Copy SMS

Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց

Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց - դավաճանություն, սեր, տղամարդիկ

Մեր իրականության մեջ ամուսնական դավաճանությունները բավականին տարածված են, այդուհանդերձ, սիրելիի անհավատարմության մասին իմանալը ծանր է  ու ցավալի: Անմիջապես ծագում են հարցեր. արդյոք արժե՞ ներել, ինչպե՞ս ապրել հետագայում, արժե՞ արդյոք պահպանել հարաբերությունները: Այս հարցերին ճիշտ պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ամուսնու անհավատարմության դրդապատճառները, այն, թե ի՞նչն է վերջիվերջո նրան դրդել դավաճանության: 
Ամուսնական դավաճանության պատճառները տարբեր են լինում: Պատահում  է, որ երկար ժամանակ միասին ապրած զույգերի մոտ զգացմունքները միմյանց նկատմամբ հասցնում են սառչել, մինչդեռ նրանք ցանկանում են ունենալ սուր զգացողություններ: Մեկ այլ դեպքում դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ այն, որ զույգից մեկը շատ քիչ է ուշադրություն դարձնում մյուսին: Երբեմն դավաճանում են վրեժխնդրությունից ելնելով, երբեմն տրվում են վայրկենական թուլության և այլն:
Գաղտնիք չէ, որ նույնիսկ ամենաուժգին սերն անգամ չի կարող տևել ամբողջ կյանքի ընթացքում: Հաճախ այն մարում է ամուսնությունից երկու - երեք տարի անց: Ամեն ինչ աննկատ մարում է, և սերն ընդունում է մեկ այլ ձև` դառնալով անկեղծ ու նուրբ: Սակայն բոլորին չէ դա գոհացնում: Երբեմն տղամարդը ինչ-որ նոր, վառ ու անսովոր բան է ցանկանում, նա ձգտում է որևէ  բան փոխել իր կյանքում, և ահա  հայտնվում է սիրուհին: Մեկ այլ դեպքում` տասնհինգ տարվա ամուսնությունից հետո, երբ երեխաներն արդեն հասունացել են, կարիերան կայացել է, տղամարդը հասկանում է, որ նա այն չէ, ինչ երիտասարդ տարիներին: Այդժամ նա սկսում է ապացուցել ինքն իրեն ու շրջապատին, որ նա դեռ կարող է հասնել որևէ  բանի ու ինչ – որ նոր բան ձեռք բերել: Եվ ահա այստեղ էլ մեծանում է սիրուհի ունենալու հավանականությունը: Ամուսնական դավաճանության պատճառը կարող է պայմանավորված լինել նաև տղամարդու անինքնավստահությամբ, երբ նա իր մեկ այլ սիրային հարաբերությունների հաշվին ձգտում է բարձրացնել  իր ինքնագնահատականը: Խնդիրը կարող է կախված լինել նաև կարծրատիպերից. չէ՞ որ տղամարդկանց մեծամասնությունը համարում է, որ «իսկական» տղամարդը պետք է ունենա  և՛ կին, և՛ սիրուհի:
Այդուհանդերձ, ինչպե՞ս հաշտվել ամուսնու դավաճանության փաստի հետ: Նման դեպքերում շատ կարևոր է պահպանել սառնասրտությունն ու ինքնատիրապետումը: Հիստերիայի փոխարեն մտածեք` գուցե այդտեղ կա նաև Ձե՞ր մեղքը: Հոգսաշատ առօրյայում կանայք հաճախ դադարում են բավարար ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, չեն ցուցաբերում բավականաչափ ուշադրություն ամուսնու նկատմամբ, մինչդեռ տղամարդիկ դրա կարիքը շատ ունեն: Դավաճանելով` նրանք հաճախ չեն ձգտում սիրային փաղաքշանքների, այլ պարզապես փնտրում են ջերմություն ու փոխըմբռնում:


Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց - դավաճանություն, սեր, տղամարդիկ

Թեև մարդ կարող է դավաճանության իր պատճառներն ունենալ, այնուամենայնիվ, նրանցից շատերը հաճախ զղջում են` մեղքի զգացում ունենալով իրենց կողակցի հանդեպ: Նման դեպքերում դավաճանողի մոտ հաճախ հարց է ծագում`գուցե արժե՞ խոստովանել, զղջալ արածի համար. այդպիսով զուգընկերը կների, իր հոգին էլ կթեթևանա:
Պատճառները, որոնք մարդկանց դրդում են խոստովանության, կարող են լինել հետևյալը. նախ և առաջ կան մարդիկ, ովքեր հավատացած են, որ ցանկացած գաղտնիք էլ վերջիվերջո բացահայտվելու է: Նույնիսկ եթե փորձես թաքցնել դավաճանությունը զուգընկերոջից, նա դրա մասին ուշ թե շուտ կիմանա: Երկրորդ դեպքում ոմանք կարծում են, որ եթե իրենք խոստովանեն իրենց դավաճանությունը, ապա դրանով կմեղմեն իրենց մեղքը և անգամ այն կարող է ազնիվ քայլ դիտվել` ցույց տալով իրենց բարոյական էությունը: Եվ այս դեպքում մարդ, խոստովանելով իր մեղքը, ենթադրում է, որ ներվելու մեծ հավանականություն կա: Երրորդ պատճառը կարող է լինել զուգընկերոջից վրեժ լուծելու, նրան ցավ պատճառելու անգիտակցական ցանկությունը: Չէ՞ որ երբեմն դավաճանության պատճառ կարող են հանդիսանալ հարաբերություններում առկա խնդիրները, անուշադրությունը կամ անտարբերությունը զուգընկերոջ նկատմամբ, նրա դավաճանությունը: Այս դեպքում պատմելով դավաճանության մասին`զուգընկերը փորձում է ցավ պատճառել նրան:


Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց - դավաճանություն, սեր, տղամարդիկ
Դավաճանության խոստովանության պատճառներից է նաև զուգակցի մոտ խանդի զգացում առաջացնելու կամ սեփական անձի նկատմամբ հետաքրքրությունը ետ բերելու ցանկությունը:
Դավաճանության խոստովանության ևս մեկ պատճառ կարող է լինել մեղքի անտանելի բեռը, որն այնքան է ճնշում մարդուն, որ վերջինս որոշում է խոստովանել, որպեսզի թեթևացնի իր  մեղքի զգացումը, կրի իր արժանի պատիժը կամ էլ ներում ստանա:
Չկա միանշանակ պատասխան այն հարցին, թե որն է ավելի ճիշտ` լռե՞լը, թե՞ խոստովանելը: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը: Խոստովանությունը կարող է առիթ հանդիսանալ զույգին հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում իրենց հարաբերություններում, իրավիճակը դեպի դրականը փոխելու ուղիներ փնտրել` դրա հետ մեկտեղ պահպանելով հարաբերությունները: Մեկ այլ դեպքում խոստովանությունը, ընդհակառակը,  կարող է հարաբերությունների քայքայման պատճառ հանդիսանալ. չէ ՞ որ յուրաքանչյուր  մարդ իր վերաբերմունքն ունի դավաճանության նկատմամբ և իր պատկերացումն այն մասին, թե  ինչպես պետք է վարվել տվյալ իրավիճակում:
Եթե Դուք դժվարին ընտրության առջև եք կանգնած, հիշե՛ք, որ դավաճանությունը միայն ազդանշան է, նախազգուշացում այն մասին, որ Ձեր ընտանիքում ինչ-որ բան այն չէ, և  խնդրի միայն խելամիտ լուծումը կարող է ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել հարաբերությունները: 

Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց - դավաճանություն, սեր, տղամարդիկ

Գիտնականների անցկացրած հարցումներն օգնել են բացահայտել տղամարդկանց շրջանում տարածված դավաճանությունների պատճառը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Hindustan Times-ին:
 Հատուկ ամուսնական կարգավիճակում գտնվող մարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքերից մեկի հիմնադիր Սիգուրդ Վեդելը վստահեցնում է, որ եթե մարդիկ ինչ-որ բան չեն ստանում իրենց զուգընկերոջից, ամենայն հավանականությամբ՝ նրանք սկսում են դա փնտրել դրսում:
 Հարցված տղամարդկանց 24%-ը դավաճանել են, քանի որ նրանց կանանց չի հետաքրքրել սեռական հարաբերությունը, 18%-ին դավաճանության են դրդել մշտական վեճերը, իսկ 15%-ը՝ կանանց կողմից իրենց ազատության սահմանափակման պատճառով: 12%-ի մոտ էլ խնդիր էր այն, որ կանայք բողոքել են ուշադրության պակասից:


Գիտնականները պարզել են, թե տղամարդիկ ինչու են դավաճանում կանանց - դավաճանություն, սեր, տղամարդիկ

8

0

4409