Copy SMS

Աշուն ... դու գիտես...

Աշուն ... դու գիտես... - երջանիկ, սիրել, մարդիկ


Շատ եմ սիրում աշունը,ամենից առաջ իր գունագեղության համար: Իմաստուն տխրությամբ պարուրված երեք ամիս…Աշուն ,  դու մռայլ ես , տխուր, խոնավ ու ցուրտ ,հաճախ քեզ հետ բերում ես լռություն....տխրություն....անձրև....սիրում եմ անձրևը...դու նման ես ինձ , ես նույնպես սիրում եմ աշունն ու անձրևը ...բայց ես այն մարդկանցից եմ որ աշնանը չի տխրում լցվում է մի անսպասելի ուրախությամբ...սկսում ապրել կյանքով..զգալ և գնահատել կյանքի ամեն մի ակնթարթն ու ստիպում երազել, մտածել :


Սիրում եմ աշնան մասին ֆիլմերը , աշնանային տեսարանը , գույնզգույն տերևները և այն ամենն ինչ իրհետ բերում է աշունը...Այս ցուրտ ու մռայլ եղանակին իմ հոգում միշտ տիրում է ամառային տրամադրություն... հիմա այն  ամիսն է . որ աշունը մտել է  լիովին իր տրամադրության և գույների մեջ...Աշուն...տխուր հանդես :


Աշուն...դու գիտես... սիրում եմ...   

Աշուն ... դու գիտես... - երջանիկ, սիրել, մարդիկ


                     Հ.Գ. պոստս նվիրում եմ Լուսինեյին  


14

13

2584