Copy SMS

Անվերնագիր...


Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,  

Հիշու՞մ ես մեր երդումը խորանի մոտ: Ասացի, որ կսպասեմ քեզ, եթե նույնիսկ մի ամբողջ կյանք պահանջվի, Դու էլ ասացիր, որ կարոտով օրերը կհաշվես: Ասում են՝ խորանի մոտ երդվում են ամուսնանալիս, բայց մեր երդումն ավելի սուրբ է, քան նորահարսի ՙՙհնազանդ եմ՚՚-ն  ու նորափեսայի ՙՙտեր եմ՚՚-ը: Ախր նրանք երդվում են սիրել իրար մինչև մահը կբաժանի, բայց նրանք կարող են գրկել իրար, երբ տխուր կլինեն, դժվար պահերին իրար ձեռք կբռնեն, կունենան փոքրիկներ, որոնք կդառնան մի նոր երջանկություն... իսկ մե՞նք, մենք խոստացանք սպասել իրար՝ չնայած հազարավոր կիլոմետրերի, խոստացանք սիրել իրար՝ չնայած հոգի քայքայող այս խելահեղ կարոտի, խոստացանք հավատարիմ լինել՝ չնայած անքուն գիշերների, որոնք ավելի են խորացնում հոգու մթությունը: Խոստացանք ու սպասում ենք արդեն մի տարի և դեռ քանի տարիներ կլինեն առջևում: Ասում են՝ հեռավորությունը սպանում է սերը: Սուտ է, ես ժխտում եմ, ժխտում եմ իր սիրուն հավատարիմ սպասողի իրավունքով: Իմ սերը քո գնալուց հետո օր օրի շատանում է: Ամեն անգամ նամակդ եմ հիշում ու հատկապես այս տողերդ.

    Ես գնում եմ, բայց դու սպասիր սիրելիս,

    Ախ, առանց քեզ սիրտս ու հոգիս է լալիս,

    ՈՒզում եմ քեզ ամուր սեղմել բաց կրծքիս,

    ՈՒ շշնջալ ականջիտ, որ դու իմաստն ես կյանքիս:

    Իմ հրեշտակ, ճակատագիր, իմ անգին,

    Մի օր կգամ ու մինչ մահ կլինեմ ես քո կողքին,

    Իսկ մինչ այդ մեզ ուժ կտա մեր մեծ սերը,

    Եվ հավատը, որ իրարու կապված են մեր սրտերը:

Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Գնալուցդ արթնացած մի անշուք մենակություն, մտքի ու սրտի խելացնոր պատերազմ ու բառեր, բառեր, որոնք դեռ թարմ են ու կենդանի: Հնչում են ուղեղումս, բարձրանում օդ, իրար միանում ու մի կերպարանք ստեղծում, որը քո հայացքն ունի: Ա՜խ այդ լուսավոր հայացքդ, որ իր լույսով ավելի է ընդգծում հոգուս մութը:  Ինչի՞ս էին պետք բառերդ,  եթե դատապարտված էին օդում կախվելու:  

...Նայում եմ երկնքին: Մի տեսակ ավելի պայծառ է շողում, քան երբևէ: Գուցե դո՞ւ իմանաս՝ որն է պատճառը... 

Կարծում եմ մեկ աստղ ևս ավելացել է երկնքում ու էլ ավելի մեծ փայլ է տվել արդեն իսկ գեղեցիկ ու շողշողուն երկնակամարին: Ասում են չէ՞. երբերկու սրտեր 

սիրահարվում են, երկնքում մի նոր աստղ է ծնվում, և այն դառնում է նրանց սիրո խորհրդանիշն ու ապացույցը: Կարծում ես մեր ա՞ստղն է երկնքին նորովի երանգներ հաղորդել... ես էլ այդպես եմ մտածում: 

Սիրում եմ գիշերը...

Այն հիշեցնում է ինձ քո մասին, մեր միասին անցկացրած ակնթարթների ու պայծառ հուշերի մասին: Գիշերը խորհրդավոր է, նա հասկանում է սիրող սրտերին: Նա հենց ինքը սեր է... գիշերը...: 

Գիշերը պատմում է սիրո մասին, իսկ երբ անհետանում ու արևի լույսի տակ են կորչում այն բազմահազար աստղերը, որոնք խորհրդանշում են այդ գեղեցիկ զգացմունքը, արդեն ավարտվում է գիշերվա հեքիաթը ու տանում իր հետ անբացատրելի այդ երազը: 

Գիշերը երգում է... նա սեր է երգում, ու իր հնչունների ներքո դեպի իրեն է կանչում սիրո գինով արբեցած բոլոր սրտերին... 

Մի հրա՜շք է գիշերվա առեղծվածը... այն էլ ավելի վեր է բարձրացնում սերն ու... ստիպում սիրել, սիրել, էլի ու էլի.. սիրել:


Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Սովորականի պես արթնացա, շտապեցի պատրաստվելու, ուշանում էի: Մինչ աշխատավայր հասնելս պետք է տեսնեի սիրելիիս, մեկնելու էր երկրից երկար ժամանակով և չէի կարող տեսնել: Անհամբեր էի, վայրկյան առ վայրկյան սպասում էի նրա հետ հանդիպման: Վերջացրեցի, այնքան էի շտապում նրան տեսնելու, որ չհասցրեցի վերցնել նաև հեռախոսս, ճանապարհին հիշեցի, բայց ետ չվերադարձա, րոպեն անգամ դար կտևեր մինչ հասնեի նրան: Անձրևում էր և միաժամանակ սիրտս տագնապալի իրավիճակում էր, անհանգիստ էի, ակամա տխրել էի և այդ ամենին գումարվեց սարսափելի տեսարանը, ավտովթար, որը ինչպես երևում էր արագությունը չարաշահելու հետևանքով մահ էր արձանագրել: Սիրտս ավելի տակնուվրա եղավ, քայլերս ավելի արագացրեցի, որպեսզի հասնեմ հանդիպման վայր: Եվս մի քանի րոպե և ես շնչակտուր այնտեղ էի, ոտքերս դողում էին, ամբողջությամբ լարված էի, չէի հասկանում ինչ էր կատարվում: Այդ անհագստության հետ միաժամանակ ուշանում էր, խնդրեցի անցորդներից մեկին, որպեսզի օգտվեմ նրա հեռախոսից: Զանգում եմ մեկ անգամ, այնուհետ երկրորդը և այդպես անպատասխան են մնում զանգերես, և հենց այդ պահին նա հետ է զանգահարում, պատասխանում եմ, բայց նա չէր այլ ոստիկանը: Վայրկյաններ անց աչքերս արցունք է լցվում դիմացս սևանում...

Արթնանում եմ, երբ արդեն տանն եմ լինում: Երազում էի, որ այդ ամենը երազ լիներ, բայց ոչ, ավտովթարը , որ տեսա հենց նա էր այնտեղ: Զոհվեց, մի քանի ամիս բացակայությունը, շտապելու հետևանքով վերածվեց հարատև: Այդ օրվանից կյանքը կորցրեց իր համը  իմ համար, սերը, որ հավիտենական էր տևում՝ դարձավ անկարող երևույթ, ամայի երևույթ իմ կայնքում, այլևս երբեք չեմ ուզում սիրել......


Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

ՈՒ ես հոգնել եմ մենակությունից: Միակ ընկերս ժամացույցն է: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու է այն աշխատում: Ինչի՞ս է պետք իմանալ, թե ժամը
քանիսն է: Մեկ է մենակ եմ օրվա բոլոր ժամերին: Ասում են՝ գիշերը քնելու համար է: Ես ժխտում եմ: Գիշերը ստեղծվել է հենց այն պատճառով, որ մարդն ավելի գիտակցի սեփական հոգու մթությունն ու մենակությունը: Ի վերջո գիշերը ինձ համար սկսեց ցերեկից տարբերվել միայն գույնով: Չէ, այս հարցում էլ եմ սխալ: Իսկ ի՞նչ գույն ունի ցերեկը, որից տարբերեմ գիշերը: Ինձ համար խամրել են բոլոր գույները: Գուցե դա նրանից է, որ այս կյանքում ես իմ գույնն եմ կորցրել, այն գույնը, որը ինձ խաղաղություն էր բերում: Կապույտս սևացրել եմ՝ ինքս էլ չիմանալով քիմիական ինչ ռեակցիայով: Չեմ ուզում անգույն մեռնել: Գուցե  պետք է փնտրեմ իմ գույնը, բայց հավատացեք՝ անարդյունք որոնումներից ավելի կկոտրվեմ: Բայց հասկանում եմ, որ ես ինքս եմ ինձ կոտրում՝ չընդունելով, որ կյանքն անարդար է, ու պետք է խաղալ ապրելու համար: Մարդիկ հենց հասարակ դերասան են, որ կան: Իսկ ես չսովորեցի խաղալու արվեստը: ՈՒ էլի առաջ շարժվող այս ժամացույցը, որի ամեն սլաքի առաջ շարժվելու հետ ես մի քայլ էլ եմ հետ գնում...

ավակա՛ն է: Արդեն հոգնել եմ ձեզնից, գալիս եք, հաճոյանում ու  մարդուն ստիպում կապնվել ձեզ հետ, իսկ հետո առաջին եղած պահին՝ հեռանում: Թողեք միայնակ տապակվեմ իմ ցավի մեջ: Լավ է լինել միայնակ, քան երկար ժամնակով տառապեմ ձեր բացած վերքերի վրա: Չե՛մ ուզում տեսնել մարդկանց: Կարելի է նրանց անվանել կեղծիք: Կարելի նաև շնորհակալություն հայտնել նրանց.

- Շնորհակալություն, անչա՜փ, որ ստպեցիք ինձ հասկանալ, որ բարությունը ոչնչի չի բերի ու որ կյանքը դառն է:

 Լավ, դե,  հերիք չէ՞ այն, որ ինձ ստպեցիք տառապել ու փորձել սպիացնել  սիրտս, գոնե գնացեք այնքա՜ն հեռու, որ մոռանամ ձեր մասին, այլ ոչ թե ձեր ուրախությունով փչացրեք հոգիս: Ցավա՞լ: Ո՞վ գիտի նրա իրական իմաստը: Հոգու ցավին ոչինչ չի հասնի, չի՛ օգնի ոչ մի դեղ ու դարման, չի օգնի  այս բժուշկությունը կամ էլ թե չէ՝  21րդ դարի զարգացած տեխնոլոգիան:  Այն հոգևոր է , նա հոգուս վրա, որովհետև այն ինձ նվիրողը հոգի չի էլ ունեցել: Սիրտս փշրվել է, դժվար է նաել, թե այն ինչպես է քամվում, թե ինչպես է մաշվու՜մ:

Էլ հոգի չի մնացել որ դիմակայի ու պայքարի: Էլ  սիրտ չի մնացել որ փորձի նոր ճանապարհներ փնտրել, էլ ես էլ չեմ մնացել որ իմ հիմարությամբ բոլորին ժպտամ, ու վերջապես՝  էլ բան էլ չի մնացել, որ ապրեմ: Գոնե հիմա, երբ արդեն կատարյալ հասաք ձեր նպատակին, ինձ մենակ կթողե՞ք:


Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, րբ միասին էինք, ամեն ինչ լուսավոր էր, կյանքը գունավոր, ամեն ինչ գեղեցիկ, բայց երբ բաժանվեցինք, այդ վառվռուն գույները միանգամից փոխարինվեցին սևի, ու չեմ կարծում, որ նորից վառվռուն կլինի: Քեզ հետ լավ էր, բայց առանց քեզ ավելի, հիմա ինչքան սիրում եմ, նույն այդքան էլ ատում եմ: Դու ես մեղավոր, որ գեղեցիկ կյանքս փոխվեց միանգամից տառապանքի: Դու ես մեղավոր, որ ես տխուր եմ, որ ես տառապում եմ, որ աչքերս թաղծոթ են, որ կարոտից մեռնում եմ, որ փորձում եմ ժպտալ, բայց չի ստացվում, ինչ-որ բան ինձ խանգարում է, չի թողնում ժպտամ: Կարծես մի ակնթարթում կյանքս փոխվեց, ուրախ էր կյանքս, բայց միանգամից տառապանքը եկավ հյուր: Եվ ես հիմա կարոտից առաջվանն եմ քեզանից պահանջում, ինչու՞ պետք է ես քեզ համար այսքան տառապեմ, ո՞ր ինձ մենակ թողեցիր, ո՞ր գնացիր նորից նրա հետևից, մի գուցե նա ինձանի՞ց լավն է: Ուղղակի քեզ հետ անցկացրած ամեն մի րոպեն ես համարում եմ երջանկություն: Հիշում եմ են ուրախ օրերը, որ միասին էին անցնում: Հա ես քեզ սիրում եմ, բայց սիրելով ատում եմ: Ինչքան էլ բոլորից թաքցնեմ, որ քո մասին չեմ մտածում, չեմ տխրում, բայց չի ստացվում: Հիմա դու պետք է ինձ հետ լինեյիր, բայց գնացիր նրա հետևից: Ես վախենում էի քեզ կորցնելուց: Դու մի օր հետ կգաս, բայց արդեն ուշ կլինի, ես արդեն ուրիշինը կլինեմ, ու դու ստիպված կլինես մոռանալ ինձ: Կլինես նրա հետ, ում համար ինձ թողել ես, բայց նա էլ կթողնի քեզ մենակ: Այդ ժամանակ կհիշես, թե սիրած էակին թողնել ուրիշի հետևից վազելը ինչքան դժվար է: Կապ չունի ինչ եղավ մեր մեջ, ես քեզ մաղթում եմ երջանկություն, ու վերջնական հաջողություն:Ատում եմ այս կյանքը, ու հենց քո պատճառով: Ինչու՞ գնացիր, ինչու՞ հեռացար, ինչու՞ մենակ թողեցիր. չէ՞ որ սիրում էինք իրար, չէ սիրում էի քեզ, քո սերը մի քանի ժամ է, ավելի ճիշտ դու սիրել չգիտես, դու ստեցիր ինձ, բայց ես քեզ անկեղծ սիրում էի: Ինչպե՞ս մոռանամ քեզ, ինչպե՞ս ջնջեմ նամակներդ, ինչպե՞ս մոռանամ հայացքդ, ո՞նց մոռանամ իրար հետ անցկացրած լավ օրերը, որոնք հիմա ինձ համար դարձել է ամենա վատ օրերը: Ախր զարմանում եմ, ինչու՞ այսպես եղավ, ինչու՞ բաժանվեցինք, մեր բաժանումը քո ցանկությամբ էր, դու թողեցիր առանց ասելու գնացիր, իսկ հետո գրեցիր մենք չենք կարող միասին լինել: Միթե՞ այդպես պետք է բաժանվեյինք: Քեզ հետաքրքրում էին ուրիշները, ինչքան էլ ասեիր սիրում եմ, ես հավատում էի, որտև ինձ թվում էր, իմ սերը փոխադարձ է: Ես գիտեյի, որ դու գնալու ես, ուղղակի չէի ուզում հավատալ, չէի կարա մտքիցս հանեյի, որ դու ինձ լքելու ես, որ ես մենակ եմ մնալու: Ինչու՞ են ինձ հարազատ մարդիկ միշտ ինձ մենակ թողնում, ինչու՞ է այդպես, երևի ես վատն եմ, շատ վատը: Ուղղակի իմ հանդեպ չկար սեր, չկար հարգանք, չկար վստահություն: Հիմա ինչքան քեզ սիրեմ, նույն էտքան կատեմ: Մարդիկ չեն փոխվի, դու էլ չես փոխվի: Ու ես արդեն հոգնել եմ հարազատ մադրկանց կորցնելուց, հատկապես երբ նրանք ողջ են... Հա ու ես հիշում եմ, ովքեր ասում էին, որ միշտ կողքիս են լինելու: Հիմա անունս հազիվ են հիշում: Նույնն էլ քեզ հետ կլինի, անգամ անունս կփորձես մի կերպ հիշել: Բայց կարո՞ղ էր չէ ամեն ինչ լավ լինել: Հուսամ կմոռանամ, ու այդ տառապանքը մի օր կավարտվի:



Անվերնագիր... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Խաղա՜ղ է այնպես ու հոգեպարար հոտեմբերի այս առավոտը.. Թավշյ՜ա աշուն իսկական..Թավշյա՜ տրամադրություն...Արեգակն արդար ժպտում իր գահից ու ողջունում է մեր տրամադրությունը....Տեսնու՞մ եք, նորից եկա...Նորից ժպիտ պարգևեցի ձեզ, նորից դարձի բերեցի դեպի լույս ու հույս, դեպի անամպ տրամադրություն.. Բարի է արեգակը, որ ի սկզբանե իր կենարար լույսն է առաքում աշխարհ ու կանգուն պահում այն իր անծիր-անսահման, անսկիզբ-անվերջ ջերմությամբ...Ու տալիս է լույսն իր անխտիր ամենքին ու ամեն ինչին՝ ասունին, անասունին, հողին ու ջրին, ծառ ու ծաղկին... Ու բացել եմ ահա պատուհանս ու....Արևային օրվա այս լուսե համպատկերին անմիջապես ուշադությունս է գրավում մի անսովոր տեսարան՝ և՛ զարմանալի, և՛ ուրախալի....երեխաների համար մեր բակում կառուցված խաղահրապարակում երկու սիրուն կովիկներ են արածում, որոճում...Հենց երեխաների սլլասանդուղքի մոտ...Մեկը՝ մուգ սրճագույն, մյուսը՝ բաց շագանակագույն...Մինչ կմտածեմ՝ որտեղի՞ց են հայտնվել այստեղ, լրագրողի բնազդով հասցնում եմ լուսանկարել.. .Գեղեցիկ պատկեր է..Այս կողմում՝ պատուհանիս տակ՝ մարդիկ, կովերի դիմաց՝ սուրացող մեքենաներ....Ծառեր: Կանաչ: Ասֆալտ: Նստարան: Նստարանին՝ միշտ այնտեղ «ապրող» պատկից հարևանս՝ տիկին Վերան...Իսկ կովերը հանգիստ օգտվում են կանաչից ու շռայլ արևից... Ամեն ինչ ունի իր հանդիսատեսը: Այս դեպքում ես եմ այդ հանդիսատեսը....Էլի եմ նայում...Ներքևում կանգնած ջահելները, տեսնելով լուսանկարչական ապարատս, ժպտում ու ծիծաղելով մատնացույց են անում քիչ այն կողմում կանգնած ավանակին...Կաթ- մածնով լի բանկաներով խուրջինը մեջքից կա,կողքին՝ ավանակատեր-կովատերը..:....Պարզ ՝է կովերն էլ նրանն են..Մոտակա գյուղից է եկել ու մեր բակ «բերել» գյուղական հրաշալի ..իդիլի՜ա... Ի՝նչ լավ է՝մտածում եմ... Գյուղն ինքն է եկել ինձ այցի...))Իսկ ես ահա որքան ժամանակ է կարոտել եմ գյուղին ու չեմ հարմարեցնում շրջան մեկնել՝ հատկապես Ջավախք ու Ծալկա...Որոնց այնքա՜ն, այնքա՜ն կարոտել եմ...Նրանց սրտաբաց ջերմությանը, նրանց հոգու արևին..
Ողջու՜յն քեզ, աշնանային թավշյ՛ա առավոտ...Ողջույն քեզ, Արև..Ողջույն քեզ, քաղաքում՝ գյուղական իդիլիա...Լա՜վն եք այնպես բոլորդ, բոլորդ միասին...Միասի՜ն..Ինչ լավ բառ է այս «միասին»-ը....Բայց սա արդեն այլ թեմա է... Այս թեման զգուշություն է պահանջում.... Արևը կարող է նորից հեռանալ, եթե զգույշ չլինես..Ուրեմն՝ մնանք ԱՐԵՎԻ ՀԵՏ..Այժմ և ընդմիշտ.... 

4

4

1549