Copy SMS

Մայրիկ)))

Մայրիկ))) -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:Մայրիկը մեռնում էր…այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ:
Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը:Արդեն գիտեմ, որ այլևս ոչ ոք ինձ չի զգուշացնելու գիշերային զովից, ոչ ոք այլևս ինձ չի մեկնելու  այն չնչին բրդյա հագուստեղենը, որ այնքան բարկացնում էր ինձ… Եվ ահա խղճի խայթ եմ զգում նրա չափազանց անհանգստության դեմ իմ բարկության համար:Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում:
Իրար սիրում էինք ի ծնե:
Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր…

Մայրիկ))) -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Այսօր Փետրվարի 19-ն է, մայրիկիս ծննդյան օրը: Ուզում եմ այս գրառումս նվիրել նրան:


    Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրը, մի կոչում է, որին արժանի է յուրաքանչյուր աղջիկ: Մայրը միակ մարդն է, որ քեզ  հետ է բեղմնավորվելուց սկսած: Նա պահում է քեզ իր կրծքի տակ ու երբեք չի բողոքում քո ծանրությունից, որովհետև արդեն քեզ սիրում է:  Իսկ հետո, երբ ծնվում ես, նա երբեք չի լքում քեզ: Օր ու գիշեր մնում է կողքիդ, որ դու հանկարծ ոչնչի կարիք չունենաս: Նա պահում, փայփայում, մեծացնում է քեզ ու ամեն կերպ օգնում, որ հասնես նպատակիդ:

    Մոր մասին կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է: Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն ինչ նա անում է: Ես չեմ կարողանում հասկանալ  այն մարդկանց, ովքեր չեն հարգում այն կնոջը, ով իրենց լույս աշխարհ է բերել: Չեմ հարգում նրանց, ովքեր իրենց արարքներով ստիպում են նրան տառապել: Նրանց մեջ ինչ-որ  անմարդկային բան կա:

 

Ի վերջ <<…Մեր տան մատուռն է մայրս…>>…


    Մամուլ ջաաան, շնորհավոր ծնունդդ….իմ արև, իմ կյանք, իմ երջանկություն, իմ տիեզերք, ….Քեզ ցանկանում եմ համբերություն, որ մեր ձեռքը դիմանաս…առողջություն, անսահման երջանկություն……Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, շնորհակալ եմ կյանք տալու համար, կյանքում առաջնորդելու համար, սերդ չխնայելու համար…Մամ ջան, խոստանում եմ, որ արդարացնելու եմ քո հույսերը… Սիրում եմ քեզ շաաաաաաաաաաաաաատ շաաատ շատ…..

    Շնորհավոոոոոոոոոոոոոոոր ծնունդդ մայրիիիկ…

 

Մորս սրիտի հետ աշխարհն եմ չափել…

Մորս սրտի հետ աշհարհն եմ չափել,
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով` որդոց օրոցքին…
Հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:            Մայրի'կ:
Ամենագեղեցիկ բառը աշխարհում:
Առաջին բառը , որ արտասանում է մարդը , և աշխարհի բոլոր լեզուներում հնչում է միանման գորովալից:
Մայրիկի ձեռքերը ամենաբարի ու քնքուշ ձեռքերն են , ամեն ինչ կարող են անել : Մայրիկի սիրտը ամենահավատարիմ և ամենազգայուն սիրտն է , ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չի մնում ,նրանում երբեք չի մարում սերը :

Եվ քանի տարեկան էլ որ լինես , հինգ ,թե հիսուն քեզ միշտ պետք է մայրը ` նրա գգվանքը , նրա հայացքը : Ու որքան մեծ է քո սերը դեպի մայրդ , այնքան ավելի բերկրալի ու լուսավոր է կյանքդ:
Եվ ով էլ որ լինի մայրը `գիտնական թե հիվանդապահ , արտիստուհի թե ջուլհակուհի , իրեն երջանիկ կզգա միայն այն դեպքում , եթե կարողանա ասել ` ես հպարտանում եմ իմ զավակներով ...



Մայրիկ))) -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամե´ն, ամե´ն ինչ:
Մի արև կա , մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:   

Մայրիկ ջան,

Իմ քնքուշ մայրիկ,

Ինչպե՞ս ես ինձ կախարդել:

Ես քո մեղմիկ բառով ապրում,

Խորհուրդն եմ միշտ

Քո լավ սպասում:

Սուրբ է ոգիդ,

Ձեռքերդ սուրբ են

Առանց նրանց ասես որբ եմ:

Դու նկար ես քնքշության,

Դու պատկեր ես բարության,

Ես խոնարհվում ու սիրում եմ քեզ:

Սիրում եմ Գարնան

Ծաղկի պես գունեղ,

Սիրում եմ Աշնան

Անձրևով հեղեղ,

Աիրում եմ ամպի

Բամբակով քնքուշ,

Սիրում եմ մեղրի

Քաղցրությամբ անուշ:

Իմ սերը մայրիկ,

Քաջի պես ահեղ`

Ուզում է շատ ուժ:

Որ միշտ սիրեմ,

Քեզնով հիանամ,

Անունդ լսեմ,

Ու կրկին ժպտամ

Դու չտխրես անգին մայրիկ,

Չլաս հանկարծ իմ թանկագին:

Ես կաղոթեմ,

Որովհետև գիտեմ

Թե ինչ մայր է իմ կողքին: 

13

9

5699

  • MaN
    2014-10-07 19:32:21
    շատ լավնա (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ♥......))))
      2014-10-07 19:40:34
      մերսիիիիիիիիիիիիիիի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) :)
  • միայն վերնագիրը արդեն ամեն ինչ ասումա (բռավո) (բռավո) (բռավո) շաատ շաաատ լավներ (ծաղիկ)
  • Մելինե
    2014-10-07 22:38:39
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • *** LUSI ***
    2014-10-10 23:03:20
    Ապրես լավն է (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • MaN
    2014-12-02 18:02:08
    խնդրեմ (բռավո)