Copy SMS

ԾեՐուԿը~~

ԾեՐուԿը~~ - սիրել, երջանիկ, փոխադարձ սեր

 Մի օր  կույր  ծերուկը  նստած  էր  փողոցում  և  գումար  էր  հավաքում փոքրիկ  արկղում ... իսկ  նրա  ցուցանակի  վրա  գրված  էր << Ես  կույր  եմ  , խնդրում  եմ  օգնեք  ինձ >> ... Մի  մարդ  մոտեցավ նրան  և  կագնեց  կողքին  , տեսնելով  կույր  ծերուկին , նրան  գումար  տվեց , ապա  վերցրեց  ցուցանակը  և  գրեց  նոր  բառեր ...  Թողեց  և  հեռացավ ... Երեկոյան  երբ  անցնում  էր  այդ  նույն  փողոցով տեսավ  ծերուկին  , նրա  արկղը  լի  էր  գումարով... Ծերուկը  միանգամից  ճանաչեց  նրան  և  խնդրեց  որ  պատասխանի   թե  ինչ  է  գրել  իր  ցուցանակի  վրա ... Անցորդը  ոչինչ  չասաց  ծերուկին , ասաց  որ  ոչինչ  էլ  չի  փոխել ....  Բայց  այո  անցորդը  գրել  էր  << Հիմա  գարուն  է , իսկ  ես  այն  տեսնել  չեմ  կարող >>.....


ԾեՐուԿը~~ - սիրել, երջանիկ, փոխադարձ սերՆայի´ր, նա նստած սառը ասֆալտին փող է մուրում: Նայի´ր, անտարբեր նայիր և անցիր: Անտարբեր ես որովհետև չգիտես, թե ինչերի միջով է անցել նա: 
       Չէ´, մի´ նայիր նրա աչքերին, նրանք քեզ ոչինչ չեն ասի: Չորացել են նրա արցունքները իր կնճռոտ դեմքին դեռ վաղուց: Չորացել է աչքերի այն կողմում ամեն ինչ` հոգի, սիրտ, երազանք: Չորացել է երջանկության ծաղիկը նրա մեջ, թափվել են նրա թերթիկները ինչպես արտասուք` կաթիլ առ կաթիլ: Կարծես դեռ երեկ էր նա իր ընկերների հետ խարույկի շուրջը նստած կիթառ նվագում, երգեր երգում, հիշողություններ կերտում: Նա էլ էր սիրում` սիրով այն` ինչպես հոգին պատրանքին: Օրորում էր նրան սիրո մեղմ քամին: Նա էլ չի հիշում ոչինչ` ո´չ կիթառը, ո´չ երջանկությունը, ոչ էլ իր սերը անսահման: Մի մեղադրեք նրա համար, որ նա հարբեցող է դարձել՝ փորձեք գտնել նրա կողքին գոնե մեկին՝ ոչ ոք չկա, նա այդ բացական է լրացնում դրանով, նա իր անցյալն է հողին հանձնում թունդ օղու ամեն կաթիլի շնորհիվ:  Հիմա դու գիտես նրա մասին: Դե փորձիր նայել, անտարբեր նայել և անցնել...

MaN
16

7

1239

  • MaN
    2014-10-11 14:39:05
    Օգնենք կարիքի մեջ ընկաց մարդկանց (բռավո) (բռավո) (ծաղիկ) :) (լավ) O:) (ժպիտ)
  • -L.(-EsAyAn...(
    2014-10-11 15:20:02
    Չէ´, մի´ նայիր նրա աչքերին, նրանք քեզ ոչինչ չեն ասի...համամիտ չեմ,,իրականում մարդու մասին միայն աճքերնեն ասում են,ինչ չգիտեն ,,,միայ թէ կարողանանք տեսնլ ու զգալ են ամենը ինչ կա մարդու աչքերում. (ծաղիկ)
  • Mecn Vardanius
    2014-10-11 15:29:32
    Աչքերի մեջ շատ բան կա թաքնված. http://www.zoriah.net/.a/6a00e55188bf7a883401156f183f97970c-800wi
  • † ✈ †
    2014-10-11 15:33:01
    ե՜հհհհհ...աչքերրրրր...
  • Կիմա
    2014-10-11 15:47:56
    Չորացել է երջանկության ծաղիկը նրա մեջ, թափվել են նրա թերթիկները ինչպես արտասուք` կաթիլ առ կաթիլ: :) (ծաղիկ) (լավ)
  • MaN
    2014-10-11 15:49:35
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Մելինե
    2014-10-11 21:35:44
    (ծաղիկ) (ծաղիկ)