Copy SMS

Աշնան քամի...

Աշնան տերև` վառ ու պայծառ,
Երազալի, աստղավառ...

Աշնան քամի... - Աշուն, շունչ, քամի


Քամին բերում է բառեր` անփույթ ու շաղակրատ,
Քամին մի երևույթ է լացակումած,
Այն լուսավոր է ու շատ էլ խավար,
Քամին երազ է` բարի կամ էլ չար:


Աշնան քամի... - Աշուն, շունչ, քամիԱշունն է բնության շունչը,
Բնության ցավոտ հեկեկանքը,
Գեղեցիկ ու անձեռակերտ է
Աշնան ջերմ ու վառ արևը:
Աշունն ունի պատմություն,
Որն ունի շարունակություն,
Այն միշտ ավարտվում է աներգ
Ու կորչում է կյանքի մշուշում անհետ:


Աշնան քամի... - Աշուն, շունչ, քամիՈչ մի գրիչ չի կարող գրել,
Ու ոչ մի վրձին` նկարել,
Այն անթափանց ու անորոշ
Տեսիլներ է պատկերում որոշ:
Աշուն, բնության կոծ,
Աշուն` հոգի ու ցնորք,
Ուզում եմ արևը բերի 
Մրրկալից անձրև ու քամի:


Ուզում եմ թաց ու ցուրտ լինի,
Թող հանդարտ անձրև մաղի,
Վառ աշունը թող երգի օրոր,
Մարդկային հոգիներում անդորր:
Ուզում եմ կապույտից անձրև գա,
Գա ու միանգամից սևանա,
Թող գորշ ու խավար լինի
Երկրում մեր հնամենի:
ՈՒ թող կյանքը կանգ առնի,
Զուր պատրանքը փշրվի,
Դադարի սպասումն անլուր,
Պատվար կանգնեցվի` բարձր ու կուռ:
Իսկ երբ վրա հասնի ձմեռ,
Կյանք կհառնի հոգիներում մեր,
Բայց անզոր մեր հոգիներում 
Կիշխի սառույցն անդադրում:
Բայց շուտով կգա զարթոնք
Գարուն, կերգեն մերոնք
ՈՒ կսկսվի ամռան նախօրեին 
Կենսուրախ, զվարթ մեղեդին: 
Ու նորից նույնը կլինի,
Բարին ու չարը կհերթափոխի:
ՈՒ թող հենց այդպես էլ լինի
Չեմ կարող խախտել խորհուրդը կյանքի:

13

27

4023

  • ☠Գոհար☠
    2014-10-07 23:11:56
    (լավ) ինչպես միշտ
  • Britney_Spears
    2014-10-07 23:24:01
    (լավ) (բռավո)
  • HAKob1993
    2014-10-08 20:50:10
    ես մի տեղ որ կարդում եմ աշուն Տերյանին եմ միանգամից հիշում ... O:) O:)
    • Մելինե
      2014-10-08 22:03:29
      ես էլ, :) սիրում եք Տերյան՞
  • MaN
    2014-10-08 20:57:41
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • *** LUSI ***
    2014-10-10 23:04:24
    իմ սիրած եղանակն է
    • Մելինե
      2014-10-11 22:03:06
      իմը ձմեռն ա... (ծաղիկ)
  • Jew✡
    2014-10-11 15:49:04
    ահ....ուր էր մեկն էլ ձմռան մասին մի հետաքրքիր բան ներկայացներ, ոչ ստանդարտ ձևերով............
    • Wild spirit
      2014-10-11 17:48:10
      աշնանը բոլորը պոետ են դառնում :) ես էլ եմ ձմեռը սիրում
      • Մելինե
        2014-10-11 22:08:01
        խոստանում եմ հաջորդ անգամ ձմեռային տողեր ներկայացնել :)
      • Jew✡
        2014-10-20 22:25:05
        ահ լավ ասացիր... :) պետք չի...դա պիտի մուսայի նման գա որ գրառումը "ձգողականություն" ունենա
      • Մելինե
        2014-10-20 22:31:29
        ճիշտն ասած իմ դեպքում մուսաս մի քիչ ուրիշ ձև ա բարեհաճում :D կարա գա ցանկացած րոպեի, եթե ես մի քիչ պայմաններ ապահովեմ, դե բնություն, դասական երաժշտություն, մենակություն ու... մուսան գալիս ա
      • Jew✡
        2014-10-20 22:36:35
        դե լավա որ հեշտությամբ ա գալիս...դա շաաաատ լավա
      • Մելինե
        2014-10-20 22:39:46
        :) :)
    • Մելինե
      2014-10-11 22:06:59
      փոքր ժամանակներիս հատորներն էի քրքրում, էս գտա (գինի) ,,, սրա մեջ ավելի շատ ցրտի, քամու պատկերներ եմ տեսնում.... ես ձմեռն եմ սիրում, ավելի ճիշտ եղանակը կապ չունի, ուղղակի թող կարգին, հավեսով ցուրտ լինի :) (բռավո)
      • Jew✡
        2014-10-20 22:33:43
        ես շատ եմ սիրում....պատկերացնում եմ մոտավորապես սենց մի բան եմ պատկերացնում. The Mountainափսոս երևակայական նկարս չեմ գտնում
      • Մելինե
        2014-10-20 22:36:02
        ուուուուխ (խփո) բայց էլի չի հագեցնում է
      • Jew✡
        2014-10-20 22:37:06
        էս ինչ էի գրել...ինձ լռիվ տարելա
      • Մելինե
        2014-10-20 22:40:33
        պատկերացնում-ի պահը՞ (ուրախ) :D վունչինչ
      • Jew✡
        2014-10-20 22:43:34
        ձեռից գնում եմ :( :D
      • Մելինե
        2014-10-20 22:45:36
        դասերից ա, կդզվես, չմտածես (ուրախ)
      • Jew✡
        2014-10-20 22:54:31
        առաջ սենց բան չկար :'(
      • Մելինե
        2014-10-21 21:24:31
        հա, լավ, :) եթե կուզես կարամ էդ քոմը ջնջեմ, թազա գրի, շարունակենք (ուրախ) (ուրախ)