Copy SMS

Վերնագրիր ինչպես սիրտդ կթելադրի...

Վերնագրիր ինչպես սիրտդ կթելադրի... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Հիմա կարդալով կրկին կասեք` դե բավական է տխուր գրես, զզվել ենք արդեն այս պատմություններից: Տխուր մտքերից, լացող աչքերից...և այդպես շարունակ, սակայն մեկ րոպե ասելուց առաջ կանգ առեք...Պահանջում եմ հասկանալ խոհերս, չքննադատել և միայն լուռ լսել...

 Ես խնդրել էի ինձ մենակ չթողնել: Բայց...ո՞վ է ինձ լսողը, խնդիրքս հասկացողն ու կատարողը, գոնե գեթ մեկ անգամ, կյանքիս վերջին ժամերի ժամանակ...Դա էլ չի օգնում...Ուզում եմ խոսել, ասել չասված ու մութ մնացած՝ քեզ համար խոսքերը...Նախորոք ներիր մինչ այժմ չասելու համար, չբացահայտելու անբացահայտելին: Հիմա պատրաստվում եմ ի ցույց դնել սրտիս պարունակությունը, ի տարբերություն քեզ, ով պահում էր իր ներսում: Իմ ասելիքը հենց իմ կամքն ու զգացածն է: Քեզ մոտ միայն ցանկությունների իշխանություն էր, մտածում էիր այն, ինչ օգուտ է քեզ, ինչն ավելի լավ կանդրադառնար քո «ես»-ի վրա....Հա եսասեր ես...Պատկերացրու համարձակվում եմ այդպես քեզ կոչել...Ինքնասիրությունդ վնասեցի՞...Օօօ, ներողություն ձերդ մեծություն: Ինչպե՞ս կարող եմ ես՝ հասարակ մահկանացուս վիրավորանքով խոսել ձեր հասցեի մասին: Անխոս ես արժանի եմ ձեր զայրույթին...Սա միայն քո տեսանկյունից...Բայց...Կա մի բայց...Դա այժմյան իմ վիճակն է, որն ինձ թույլ է տալիս, հա՛, թույլ է տալիս անհարգալից խոսքերով բնութագրել քո` շարունակ վերև բարձրացող «ես»-ը, բոլորից բարձր դասվող քո խավը...

Չնայած խոսելու իմաստ էլ չկա...Քեզ մոտ ընդամենը ցանկությունների իշխանություն է: Սրտիդ ուզածով անում ես ամեն ինչ, անում ես այն, ինչ համարում ես ճիշտ և անսխալ, անում ես ասելով՝ այդպես էլ պետք է լիներ...Իսկ ե՞ս...Չէ՛, կարևոր չէ...Ես կլռեմ...Լռությունն ամենամեծ առաքինությունն է...Այն ոչ բոլորին է հասու...Նրա լեզուն ոչ բոլորն են կարող հասկանալ...Այն խորը փիլիսոփայություն է...Դու ի զորու չես հասկանալ այն, թեկուզ կիսով չափ....Դա էլ է քեզ անհասանելի «մեծն» անձնավորություն...Լռությու՞ն ես ուզում.կլինի լռություն:...Գիտեմ՝ շատ ճչացողներ ունես և ինքդ էլ ճչում ես ինչ-որ մեկի համար... Ես նախընտրում եմ լռել... Այսուհետ խաղալիքի պես համր եմ լինելու, որ համեմատելու բան ունենաս ու զգաս տարբերությունը...Ուզում եմ սովորեցնես մոռանալու բանաձևը..Ատում եմ ամեն տեսակի անորոշությունները....Տանել չեմ կարողանում «այո»-ի կամ «ոչ»-ի փոխարեն հնչող «չգիտեմ»-ը, բաժանվելիս «ցտեսություն» կամ գոնե «հաջողություն» բառերի փոխարեն` լռությունը, վերջակետի տեղում քո թողած դատարկությունը...Ատում եմ այն ինչ տեսել եմ կյանքում...Փորձում եմ ստիպողաբար բացել փակագծերդ... Բայց ճնշվելուց դրանք կոտրվում են և փշրանքներից աղավաղվում է այն նրբությունը, որն իմ պատկերացմամբ պետք է գտնեի ներսումդ...Սխալվել եմ կամ էլ հասարակ մի թյուրիմածություն ես եղել... Ինքս ինձ չհասկանալով` կուլ եմ տալիս մտքերի մի ամբողջ խուրձ, ընդ որում` առանց ծամելու (վախենում եմ համը լավ զգալ): Բայց միտքը անսահմանափակ և վերականգնվող ռեսուրս է, որ անխնա ու ճիշտ օգտագործում է պահանջում: Միտքը տիրապետում է վերածնվելու արվեստին և սիրում է, երբ հասկանում են իրեն: Մտքասպանության համար ոչ ոք ձեռքերդ չի շղթայելու և տարիներով չի ազատազրկելու: Բայց սիրտդ է հատուցում պահանջելու...Իսկ մտքին ոչինչ էլ չի լինի, չէ՞ որ նա վերածնվում է ինչ-որ մի օր ու ստիպում է  իրեն հասկանալ...Զգացմունքների համար խոսքերն ընդամենը ֆիլտր են, որ մաքրում են ասելիքդ ամեն տեսակի հույզերից և քեզ մատուցում տառեր ու հնչյուններ միայն: Իսկ ամենապատասխանատու գործն ընկնում է սրտի վրա, քանզի հենց նրա միջոցով են մատուցվում զտված հույզերդ ու զգացմունքներդ: Ինձ հնչյուններ պետք չեն: Անկեղծություն եմ ուզում` թեկուզ լռությամբ քողարկված....Ես չհաշտվեցի քո տարօրինակություններին, դու էլ իմ կասկածամտության հետ: Բայց ես գոնե համակերպվելու փորձեր էի անում, իսկ դու միանգամից նահանջեցիր...


Վերնագրիր ինչպես սիրտդ կթելադրի... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Վերջապես կատարեցի ինքս ինձ տված խոստումը: 

 Ես գնում եմ  այնտեղ... ես երդվել եմ ինձ անել դա: 

 Հիմա ես տաքսու մեջ եմ, ուղևորվում եմ: Թեև դժվար է... Մեջս դող կա ինչ-որ արտասովոր. գուցե վախ է, գուցե ափսոսանք, գուցե անմնացորդ ցանկությունն է, որ մեջս վառվում է, սակայն... չէ՜, սա վախ չէ, ու ոչ էլ ափսոսանք, սա ուղղակի լարվածություն է: 

-Խնդրում եմ, դանդաղ վարեք մեքենան,-խոսքս ուղղեցի տաքսու վարորդին:

Նման պարագաներում, ավելի ճիշտ նման վայրեր այցելելիս՝ մարդ, անկախ իրենից, ուզում է հնարավորինս քիչ ենթարկվել մտքերին, բայց սա այդ դեպքը չէ... Չգիտեմ, և՛ ուզում եմ շուտ հասնել, և՛ ուզում եմ ուշ հասնել... Ինքս ինձնից բան չեմ հասկանում:

-Հասանք,-ասաց տաքսու վարորդը:

-Վա՜յ, գրո՛ղը տանի... այսքան շո՞ւտ:

-Արդեն երեսուն րոպե է ճանապարհին ենք:

-Աստվա՜ծ իմ, սիրտս որքան արագ է բաբախում: Լավ, ես հիմա իմ մեջ ուժ կգտնեմ ու կմտնեմ ներս:

-Հե՜յ, մի րոպե...

-Ա՜խ, ներեցեք... Ահա՛, վերցրեք.. Մանրը պետք չի, շնորհակալ եմ:

Քայլում եմ, բայց կարծես ոտքերս ինձ չենթարկվեն, առաջ չեն գնում: Կանգնած եմ դարպասի մոտ ու արդեն երևի 4-5 րոպե է նայում եմ այս ճաղերին... Տե՜ր Աստված, որքան սարսափելի է: «Լավ, վերջ,-խոսում եմ ինքս ինձ հետ,-ես արդեն այստեղ եմ, ես ինձ խոստացել եմ ու ես դա անելու եմ...»: Սրտումս ինչ-որ անբացատրելի քաոս է, կսկիծ, ցավ, ափսոսանք... ինչ-որ տեղ նաև մեղքի զգացում:

 Առաջացա մի քանի քայլ... Մի այնպիսի լռություն էր, նույնիսկ սեփական ոտնաձայներս ու ժամացույցի թխկթխկոցն եմ լսում: Մի քանի քայլ առաջանալով՝ լացի ձայն ու մի երկխոսություն ականջիս հասավ.

«Չէ՜, փոքրիկս, հանգտացի՜ր, նա կարճ ժամանակով է գնացել, շուտով վերադառնալու է»

«Ես գիտեմ, դուք ինձ խաբում եք, ինքը գնաց, իմ մաման գնաց ու էլ չի գա, ես իմ մամային եմ ուզում, ինչի՜ գնաց...»

 Հավանաբար 5 տարեկան կլիներ այդ անմեղ փոքրիկը: Այնքան դառնագին էր լաց լինում, սիրտս կտոր-կտոր եղավ նրա սրտառուչ խոսքերից... Այդքան պուճուր ու այդքան...

 Ա՜խ, սարսափելի վայր է. տանջված ու հուսալքված երեխաներ, ծնողական սիրուց զրկված ու  արցունքապատ, ամեն բացվող դռան հետ մեծ հույսով իրենց հարազատին որոնող աչքեր, տրտում հայացքներ, իսկ ամենասարսափելին, որ դա այնտեղ նորմալ է: 

 Հավաքեցի բոլոր ուժերս ու ներխուժեցի այդ մռայլ աշխարհ... Դուռը բացեցի թե չէ՝ մի ժպտերես աղջնակ վազեց դեպի ինձ: Գրկաբաց սպասում էի, ու... հանկարծ նա կանգ առավ: Ամեն ինչ պարզ է. նա «ուրիշին» էր ակնկալում տեսնել իմ փոխարեն:  Ակամա արցունքոտվեցին գրեթե ամբողջովին կուլ գնացած աչքերս: Նրանք հասկանում են, այդ երեխաները ամեն ինչ հասկանում ու գիտակցում են: Նրանց կյանքի փորձը ավելի մեծ է, քան յոթանասունն անց ծերունիներինը: 

-Բարև փոքրիկ:

 Ձայն չհանեց:

-Անունդ կասե՞ս:

-Դուք ո՞ւմ հետևից եք եկել:

 Ցնցվեցի: Աստված իմ, ախր նա  հազիվ 3 տարեկան լինի: Չգիտեմ ինչ պատասխանեմ: 
Տեղում պապանձվել եմ, մտքերս տեղի են տվել, կարծես բառեր չգտնեմ այդ մանկահասակ արարածի «հասարակ» հարցին պատասխանելու համար...

 Չէ՛, սա վերջն է: Ես այլևս չեմ կարող, բառերս կոկորդիս են կանգնել: Ես էլ չեմ կարող այստեղ մնալ, ևս մի խոսք այդ երեխայի բերանից, ու ես կործանված եմ: 

 Չկարողացա... թեև խոստումս կատարեցի: 

 Ես մի անգամ էլ նայեցի աղջնակի խորաթափանց աչքերի մեջ, որոնք պատասխանի էին սպասում, ու լուռ, առանց մի խոսք ասելու, փախա: Այո՛, ես գլխակորույս փախա այդտեղից..

 Բակում կրկին հանդիպեցի լացող երեխային, ով մեղադրում եմ մանկատան սպասավորին... 

Մեղադրում էր, որ իր մայրը լքել է իրեն...

Մեղադրում էր, որ իր մայրը... մահացել է...

Վերնագրիր ինչպես սիրտդ կթելադրի... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Գիտե՞ս՝ ինչու եմ տխուր: Տխուր եմ, որովհետև դու ու մյուսներն եք տխուր: Տխուր եմ, որովհետև սա չէր այն կյանքը, որ մենք պատկերացնում էինք: Սա նույնիսկ չէր կարող այն ֆիլմի անոնսը լինել, որը մենք ծրագրել էինք նկարահանել: Չգիտե՞մ՝ մենք ենք վատ ռեժիսորներ, թե՞ հմուտ դերասաններ ու օպերատորներ չկան մեր ֆիլմում հավուր պատշաճի խաղալու ու նկարահանումներն իրականացնելու համար: Իսկ միգուցե նկարահանման հրապարա՞կն է սխալ ընտրված: Կարծում եմ՝ ամեն տեղ էլ նույնն է. մի տեղ մի ծառ պակաս, մի տեղ մի ծառ ավելի. միթե՞ բան կփոխվի:
Ակամայից թվում է, թե նույնն է ամեն ինչ, բայց շատ բան է փոխվել... Փոխվել եմ ես, փոխվել ես դու, փոխվել են նրանք: Ոչ թե մեր մարդ տեսակն է փոխվել, այլ՝ մեր աշխարհայացքը, որ զգացմունքին ու բանականությանն անվերջ մենամարտի է հրավիրում: Մենք էլի նույնն ենք մնացել:

Ոչինչ առաջվանը չէ: Հիմա նույնիսկ իրերն են այլ անուններով կոչում: Այլ են մարդիկ ու մարդկային ամեն տեսակ հարաբերությունները: Եվ լուռ են նրանք: Լռում են ոչ թե նրա համար, որ ասելիք չունեն, լռում են նրա համար, որ չափազանց շատ բան ունեն ասելու:
Ասում են՝ յուրաքանչյուրի մեջ արև կա. միայն թե պետք է թողնել, որ այն շողա: Ես հավատում եմ դրան, և ես միշտ լավատես եմ: Իմ տխրության բոլոր բաց ու փակ անկյուններում լույս եմ տեսնում ու հավատ, սեր եմ տեսնում, որ ընկճախտով տառապող հուսահատի նման ազատություն է փնտրում...հոգու ազատություն: Ժպիտ եմ տեսնում, բայց ո՛չ, այն կեղծ չէ, պարզապես նրան էլ է ազատություն պետք:
Եվ ես կրկին ժպտում եմ: Բայց միևնույն է, տխուր եմ...Կոտրեցինք իրար, կոտրեցինք մեկ-մեկու թևերը՝ օդում պտույտներ անելու ժամանակ...Ես քոնը, դու՝ իմը, ու հիմա այս ցավն է, որ սրտի ցավի հետ կպել է մեզ ու երես չի թեքում...Ցավոտ է, էլ չեմ դիմանում, հե՛տ տուր իմ թևերը...Դադարեցինք պահել իրար...Ես քեզ թողեցի, դու՝ ինձ, երկուսով ընկանք, գլորվեցինք անդունդը, բայց ճակատագիրը մեկն էր. ընկանք մեկս մյուսի կողքին, իրար մոտիկ...

Վերնագրիր ինչպես սիրտդ կթելադրի... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Միշտ երդվում էինք, որ միասին ենք լինելու, բայց, առանց իրար հասկանալու, թողեցինք ու կոտրեցինք մեկս մյուսին, միշտ ժպտալով փորձեցինք թաքցնել վատը, բացասականը, բայց երկար չհաջողվեց: Հեշտ չէ կոտրված սրտով ապրել ու գոյատևել հասարակության մեջ, հեշտ չէ քայլել ճանապարհով և քեզ վրա զգալ շատ ու շատ մարդկանց անմիտ ու անբացահայտ հայացքները...Հոգնել եմ, հոգնել եմ այս ամենից, հոգնել եմ, որ չեմ կարողանում, չե՛նք կարողանում դուրս գալ այս փոթորկից ու հանգիստ ապրել, ինչու՞ չի ստացվում դուրս գալ այս
փոթորկից, երբ պարզ երևում է, որ դրսում արևն է ժպտում ու մեզ սպասում: Չգիտեմ՝ ինչու հասանք այս աստիճանին, ինչու կոտրեցինք իրար, ինչու մոռացանք ու հեռացանք իրարից, թողեցինք ու անհետ կորչեցինք....Այնքան շատ եմ զարմանում մեր քայլերի վրա, այնքան շուտ եմ հոգնում, երբ մտածում եմ, թե ինչ պայմաններում մենք մեծացրեցինք մեր սերն ու այսօր թողեցինք բախտի քմահաճույքին: 

Դժվարը քեզ մոռանալը չէ, դժվարը քեզ ամեն անգամ տեսնելն ու հայացքս փախցնելն է, որը չի ստացվում երբեմն ինձ մոտ, որովհետև կյանքում չեմ ցանկանա մեկ վայրկյան կորցնել այն շանսից, որ կկարողանամ նայել աչքերիդ մեջ, տեսնել հայացքդ, ժպիտդ, որն ուղղված է այդ պահին ուրիշին...Կոտրվել, կոտրվել հոգով, սրտով, ամբողջ մարմնով...Ինչու՞, չէ՞ որ սիրում ու պայքարում էինք մեր մեծ ու անսահման սիրո համար: Միգուցե շանսեր կան՝ կրկին միանալու, բայց ուժ չենք ունենա խոստովանելու, որովհետև հպարտություն կա արանքում, իսկ մեզնից ոչ մեկն էլ երևի զիջող չէր, որ չկարողացանք պահել այն մեծ գանձը, որը տրված էր մեզ, տրված էր, որ վայելեինք այն, բայց սնահավատությունն ավելի մեծ էր քան...

Երբ միասին էինք, ամեն ինչ լուսավոր էր, կյանքը գունավոր, ամեն ինչ գեղեցիկ, բայց երբ բաժանվեցինք, այդ վառվռուն գույները միանգամից փոխարինվեցին սևի, ու չեմ կարծում, որ նորից վառվռուն կլինի: Քեզ հետ լավ էր, բայց առանց քեզ ավելի, հիմա ինչքան սիրում եմ, նույն այդքան էլ ատում եմ: Դու ես մեղավոր, որ գեղեցիկ կյանքս փոխվեց միանգամից տառապանքի: Դու ես մեղավոր, որ ես տխուր եմ, որ ես տառապում եմ, որ աչքերս թաղծոթ են, որ կարոտից մեռնում եմ, որ փորձում եմ ժպտալ, բայց չի ստացվում, ինչ-որ բան ինձ խանգարում է, չի թողնում ժպտամ: Կարծես մի ակնթարթում կյանքս փոխվեց, ուրախ էր կյանքս, բայց միանգամից տառապանքը եկավ հյուր: Եվ ես հիմա կարոտից առաջվանն եմ քեզանից պահանջում, ինչու՞ պետք է ես քեզ համար այսքան տառապեմ, ո՞ր ինձ մենակ թողեցիր, ո՞ր գնացիր նորից նրա հետևից, մի գուցե նա ինձանի՞ց լավն է: Ուղղակի քեզ հետ անցկացրած ամեն մի րոպեն ես համարում եմ երջանկություն: Հիշում եմ են ուրախ օրերը, որ միասին էին անցնում: Հա ես քեզ սիրում եմ, բայց սիրելով ատում եմ: Ինչքան էլ բոլորից թաքցնեմ, որ քո մասին չեմ մտածում, չեմ տխրում, բայց չի ստացվում: Հիմա դու պետք է ինձ հետ լինեյիր, բայց գնացիր նրա հետևից: Ես վախենում էի քեզ կորցնելուց: Դու մի օր հետ կգաս, բայց արդեն ուշ կլինի, ես արդեն ուրիշինը կլինեմ, ու դու ստիպված կլինես մոռանալ ինձ: Կլինես նրա հետ, ում համար ինձ թողել ես, բայց նա էլ կթողնի քեզ մենակ: Այդ ժամանակ կհիշես, թե սիրած էակին թողնել ուրիշի հետևից վազելը ինչքան դժվար է: Կապ չունի ինչ եղավ մեր մեջ, ես քեզ մաղթում եմ երջանկություն, ու վերջնական հաջողություն:

8

0

1328