Նայում եմ ամպամած երկնքին...
Օրը մռայլ է: Երկինքը ստացել է գորշ գույն և շուրբոլորը շաղախված են մշուշի մեջ: Քամին մեղմ սուլում և պտտվում է օդում՝ զգացնելով մոտալուտ անձրևի գալուստը: Թարմ բույր եմ զգում, նայում եմ ամպամած երկնքին և տեսնում մի տխուր ու մոլորված աղջկա, ով ցանկանում է լաց լինել, բայց, մի կերպ զսպելով արցունքները, հոնքերը կիտում է և դիմանում ևս մի քանի րոպե: Կարծես ինչ-որ բան նրան վշտացրած լինի, բայց թե ինչը, դա չեմ կարողանում ընկալել...
Աշուն է և աշնան հետ հոգիս ստանում է բազմերանգ գույներ, փոքր-ինչ տխուր տրամադրություն և ակամայից սկսում է մտածել: Միտքս ու սիրտս սկսում են արագ աշխատել:
Երազում եմ... ցանկանում եմ...ձգտում եմ...
Նայում եմ ամպերին, նեղսրտվում, որ մենակ եմ, բայց և այնպես սկսում եմ պլանավորել ապագաս՝ այն իրականացնելու հույսով: Գիտեմ, որ հրաշքներ կատարվում են, սակայն ոչ հաճախ: Գիտեմ, որ դա կախված է հավատքիդ չափից և ես հավատում եմ: Իրո՛ք, հավատում եմ, որ կիրագործվեն ցանկություններս ու նպատակներս, թեկուզ և ուշ, բայց կհասնեմ իմ բաղձալի գագաթնակետին, որտեղ ինձ կսպասի մնայուն երջանկությունը:Ահա՛, անձրև սկսեց գալ: Նրա հետ մեկտեղ արցունքներս բաց եմ թողնում, որպեսզի դատարկեմ հոգումս կուտակված տխրությունը: Չէ՞ որ լաց են լինում հոգին թեթևացնելու համար: Ինչպիսի՜ թարմություն: Այս բույրն ինձ կամաց-կամաց դուրեկան է դառնում: Մի խորը հոգոց եմ արձակում և շարունակում քայլերս փողոցից փողոց, այգուց այգի:
ՈՒ ես քայլում եմ ամպերի վրայով: Նրանք մաքուր են երազներիս պես: Դու վտանգավոր ես ողջ աշխարհի համար, բայց քո կողքին ես այնքան անվտանգ եմ ինձ զգում:
Քայլում ենք երկար: Դու ես ինձ իմ ամենաանկեղծ ժպիտը պարգևում: Քո մի ՙՙսիրում եմ քեզ՚՚ -ը լրացնում է ողջ աշխարհի թողած բացը: Քո կողքին չեմ մրսում նույնիսկ ձմռան սառնամանիքին: Դու այն փոքրիկ արևն ես, որն իր լույսով ծածկում է այդ մեծ արևը: Դու գեղեցիկ ես լուսաբացի պես:
Սիրում եմ համբույրիցդ արթնանալ: Կարծես ինձ է արթնացնում հենց ինքը՝ երջանկությունը, որ բաց չթողեմ անցնող վայրկյանները ու ամուր գրկեմ քեզ: Սիրում եմ, երբ ժպիտով վայելում ես կիսավառված ու աղի ձվածեղն ու ասում, որ իմ պես խոհարար չկա: Սիրում եմ ողջ գիշեր թափառել քաղաքի փողոցներով, ձեռքդ բռնած ու կիսաքուն: Սիրում եմ մեր սերը, սիրում եմ ապրել այն երազով, որ սերը հավերժ է...եսնում եմ անձրևանոցներով մարդկանց: Բոլորը շտապում են, վազում, որ շուտ տուն հասնեն, իսկ ես հանդարտ ու միալար քայլում եմ անձրևի տակ, չեմ վախենում թռչվելուց, ինձ համար անձրևի կաթիլներն ամենամաքուրն են, անգամ եթե նրանք սառն են ու միապաղաղ: Միշտ էլ նրան համարել եմ իմ միայնության ընկերը: Իրեն հատուկ լռությամբ մաղվում է քաղաքի վրա: Նրա ձայնի ներքո հանդարտվում եմ և արթնանում նորովի: Բնության հետ միասին ծիլ եմ տալիս, սնուցվում և մեծանում...
Չեմ ուզում մոռանալ քեզ, ախր շատ լավն ես, չեմ կարում մտքիցս հանեմ, որտև առաջին սերս ես: Ուզում եմ իրար հետ լիենք, իրար հետ, բայց երևի դու չես ուզում: Սիրում ես նրան, բայց ես այստեղ քեզ համար տանջվում եմ: Ինչ էր ասես, որ չեմ լսել, որ խոսել ես իմ մասին, ու էդ լսելով ավելի եմ սիրել քեզ, ու ուրախությունից չեմ հասկացել ինչեր եմմ արել: Ամբողջ օրը քեզանով եմ տարված, միայն մտքումս դու ես: Միայն քո մասին եմ մտածում:
Աստված խնդրում եմ այնպես արա իրար հետ լինենք, ու երբեք չբաժանվենք: Միակ երազանքս դա է..
Բայց ես քեզ սիրում էի: Հա սիրում էի չզարմանաս, ինչքան եմ մտածել քո
մասին, ինչքան եմ փորձել այնպես անել, որ դու հասկանաս, որՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ: Բայց սիրտս կոտրեցիր մի վայրկյանում, ինչքան բան արեցին մեզ համար, որ միասին լինեյինք, բայց...Ուզում էի միասին լինեյինք, ինչքան եմ ինձ ու քեզ միասին պատկերացրել, որ արդեն իրար հետ ենք, միասին, ապրում ենք ուրախ ու երջանիկ, բայց պատկերացրածս կարելի է ասել ջուրն ընկավ: Ես սիրում եմ քեզ, բայց դու խանդում ես նրան, հա նրան ես սիրում, սիրի, բայց սիրտս կոտրելով: Մենք իրար հետ չենք կարող լինել, ես դա գիտեմ, ուղղակի ես ինձ ու քեզ պատկերացնում էի իրար հետ: Ես ուզում էի քեզ մտքիցս հանեյի, որտև ես փոքր եմ, դեռ իմ ժամանակ չէ, ուզում էի մտքիցս հանել էդ Սեր կոչվածը, բայց չեմ կարող: Առաջին սեր...♥ Առաջին սեր, որը միշտ մնում է սրտում, առաջին սեր, որը չի մոռացվում, առաջին սեր, որին հիշում ես միշտ, առաջին սեր, որ...♥
Գնալուցդ արթնացած մի անշուք մենակություն, մտքի ու սրտի խելացնոր պատերազմ ու բառեր, բառեր, որոնք դեռ թարմ են ու կենդանի: Հնչում են ուղեղումս, բարձրանում օդ, իրար միանում ու մի կերպարանք ստեղծում, որը քո հայացքն ունի: Ա՜խ այդ լուսավոր հայացքդ, որ իր լույսով ավելի է ընդգծում հոգուս մութը: Ինչի՞ս էին պետք բառերդ, եթե դատապարտված էին օդում կախվելու: Ինչի՞ խոստացար, եթե կոտրելու էիր, ինչի՞ ձեռքս բռնեցիր, եթե պիտի բաց թողեիր: Դու ինձ ամենաամուր գրկողն ու ամենաուժգին հրողն էիր, որ ընկնեմ, ուզում էիր սեր աղերսեմ, բայց մոռացել էիր՝ ես մուրացկան չեմ: Հա, դու միշտ ինձ հետ ես, դու իմ մեջ ավելի շատ կաս, քան ես: Կորցրի եսս այն ժամանակ, երբ սկսեցի քո եսով ապրել: Քեզ ազատություն էր պետք, բայց չհասկացար, որ սերն ինքնին ազատություն է: Դու փախար վախկոտի նման, իսկ փախչողներին չեն ներում երբեք: Հետ չկանչեցի ու չեմ ափսոսում: Հա, դեռ սիրում եմ, բայց քեզ չէ, ես այն պատկերն եմ սիրում, որ ամեն գիշեր ուրվագծում եմ աչքերիս առաջ, ինքը քո աչքերն ունի, քո հայացքը, բայց դուք տարբեր եք: Ինքը ունի սիրտ, հոգի, իսկ դու այնքան փոքրոգի ես: Հոգիդ այնքան փոքր է, որ դժվար հասկանաս քեզ խելահեղ սիրելուս, բայց հետ չկանչելուս պատճառները:
MaN
2014-10-08 20:01:08♥......))))
2014-10-09 09:09:15HAKob1993
2014-10-08 20:49:02♥......))))
2014-10-09 09:09:23Britney_Spears
2014-10-20 22:57:38