է:

Երջանիկ կյանք չկա,կան միայն երջանիկ օրեր...Տերիե

Նա ով չգիտի օգտվել երջանկությունից,երբ այն գալիս է,իրավունք չունի դժգոհել,երբ այն հեռանում է:Մարդը երջանիկ է,երբ նա իր տեղում է:Մարդ ապրում է իսկական կյանքով,եթե երջանիկ է ուրիշի երջանկությամբ:Երջանկությունը նման է առողջության,երբ այն չես նկատում,ուրեմն այն կա:Երջանկությունը դա մի գնդակ է,որի հետևից մենք վազում ենք,մինչ նա գլորվում է,և որը մենք ոտքով հրում ենք,երբ այն կանգնում է:Կյանքի իմաստն է գտնել երջանկություն,իսկ երջանկություն`չկորցնել այն:


Պարզապես... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Վերջին անգամ կդառնաս տողերիս հերոսը...Տվածս իմ ամեն ինչն էր , ստացածս ՝ ոչինչ: Ինչո՞ւ այդքան անարժեք ,անգնահատելի էր սերս քո համար: Համբերատար, ներող հոգիս քեզանից ոչինչ առավել չէր ուզում, քան մի փոքր անկեղծությունն է: Իսկ գիտե՞ս, որ անկեղծ հոգով մարդիկ երբեք չեն ստում,..

Դժվար է...երբ գիտակցականդ ու հոգիդ պայքարում են...առավել դժվար է՝ երբ... իրար դեմ.Մարդը շատ բանից կարող է լաց լինել` ցավ, հիասթափություն, ատելություն, արհամարհանք... Բայց ամենացավոտը գաղտնի արցունքներն են սառած դեմքին ու լռությունը....Ու նորից հոգում տիրում է անծայր մի դատարկություն, չէ ես չեմ լալիս, պարզապես կրկին ժպտալ եմ ուզում, թող որ աշխարհում լինի լռություն, ու ես կգոռամ «Ապրել եմ ուզում»:աճախ մարդիկ ասում են. "Մինչև չտեսնեմ, չեմ հավատա", իսկ Աստված ասում է. " Մինչև չհավատաս, չես տեսնի":Հավատարմությունը ընկերության հոմանիշն է, ամենաթանկարժեք բանը , որ տրված է մարդուն ընդհանրապես....ս երբեք չեմ խաբի նրան ով ինձ իրոք վստահում է, բայց ես երբեք չեմ ապացուցի ճիշտը նրան`ով ինձ չի հավատում...Պարկեշտ է ոչ թե այն աղջիկը,ում ծնողները խստորեն հետևում են նրա ամեն քայլին,այլ այն աղջիկը,ում ազատություն է տրված,սակայն նա չի մոռանում չափի մասին....Երեք բառեր, որոնք փոխում են կյանքը - ԴՈՒ ԻՆՁ ՊԵՏՔ ԵՍ... Երեք բառեր, որոնք ստիպում են հետ դառնել - ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ... Երեք բառեր, որոնք դարձնում են երջանիկ - ԴՈՒ ՄԻԱՅՆ ԻՄՆ ԵՍ... Երեք բառեր, որոնք ստիպում են ժպտալ - ԵՍ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ... Երեք բառեր, որոնք ստիպում են սրտին արագ բաբախել - ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ... Եվ այս ամենը` ԵՐԵՔ ԲԱՌՈՎ...   

7

8

1044

  • HAYuhi
    2014-10-06 21:35:20
    :( այդպիսի երգերը այնքան շատ են որոնք անխղճորեն կրծում են մեր հոգին ՝ հիշեցնելով այն ամենը ինչը այլևս ետ չես բերի
  • ամեն ինչ շատ ներդաշնակ էր և գեղեցիկ ես երաժշտությունն էլ շատ լավնա (բռավո) (բռավո)
  • MaN
    2014-10-08 20:02:18
    (բռավո) (բռավո)
  • Milka_SWAG
    2014-10-19 18:05:57
    (բռավո) (բռավո) (բռավո)