Copy SMS

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին»



«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Սելինջերը ծնվել է 1919թ. Նյու-Յորքում, սովորել է մի քանի դպրոցներում, հետո զինվորական ակադեմիայում և երեք քոլեջում: Դիպլոմներ ու գիտական աստիճան չունի: Հավանաբար ոչ մեկը չի ավարտել: Գրել է 15 տարեկանից: Սկսել է տպագրվել 40-ական թթ.: Առաջին մեծ գործը՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» լույս է տեսել 1951 թվականին:

 Նրա գրքերը շատ ավելի են պատմում իր մասին, իր աշխարհի մասին, քան բոլոր կենսագրականները: Սելինջերը բոլորից լավ է կարողանում մեր ընթերցողին տանել այն աշխարհը, որտեղ տիրում է  «ամերիկյան ապրելակերպը»: Սելինջերը գրում էր հենց այն մասին, որ իր պատանի հերոսները առողջ ու բնական մանկություն չեն ունեցել, որ նրանց գրեթե անծանոթ են մարդկային առողջ փոխհարաբերությունները: Նա գրում է մի աշխարհի մասին, որտեղ կարևորը փողն է , որտեղ վաճառվում է ամեն ինչ, նա գրում է մի աշխարհի մասին, որտեղ շուրջը տիրում է կեղծիք ու խաբեություն, ամեն ինչ շինծու է և ձևական:.................Հետաքրքիր երևույթ է գիրքը: Երբեմն պատահում է այնպես, որ սկսում ես կարդալ և միանգամից արթնանում է գիրքը թողնելու, կարդալ չշարունակելու ցանկությունը: Հետո հայտնվում է հետաքրքրությունը, սկսում է աճել… և մի պահ է գալիս, երբ այն նորից անհետանում է, իսկ գիրքը մնում է հեռավոր դարակներից մեկում: Որոշ ժամանակ անց հիշում ես, որ չես ավարտել վեպը, վերցնում ես այն և կարդում մինչև վերջ: Շատ ուշ է, դու շրջում ես վերջին էջը և հանկարծակի գիտակցում` դա շատ լավ գիրք էր, միգուցե քո կարդացած ամենալավ գրքերից մեկը:
Այս դեպքում ես խոսում եմ շատ կոնկրետ գրքի մասին: Դա Ջ. Դ. Սելինջերի միակ վեպի` «Տարեկանի արտում` անդունդի եզրին»-ի մասին  է:
1940-ականներին Սելինջերը հրատարակում է մի շարք պատմվածքներ նյույորքյան տարբեր ամսագրերում: Հետագայում այդ պատմվածքների հատվածներից շատերը ներառվել են վեպի մեջ: Վեպի վերջնական տարբերակը լույս է տեսել 1951թ.: 2005թ. «Թայմ» (“Time”) ամսագիրը ներառեց վեպը 1923թ.-ից գրված անգլալեզու վեպերի լավագույն 100-ի մեջ: Մինչդեռ ԱՄՆ-ում վեպը հաճախակի քննադատության առարկա էր դառնում կոպիտ լեզվի և դեռահասի մտավախությունների մանրամասն նկարագրության պատճառով: 2009թ. լույս է տեսել Ֆրեդերիկ Կոլտինգի «60 տարի անց` տարեկանի միջով անցնելիս» վեպը, որը սյուժեով շատ նման է Սելինջերի վեպին:
«Տարեկանի արտում` անդունդի եզրին»-ը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Այն նախատեսված էր մեծահասակների համար, սակայն լայն տարածում գտավ հատկապես երիտասարդների շրջանում և մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային մշակույթի վրա:
Վեպը Հոլդեն անունով տասնյոթամյա մի տղայի պատմություն է, նրա` ամերիկյան իրականության ընկալման և ժամանակակից հասարակության ընդհանուր նորմերի և էթիկայի մերժման մասին: Հոլդենն իրական է, նա հասարակ տղա է, ով նայում է աշխարհին ուրիշ անկյան տակ և տեսնում է դրա էությունը: Նրա լեզուն համապատասխան է իր տեսակետներին և տարիքին. այն զարդարուն, հորինված և արհեստական չէ: Նա տեսնում և ներկայացնում է կյանքն այնպես, ինչպես կա: Եվ նա ունի մի երազանք` կանգնել տարեկանի արտում և փրկել երեխաներին, երբ նրանք, խաղալով, հայտնվում են անդունդի եզրին:
Հոլդենը հիմա էլ գտնվում է անդունդի եզրին, սակայն վտանգը սպառնում է ոչ թե երեխաներին, այլ հենց իրեն: Այն անդունդը, որտեղ նա ընկնում է, սարսափելի և վտանգավոր է: Այնտեղ ընկնելիս չես զգում դրա վերջը… Դա այն անդունդն է, որտեղ ընկնում են մարդիք, ովքեր կյանքի ինչ-որ հատվածում սկսում են փնտրել այն, ինչը չի կարող տալ նրանց շրջապատը: Ավելի ճիշտ նրանք կարծում էին, որ շրջապատում ոչինչ չեն կարող գտնել: Եվ նրանք դադարեցրին որոնումը, նույնիսկ ինչ-որ բան գտնելու փորձ չկատարելով…

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,  Կյանքը զուտ խաղ է և պետք է խաղալ օրենքներով: Սակայն շատերին, այդ խաղը զուտ խաղ էլ մնում է , իսկ օրենքները անցնում են երկրորդ պլան, հատկապես, եթե այդ օրենքները երեսպաշտությունն է, կեղծավորությունը, մարդկային գորշ հոգիները՝ զբաղված ամեն տեսակի անհետաքրքրություններով, մոռանալով մարդու մեջ գտնվող մարդկայինը, զոհ գնալով ժամանակի խառնաշփոտությանը և տատանվող միապաղաղությանը: Մեր հերոսը՝ Հոլդեն Քոլֆիլդը, ընդվզում է կյանքի խաղի այն բոլոր օրենքները, որոնք նրան կեղծ ու ձանձրալի են թվում: Գտնվելով դեռահասության շրջանում, նա ինքն, նույնպես հոգեպես գտնվում էր տատանողականության մեջ՝ ինչպիսին տվյալ ժամանակաշրջանն էր: Նա իրեն փորձում էր ներկայացնել ավելի տարիքով, քան ինքը կա, բայց չ՞է որ միայն արտաքինով հասուն երևալ չես կարող: Հասուն լինելու համար պետք է կյանքի փորձ և հասուն մարդու վարկանիշի օրենքները տիրապետել, կարողանալ ապրել հասուն մարդու կյանքի օրենքներին համապատասխան: Բայց Հոլդենն ուներ շատ մաքուր մանկան հոգի, ով ամեն տեղ ստեր է փչում և զվարճանում իր արած խեղկատակություններով: Այդ ամենով հանդերձ, Հոլդենն ուներ հոգու մաքրության և լավը ձգտելու միտում: Չնայած նրան, որ նա ամեն ինչին քննադատաբար էր մոտենում, բաըց նա նաև տեսնում է լավը, թեև դրանք այնքան քիչ են: Նա շատերին չէր սիրում, բայց կաին մարդիկ, ովքեր նրա համար լավագույներն էին: Նա լավն էր համարում իր մեռած եղբորը՝ Ալիյին, ում մասին հիշելիս Հոլդենի սիրտը սիրով էր լցվում: Նա միշտ իր մոտ  էր պահում Ալիյի ձեռնոցը, որի վրա բանաստեղծությունների տողեր էին գրված: Նա լավն է համարում նաև այն երկու միանձնուհիներին, ովքեր շրթունքները չէին ներկում, բարեկիրթ և մեծահոգի էին, ովքեր գումար էին հավաքում ընչազուրկներին օգնելու համար: Նա խենթի պես սիրում է իր փոքրիկ քույրիկին՝ Ֆիբիյին, ով նույնպես սիրում և հասկանում էր եղբորը, պահում նրա գաղտնիքները, զրուցում նրա հետ: Հոլդենն ինքը չէր սիրում սովորել, սակայն Ֆիբիյին թույլ չի տալիս անտեսել և բացակայել դասերից: Հոլդենին մեծ բավականությու էր պատճառու քույրիկին ուրախացնելը, զվարճացնելը: Հոլդենի համար Ֆիբին իր կյանքի մեծ ուրախություններից էր:

  Սակայն ինչ տաղտկություն էր զգում Հոլդենը իր շրջապատի մարդկանց հանդեպ: Ինչքան էր ուզում հեռանալ քաղաքից, ապրել անտառում՝ առվակի եզրին կառուցված իր փոքրիկ խրճիթում, ուր կապրի իր կնոջ ու երեխաների հետ և ուր հաճախ հյուր կգար Ֆիբին: Նա ուզում էր խուլ ու համր ձևանալ, որպեսզի ավելորդ անգամ չխոսեր տխմար և քծնող մարդկանց հետ, ովքեր, ըստ Հոլդենի իրեն չեն հասկանում և միշտ սխալ  քայլեր են անում: Ուզում էր ամուսնանալ խուլ ու համր աղջկա հետ և երջանիկ լինել, բայց ինքն էլ գիտեր, որ այդ իր երազանքն իրագործվողներից չէ: Հոլդենի սիրտը լի էր մարդասիրությամբ, քանզի միայն մեծահոգի և բարի մարդը կարող էր երազել՝ կանգնել անդունդի եզրին, որ տարեկանի արտում խաղացող երեխաներն հանգիստ խաղ անեն և չընկնեն անդունդի ծերպից:

  Հոլդենն ուներ առողջ փոխհարաբերության կարիք և քանի դպրոց էլ նա փոխեր, մեկ է նույն հասարակության անդամն էր, նույն մարդկանց կողքին՝ կյանքից հեռու չես փաղչի: Նա պետք է իր կյանքը վերափոխի հե՛նց այդ հասարակության մեջ, միգուցե արժե կյանքին նայել այլ տեսանկյունից, պետք չէ կյանքի խաղում հաշտվել անիմաստ օրենքների հետ, այլ փոխել այդ օրենքները՝ դարձնելով քո էությանը հարազատ, որպեսզի հարկ չլինի ապրել կեղծիքի ու գարշանքի մեջ: Պետք չէ ազնվորեն մեռնել հանուն արդար գործի, այլ ապրել՝ հանուն այդ արդար գործի, սա է հասունության չափանիշը, որին այդքան ձգտում էր մեր հերոսը


«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Ասենք, որ իմանայի էլ, ոչինչ չէի անելու: Ես ի ծնե վախկոտ եմ: Աշխատում եմ ցույց չտալ, բայց վախկոտ եմ: Օրինակ, եթե ես Փենսիում իմանայի, թե ով է գողացել ձեռնոցներս, կգնայի այդ ժուլիկի մոտ ու կասեյի. «Հապա այստեղ տուր ձեռնոցներս»: Իսկ ձեռնոցներս գողացոց ժուլիկը, հավանաբար, ամենաանմեղ տոնով կասեր. «Ի՞նչ ձեռնոցներ»: Այդ ժամանակ, հավանաբար, կբացեի նրա պահարանն ու որևէ անկյունում կգտնեի ձեռնոցներս: Դրանք, հավանաբար, թաքցված կլինեին նրա գարշահոտ կրկնակոշիկների մեջ: Ես կհանեի ու, ցույց տալով այդ տիպին, կասեի. «Գուցե սրանք քո՞ ձեռնոցներն են»: Իսկ այդ ժուլիկը, հավանաբար, անմեղ նորածնի կերպարանք կընդուներ. «Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում այդ ձեռնոցները: Եթե քոնն են, վերցրու, ինչի՞ս են պետք»:
Իսկ ես, հավանաբար, մի հինգ րոպե կկանգնեի նրա առաջ: Ձեռնոցները ձեռքիս բռնած կմտածեի, որ հարկավոր է հասցնել նրա մռութին, ու վերջ: Բայց քաջությունս չէր բավականացնի: Կկանգնեի, կատաղած դեմք կցուցադրեի: Գուցե մի շատ վիրավորական բան կասեի դնչին հասցնելու փոխարեն: Բայց հնարավոր է նաև, որ եթե ես նրան որևէ շատ վիրավորական բան ասեի, նա ելներ, մոտենար ինձ ու ասեր. «Լսիր, Քոլֆիլդ, դու կարծեմ ինձ ժուլիկ անվանեցիր»: Ու փոխանակ ասելու. «Այո, անվանեցի, կեղտոտ անասուն, սրիկա», -հավանաբար կասեի. «Ես գիտեմ միայն, որ այս գրողի տարած ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան»: Ու նա անմիջապես կհասկանար, որ ես նրան չեմ ծեծելու և, հավանաբար, կասեր. «Լսիր, արի պարզ խոսենք, դու ինձ գող ես համարում, հա՞»: 
Ու ես, հավանաբար, կպատասխանեի. «Ոչ ոք ոչ մեկին գող չի համարում: Գիտեմ միայն , որ իմ ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան»: Եվ այդպես շարունակ: 
Վերջապես, հավանաբար, դուրս կգայի նրա սենյակից, առանց նրա մռութին հասցնելու: Իսկ հետո, հավանաբար, կգնաի զուգարան, թաքուն մի սիգարետ կծխեի ու հայելու առաջ կատաղած կերպարանք կընդունեի: Մի խոսքով ամբողջ ճանապարհին այդ մասին էի մտածում: Տհաճ բան է վախկոտ լինելը: Գուցե այնքան էլ վախկոտ չեմ: Ինքս էլ չգիտեմ: Գուցե մասամբ եմ վախկոտ, իսկ մասամբ ուղղակի թքած ունեմ, կորել են ձեռնոցներս, թե ոչ: Դա իմ ամենամեծ թերությունն է, նշանակություն չեմ տալիս, երբ որևէ բան եմ կորցնում: Մայրիկս ուղղակի շատ էր զայրանում, երբ ես փոքր էի: 
Ուրիշները, որ մի բան կորցնեն, օրերով ման կգան: Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար, երբ կորցրել եմ: Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ: Ինչևէ, դա արդարացում չէ: Բոլորովին արդարացում չէ: Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել: Եթե անհրաժեստ է որևէ մեկի մռութին հասցնել, և դու ուզում ես այդ բանը, պետք է հասցնես: Բայց ես չեմ կարող: Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուխը կտրել կացնով, քան հասցնել դեմքին: Ատում եմ բռունցքի դատաստանը: Ավելի լավ է ինձ ծեծեն, թեև դա բոլորովին դուր չի գալիս, ինքներդ էլ հասկանում եք, բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին, երեսից եմ վախենում: Չեմ կարող նայել այդ դեմքին, ահա թե որն է ցավը: Եթե գոնե երկուսիս աչքերն էլ փակած լինեին, այնքան էլ տհաճ չէր լինի: Տարօրինակ վախկոտություն է, որ մտածում ես, բայց, այնուամենայնիվ, վախկոտություն է: Ես ինձ չեմ խաբում…

Իմ կարծիքով, նա ուղղակի չէր սիրում մարդկանց: Չէր սիրում շատախոսներին, չէր սիրում ուրախ, զվարթ կյանք: Նա մտածում էր, որ եթե մարդը ծեր է, դա նշանակում է, որ նա պետք է տխրի և մտածի միայն մահի մասին: Ես մարդու մասին կարծիք կազմում եմ սկզբից նրա տեսքից, հետո նոր իր հետ շփվելուց: Բայց հետո, եթե որոշում եմ մանրամասն իմանալ նրա մասին, սկսում եմ նրա հետ ընկերանալ և ավելի շատ եմ իմանում: Իմ կարծիքով,  իր մարդկանց գնահատելու չափանիշը շատ սխալ է: Նրա ուսուցիչ Սպենսերը ուզում էր նրան հասկացնել, որ, եթե նա չսովորի, նա չի ունենա ապագա, իսկ նա բացառձակ չեր լսում Սպենսերին, նա ուղղակի ուզում էր արագ հեռանար Սպենսերի տնից:




«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

11

8

3218

  • (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) առանննննց բառերիի, նույնն էլ երաժշտությաննա վերաբերվում
  • ☽☾sssooo ͌͌Toxic
    2014-10-10 19:19:26
    վատ գործ չի (ծաղիկ) հետքրքրիր կյանքի նայվածք ունի :)
    • ♥......))))
      2014-10-11 13:20:12
      մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
  • Մելինե
    2014-10-10 22:29:57
    հետաքրքիր էր շատ (ծաղիկ) հետաքրքիր մտածողություն :)
  • 莉利亚
    2014-10-11 11:23:48
    իմ ամենասիրած գրիքերիցա (խփո) համ հոգեբանական համ սոցիալականա ուղղակի հիանալի գործա :)