Copy SMS

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Պատրա՞ստ ես արդյոք գնել ժամանակը: Մտածում ես` դե դրա հերթն էլ կհասնի, ապա տեսնում ես, որ ժամանակ չի մնացել: Կարևոր բաների հաշվին ժամանակդ մի վատնիր աննշան բաների համար. այդ դեպքում երբեք չես զղջա ապրածդ կյանքի համար:Ուղղենք մեր հայացքները դեպի Քրիստոսի խաչը, որտեղից գալիս է մեր փրկությունը...Հիսուսը չմահացավ կատարյալ մարդկանց համար: Աստվածաշունչն ասում է, որ Նա եկավ թույլերի և հիվանդների համար: Նա եկավ նրանց համար, ովքեր կարիքի մեջ էին և Նրա կարիքն ունեին: Նա իրեն զոհեց և գին վճարեց մեզ համար, քանի որ մենք ինքներս չէինք կարող կատարյալ լինել: 
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, «Բայց աշխարհի հոգսերը և հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները մտնում են, խոսքը խեղդում, և անպտուղ է լինում»:
 Գիտեի՞ր, որ քո ամենօրյա կյանքի թվացյալ անմեղ բաները կարող են խեղդել քո հոգևոր կյանքը, եթե թույլ տաս:
Իմ ընկերուհիներից մեկն ասաց, որ Տերը մի օր ասել էր իրեն աղոթքի ժամանակ, որ այս ազգը դարձել է մի ազգ, որն անընդհատ զբաղված է զանազան հոգսերով:
«Դուք այնքան շատ բանի համար պետք է հոգ տանեք՝ ձեր տան, ձեր մեքենայի, ձեր բակի, ձեր տեխնիկայի, ձեր մազերի և շատ ուրիշ բաների համար…»:
Այո՛, դա այդպես է: Մարդը կարող է այնքան բաների համար հոգ տանել, որ ժամանակ չունենա իր հոգու համար հոգ տանելու:
Երբ քեզ հայտնաբերես նման իրավիճակում, ուրեմն թեթևացրո՛ւ քո կյանքը: Ես ինքս ստիպված եմ եղել սովորել դա: Այժմ, երբ մտածում եմ, թե արժի՞ այս կամ այն բանը ձեռք բերել, ես ոչ միայն դրա արժեքն եմ հաշվում դոլարով, այլ նաև մտածում եմ, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի պատշաճ կերպով հոգ տանեմ դրա համար: Եվ հաշվում եմ, թե կարո՞ղ եմ արդյոք ինձ նման բան թույլ տալ հոգևոր առումով:
Տիմոթեոսի երկրորդ թղթի 2:4-ն ասում է. «Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործով չի զբաղվում»:

Անցյալ 25 տարիների ընթացքում ես մի բան եմ սովորել. ոչինչ այդքան կարևոր չէ, որքան աղոթքով և Խոսքով Հոր հետ հաղորդակցվելը: Իմ կյանքում բացարձակապես ոչինչ դրանից կարևոր չէ:

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, «Եղբայրք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մեկ բան կա, ետևի բաները մոռանալով՝ դեպի առաջի լինողներն եմ նկրտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Աստծո վերին կոչումի մրցանակին Քրիստոս Հիսուսումը» Մեր կյանքի կոչմանը հասնելու համար մենք նախ պետք է ընդունենք, որ դեռևս կատարյալ չենք և կարիք ունենք շարունակաբար փոխվելու և աճելու Քրիստոսի շնորհի ու գիտության մեջ:
«Եվ աճեցեք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհքովը և գիտությունովը. նրան լինի փառք և հիմա և մինչև հավիտենական օրն։ Ամեն» Շատերը հասնում են որոշակի ապահով վիճակի, որոշակի կայունության և դադարում առաջ ընթանալ: Իրենք են սահմանում իրենց անձնական չափանիշները՝ համեմատվելով շրջապատի կամ այն ամենի հետ, ինչն, ըստ իրենց կարծիքի, բավարար է:
Այստեղ նրանք դադարում են փնտրել Աստծուն Նրան ավելի լավ ճանաչելու համար և սկսում են Աստծուն հետևելու մեջ շահ փնտրել:
Նրանք ձգտում են հեղինակության, դիրքի կամ ցանկանում են մեծացնել իրենց ապահովությունն ու անունը: Շեշտադրումը փոխվում է Աստծուց սեփական ես-ի վրա:
Մարդիկ հաճախ այնքան են տարվում իրենց ձեռք բերած հաջողությունը պահպանելու ձգտումով, որ մոռանում են կանգ առնել ու փնտրել այն ամենը, ինչ Աստված է պատրաստել իրենց համար:
Արդյոք դուք աճո՞ւմ եք շնորհի ու հայտնության մեջ այնքան, որքան ձեր կարիերայում կամ հեղինակավոր լինելու մեջ:
Նման շրջանում որոշի՛ր կանգ առնել և փնտրել Աստծուն: Ո՞րն է այն վերին կոչումը, որ Նա ուզում է՝ դու ունենաս: Ինչպե՞ս կարող ես աճել Աստծո գիտության մեջ:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Հա՛յր իմ, գոհանում եմ, որ ինձ կոչում ես տվել Քրիստոսում:

Քննի՛ր իմ սիրտը, Աստվա՛ծ, և ցույց տուր ինձ ամեն շարժառիթ և ցանկություն, որ քեզ պատիվ չի բերում: Փոխի՛ր իմ ցանկություններն ու կենտրոնացումները: Ես ցանկանում եմ աճել Հիսուսի շնորհի ու ճանաչողության մեջ: Ես իմ միտքը և իմ սիրտը դեպի քեզ եմ դարձնում, Հիսուսի անունով: Ամեն:.......Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը 
Ամենակարողի շուքի տակ է հանգչում, 
Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց,
Իմ Աստված, որին ես հուսացած եմ:......Փակիր անցյալի դռները, որպեսզի նորերը բացվեն:...Տե'ր, տու'ր, որ ցանկանամ մխիթարել, քան մխիթարվել,
Որ ցանկանամ հասկանալ, քան հասկացվել,
Որ ցանկանամ սիրել, քան սիրվել:
Որովհետև միայն տալով են ստանում, 
Միայն ինքնամոռացությամբ են անձը գտնում,
Միայն ներելով են ներվում,
Միայն մեռնելով են ծնվում հավիտենական կյանքում:

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Այսօր վերցրո՛ւ Աստծո Խոսքը և սկսի՛ր փոխել քո ներսում գտնվող պատկերը: Անհուսության պատկերը դարձրու հույսի պատկեր: Քո սրտում պատրաստի՛ր այդ պատկերի լուսապատճենը, իսկ քո հավատքը դրա վրա կկառուցի իրական պատկերը:...Ով Տեր, մեզ ողորմիր, մեր հույսը Քո վրա է.
ամեն առավոտ մեր զորությունը եղիր
ու նեղության ժամանակ մեզ փրկություն եղիրԵթե ուզում ես, որ Աստված քեզ հոգևոր զորության հրացան տա, որպեսզի սատանայի գործերը մի վայրկյանում այն աշխարհ ուղարկես, կենտրոնացի՛ր սիրո վրա: Հետևի՛ր դրան: Զարգացրո՛ւ այն: Ուսումնասիրի՛ր այն: Աճի՛ր դրանում: Եվ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես է Աստծո զորությունը գործում քո միջոցով:

Աստված ցանկանում է մտնել  քո կյանքի մեջ և քեզ վերափոխել ներսից:Հրաշք է տեղի ունենում,դու դառնում ես նոր արարած: Քո ներսում նոր մարդ է ծնվում:Աստծո զորությունն է սկսում գործել քո կյանքում ,և սկսում են հոսելՆրա օօրհնությունները: Դու սկսում ես զգալ,որ Աստված ընդունել է քեզ:Դու տեսնում ես,թե ինչպես է Նա սկսում խոսել  քեզ հետ,առաջնորդել քեզ ու հրաշքներ անել քո կյանքում, և այս ամենը Հիսուսի պատճառով:

Քրիստոնյա լինել,դա չի նշանակում  հետաքրքրություն ունենալ կրոնական գործունեությունների  մեջ և տարվել կյանքի գաղափարներով:Դա Աստծո զորությունն է վերափոխելու քո ողջ էությունը և դարձնելու քեզ Իր օրհնությունների միջոց ուրիշների համար:

Աստված ցանկանում է լրացնել քո կյանքի ամեն կարիքը:Չկա ոչ մի բնագավառ,որտեղ չկարողանա հրաշք անել կամ օրհնել քեզ:Երբ Հիուսը քայլում էր այս երկրի վրա,Նա միշտ հրաշքներ էր անում:Նա բժշկում էր հիվանդներին,ազատագրում սատանայից բռնվածներին և կերակրում  5000 մարդու հինգ փոքր հացով ու մի քանի ձկնով:Նա բացում էր երկնքի պահեստները և ցույց տալիս,որ Աստված բարի է ու լավը և Իր հարստությամբ բավարարում է մարդկության կարիքները:

Հիսուսը նույնը անում է այսօր:Նա երբեք չի փոխվել:Նա կենդանի Փրկիչ  է,որը կվերականգնի և  կօրհնի քեզ ամեն ձևով և կտա միանգամայն նոր կյանք:


 


Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Հիսու՛ս, ես հավատում եմ,որ դու մահացել ես իմ մեղքերի համար և հարություն ես առել,որպեսզի կարողանամ ստանալ ներում և հավիտենական կյանք:Ես խնդրում եմ Քեզ ,եկ իմ կյանքի մեջ:Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ:Շնորհակալություն ,որ Դու ներում ես իմ բոլոր մեղքերը:Շնորհակալություն,Դու ընդունեցիր ինձ և Դու ինձ իրավունք տվեցիր դառնալ Աստծո զավակ:Շնորհակալություն,որ Աստծո բոլոր խոստմունքները դարձան իրական իմ կյանքում:Հիսուս Քրիստոսի անունով թող լինի այդպես,ամեն:Բարի է գոհանալ Տերից, և սաղմոս ասել Քո անունին, ով Բարձրյալ: Առավոտյան պատմել քո ողորմությունը և գիշերը քո ճշմարտությունը:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Աստծո յուրաքանչյուր ստեղծագործություն բարի էր ու կատարյալ, սակայն Ադամին ստեղծելուց հետո Տերը տեսավ, որ ինչ-որ բան պակասում է… Եվ նա արարեց կնոջը, ով պետք է Տիրոջ «մարդ» ստեղծագործությունը կատարյալ դարձներ:Հիսուսն ասաց նրան. «Որովհետև տեսար Ինձ, դրա համար հավատացիր: Երանի՜ նրանց, որ չեն տեսել, բայց հավատում են»:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ինձ մի ստիպիր, որ քեզ թողնեմ և քեզանից ետ դառնամ, որովհետև ուր որ գնաս գնալու եմ, և ուր որ մնաս` մնալու եմ, քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, քո Աստվածն իմ Աստվածն է:Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ այն քեզ կտամ, Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց և ման եկ:Ամենամեծ պատիվը , որին արժանացել է մարդը , Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորությունն է :Աղոթի՛ր Աստծուն կարծես թե տեսնում ես Նրան, քանզի Նա իսկապես տեսնում է քեզ:Մեկից հիասթափվելով' մեկ ուրիշին մի պատժեք: Բոլոր մարդիկ տարբեր են: Մի կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ընդունակությունը:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Բայց ժամանակ կգա, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետեւ Հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին:Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, և Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան։Հիսուսն ասաց, որ մենք գնանք Իր մոտ մեր խնդիրներով ու Նա մեզ պիտի հանգիստ տա: Նա չի ցանկանում, որ մտածենք մեր այսօրվա, վաղվա կամ հաջորդ օրվա համար, թե ինչ կլինի: Նա ցանկանում է, որ հավատանք ու վստահենք Նրան, իսկ մնացյալը կտրվի:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն պիտի տրվի նրանց ԻՄ ՀՈՐԻՑ, որ Երկնքում է:Երանի նրանց ում հույսը Տիրոջ վրա է , որովհետև Տերը ազատելու է նրանց ամեն բանից։Երբ արցունքները աչքերիդ հույսդ Տիրոջ վրա է, ապա դու հասկացար այն մեծ գինը, որ Նա վճարեց և դու երանելի ես։Երջանկությունն այն է,երբ Աստծուն ավելի շատ շնորհակալություն ես հայտնում,քան ինչ որ բան խնդրում նրանից:Սխալ գործել և գիտակցել այն. դա իմաստություն է: Գիտակցել սխալը և չթաքցնել այն. դա ազնվություն է: 
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Աստծո հետ անկեղծ ու մաքուր հարաբերությունների մեջ լինելը այն է, երբ ոչինչ չենք թաքցնում Տիրոջից, ավելին՝ հրաժարվում ենք այն ամենից, ինչը հաճելի չէ Նրան: Իսկ ինչպե՞ս ես դու վարվում:Քիչ գիտությունը մարդուն հեռացնում է Աստծուց, շատը մոտեցնում է Նրան: Քիչ փիլիսոփայությունը մարդու միտքը հակում է աթեիզմի, իսկ փիլիսոփայական մտքի խորունկությունը մարդու մտքերը հանգեցնում է Աստծուն.... ԵՍ ՈՂՋ ԵՄ...ԵՍ ԱՌՈՂՋ ԵՄ, ԱՊՐՈՒՄ ԵՄ...ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՏԵ'Ր ԱՍՏՎԱԾ!!!.....Մարզվիր նրանց հետ, ովքեր ավելի ուժեղ են:
Սիրիր նրան, ում հնարավոր չէ սիրել:
Մի հանձնվիր այնտեղ, որտեղ հանձնվում են ուրիշները:
Եվ կհաղթես այնտեղ, որտեղ հաղթել անհնար է...

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ոչ ոք ինձ չի կարող հասկանալ այնպես, ինչպես ԴՈՒ... 
Ոչ ոք ինձ չի կարող մխիթարել այնպես, ինչպես ԴՈՒ... 
Ոչ ոք ինձ չի կարող սիրել այնպես, ինչպես ԴՈՒ... 
Շնորհակալ եմ ՀԻՍՈՒՍ....................Նախանձից ծնվում է սուտ, ստից` բամբասանք, բամբասանքից` ատելություն: Կոտրի'ր նախանձի կապանքները, ազատվի'ր գերությունից: Ես պաշտում եմ այն Աստծուն, ով ավելի մեծ է, քան ինձ հուզող ամենամեծ խնդիրը...Շատ դժվար է աղոթել, երբ մարդ չգիտի ինչպես անել։ Պետք է մենք մեզ օգնենք սովորել։ Ամենակարևորը լռությունն է։
Սրտի լռության մեջ խոսում է Աստված։
Թող Աստված մեզ լցնի ու այդ ժամանակ միայն խոսենք։
Փոքր գործեր արե՜ք մեծ սիրով։

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Լռության պտուղը աղոթքն է,
Աղոթքի պտուղը հավատն է,
Հավատքի պտուղը սերն է,
Սիրո պտուղը ծառայությունն է։
Ցանկացած իրավիճակում մտածիր, թե ինչ կաներ Հիսուսը քո դեպքում, և հենց այդպես էլ արա:Տեր դարձրու ինձ Քո խաղաղության գործիքը, 

Որտեղ ատելություն կա, թող սեր ցանեմ, 
Որտեղ կա վիրավորանք` ներում ,
Որտեղ կա բաժանում` միություն,
Որտեղ կասկած կա` հավատք, 
Որտեղ հուսահատություն կա` հույս ցանեմ,
Որտեղ խավար կա` լույս, 
Եվ որտեղ տխրություն կա` ուրախություն.......Բայց ժամանակ կգա, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետեւ Հայրն էլ այսպես է ուզում իր երկրպագողներին
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Մարդու հիմնական հանցանքը նրա մեղքերը չեն, այլ այն, որ նա ցանկացած պահի կարող է դառնալ Աստծուն, սակայն մերժում է:Մենք արդեն 500 ենք,Տերն օրհնի բոլորիդ..թող Հիսուսի սիրով ու հավատով լցվի յուրաքանչյուրիդ օջախ... 
Սիրենք մեկմեկու, ինչպես Նա է սիրում մեզ`անմնացորդ, անշահախնդիր...Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն ու չեն թուլանա , կգնան ու չեն հոգնի։ Եթե ձեր ուրախությունը կապեք ժամանակավոր բաների հետ, ապա ձեր ուրախությունը նույնպես ժամանակավոր կլինի:Եթե սատանան քեզ հիշեցնում է քո անցյալը, հիշեցրու նրան իր ապագան
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, ԵՍ գիտեմ քո մասին ամեն բան;
ԵՍ գիտեմ ինչ է քեզ հետ կատարվում;
ԵՍ գիտեմ ինչ ես զգում;
ԵՍ գիտեմ ինչի ես վերապրել; 
ԵՍ գիտեմ ինչ ես ցանկանում;
ԵՍ գիտեմ ինչի մասին ես երազում և ինչից ես վախենում;
ԵՍ ամեն բան գիտեմ և տեսնում եմ; 
ԵՎ ԵՍ կանեմ ամեն բան,որ դու երջանիկ լինես,որովհետև -ԴՈՒ ԻՄ ՈՐԴԻՆ ԵՍ

ՔՈ՝ ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՅՐ

Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Լավագույն մխիթարողները նրանք են, ովքեր ունեցել են միևնույն խնդիրները և մխիթարություն են ստացել Աստծուց: Այդ պատճառով էլ Հոբի մխիթարիչները չկարողացան մխիթարել, մինչդեռ Հոբը միլիոնավորներին մխիթարեց:Աղոթքը կարող է բացել ցանկացած փակ դուռ ու ցանկացած փակ սիրտ...Ով անկեղծ վախենում է Աստծուց, նա ոչ մեկից չի վախենում, և ով չի վախենում Աստծուց, նա ամեն ինչից պետք է վախենա:Ինչ էլ դու կանես մարդկանց մեջքի հետևում, հիշիր, որ դա անում ես Աստծո աչքերի առաջ...Ապաշխարություն նշանակում է մտքի, կամքի փոփոխություն, նաև կյանքի և կեցվածքի փոփոխություն, որով մարդն Աստծո առաջ զղջում է իր գործած մեղքերի, իր ունեցած ընթացքի համար և ներում է խնդրում Հիսուս Քրիստոսից` մեղքերի թողություն ստանալու նպատակով:
Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում, Ամեն բան քեզ ենք հանձնում Տեր, մեր կյանքերն ու մեր կյանքի ցանկացած բնագավառ, մեր երազանքներն ու նպատակները, մեր ամեն հոգսերն ու անհանգստությունները, և ամեն բանի համար ասում ենք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...

Փրկվել  նշանակում է <> կամ <>: Ինչ դու չես կարող անել ինքդ քեզ համար,Հիսուսը կանի:Երբ ասում ես ՝ ես գիտեմ,որ անմեղ չեմ Աստծո առաջ,ես Նրանից հեռացել եմ,հիշիր,որ Հիսուսն Իր վրա վերցրեց քո մեղքն ու ապստամբությունը:Երբ տեսնես,որ իսուսը մահացավ քեզ համար,և դու իրավունքներ ձեռք բերեցիր Նրա մահվան շնորհիվ,այդ դեպքում ինչ-որ բան կկատարվի:Երբ տեսնես,որ Հիսուսը հարություն առավ  մեռելներից,որպեսզի դու   կարողանաս վերադառնալ դեպի Աստծուն,փրկությունը իրականություն կդառնա քո կյանքում:Նրա մահվան և հարության միջոցով դուռը դեպի Աստված բաց է.գինը վճարված է,անեծքը քանդված է, և մեղքը քավված:Դու չես կարող դա ինքդ անել,բայց կարող ես հավատքով ընդունել և ստանալ այն,ինչ Հիսուսը արել է քեզ համար:

Երբ  ընդունում ես   Հիսուսի  մահը Գողգոթայում  և Նրա հարությունը որպես մի բան,որ Աստված արել է քեզ համար,հիանալի մի բան է կատարվում. Աստված տեսնում է ,որ դու ընդունում ես Հիսուսի փրկագնող զոհը քեզ համար:Այդ ժամանակ Հիսուսի պատճառով և միայն Հիսուսի,այլ ոչ թե քո արած որևէ բանի պատճառով Սուրբ Հոգին գալիս է քեզ վրա,և դու վերստին ծնվում ես:



Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Երբ Հիսուսը եկավ աշխարհ,նա արդեն գիտեր,որ եկել է մահանալու:

Նա ամենասկզբից գիտեր,որ Ինքը Աստծո անմեղ գառն է,որ պիտի վերցնի աշխարհի մեղքը:Հիսուսը գիտեր,որ պիտի ազատի մեզ այն անեծքից,որ մեղքի հետևանքների հարցը՝ հոգևոր մահվան հարցը:

Աստվածաշունչը ասում է,որ Աստված մեզ բոլորիս այնքան շատ է սիրում,որ տվեց Իր միածին Որդուն,որ մահանա մեզ համար:

Հիսուսը պետք է մահանար,որովհետև մեղքի հետևանքները մահն է:Քո մեղքը ընկավ Նրա վրա,և Նա քո փոխարեն դատապարտվեց:Հիսուսը մահացավ քո փոխարեն:Նա վճարեց իմ և քո պարտքը՝ մահանալով Գողգոթայում,որպեսզի մենք փրկվենք և ազատ արձակվեինք:

Տալով Իր կյանքը՝ Հիսուսը փրկագնեց քեզ:Նա վերցրեց ամեն մեկի մեղքը,սխալները,մենակությունը,աղքատությունը,անհանգստությունը,հիվանդությունը և ստրկությունը:Նա ադ ամենը կրեց Իր մարմնի վրա:Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա,այդ ամենը մահացավ Նրա հետ:Երրորդ օրը,երբ Նա հարություն առավ մեռելներից,հաղթող եղավ մեղքի,մահվան և նրա բոլոր հետևանքների վրա:

Իր մահվամբ և հարությամբ Հիսուսի ճանապարհ բացեց բոլոր նրանց համար,ովքեր կհավատան ,որ Իրենով կրկին կարող են մասնակից լինել Աստծո կյանքին:Առանց Աստծո մարդն ապրում է մեղավոր խղճմտանքով,դատապարտության տակ:Հիմա դատապարությունն այլևս գոյություն չունի մեզ վրա:Այն ամբողջությամբ վերացավ,երբՀիսուսը վճարեց մեր պարտքը:


Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,


Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Եկե՛ք ավելի մոտիկից նայենք Հոր և Իր զավակների հարաբերությանը։ «Սրա համար իմ ծնկները ծալում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա ամեն ազգատոհմ անուն է առնում» (Եփեսացիներին 3:14-15)։

Աստվածաշնչի անգլերեն Ջ. Բ. Ֆիլիփս թարգմանությունն այսպես է ասում վերոնշյալ խոսքը. «որից երկնքում ու այս երկրի վրա ամեն հայրություն անուն է առնում»։ Այս խոսքը զարմանահրաշ հայտնություն է պարունակում. Աստծո հայրությունը հավիտենական է, և բոլոր հայրություններն անուն են առնում երկնքում Աստծո հայրությունից, իսկ նրանց սրբությունն ու իշխանությունը սկիզբ է առնում նրանց՝ երկրի վրա Աստծո երկնային հավիտենական հայրության արտացոլանքը լինելուց։

Արարչագործությունից էլ առաջ Աստված արդեն Հայր էր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը։ Աստվածության մեջ Հայրության և Որդիության այս փոխհարաբերությունը հավիտենական է։ Նախքան արարչագործության երևան գալը Աստված հավիտենապես Հայր էր, և Քրիստոսը հավիտենապես Իր Որդին էր։ Արարչագործության մեջ ամեն հայրություն անուն է առնում Աստծո հավիտենական հայրությունից։

Հովհաննեսի ավետարանից մի հայտնի խոսքում Հիսուսն ասում է. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» (Հովհաննես 14:2)։ Այս խոսքն ի հայտ է բերում այն փաստը, որ Աստված Հայր է և տուն ունի։ Սուրբ Գրքում, ինչևէ, տուն բառը երբեք չի օգտագործվում՝ պարզապես մատնանշելու ֆիզիկական, նյութական շինությունը։ Այլ այն միշտ գործածվում է որպես ընտանիք և նրա զբաղեցրած շինությունը։ Երբ Հիսուսն ասաց «իմ Հոր տանը», Նա խոսում էր Աստծո երկնային ընտանիքի մասին։ Աստված հավիտենապես Հայր է, իսկ ընտանեկան կյանքը ծնունդ է առնում հավիտենությունից՝ աստվածության ներսում հայր-որդի փոխհարաբերությունից։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ Աստծո հայրությունը հավիտենական է, և ես Աստծո երկնային ընտանիքի մի մասն եմ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜


Մենք սիրում ենք Քեզ Հիսուս -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Աստված Աբրահամին և Հակոբին խոստացավ, որ նրանց սերունդները ծովափի ավազների պես են լինելու։ Սա Իսրայելի վերջին երկու հազար տարիների պատմության հստակ պատկերն է։ Ալիքները շարունակաբար հարվածել են նրանց։ Մարդկանց և դևերի և նաև հենց սատանայի կատաղի փոթորիկները անթիվ գրոհներ են սանձազերծել հրեա ազգի դեմ՝ շատ տարբեր ոլորտներում և տարբեր ժամանակահատվածներում։ Ծովը փորձել է խորտակել նրանց, այն փրփրել է, դես ու դեն է նետել նրանց։ Եվ գիտե՞ք, թե ինչ է կատարվել։ Ավազը միշտ հաղթում է։ Ինչու՞։ Որովհետև Աստված է ասել, որ այդպես լինի։ Աստծո Խոսքն է, որ գործել է։

Շատ կարևոր է հասկանալ, որ հրեաները չէին, որ ընտրեցին լինել Աստծո ժողովուրդը։ Տերն էր, որ ընտրեց նրանց։ Ես հավատում եմ, որ ամեն ընտրություն, որ Աստված է կատարում, ճիշտ ընտրություն է։ Կապ չունի, թե որքան հակասական բաներ կկատարվեն, Տերը ճիշտ է արել։ Նա չի թողնի իր ժողովրդին, ոչ թե այն բանի համար, որ նրանք արժանացել են դրան, բայց Իր մեծ անվան համար։ Աստծո անունն Իսրայելի վրա է։
Նոր Կտակարանում Հիսուսը նույն համոզումն է տալիս. «Քեզ չեմ թողնի ու երեսից չեմ գցի» (Եբրայեցիներին 13:5)։ Ժամանակ առ ժամանակ մենք գուցե որոշ առումով չզգանք նրա ներկայությունը, սակայն իր Սուրբ Հոգու միջոցով նա մեզ հետ է։ Կապ չունի, թե ուր ենք մենք գնում, Աստված ներկա է Իր Սուրբ Հոգով` անտեսանելի, աննկատ, սակայն անխուսափելի։ Անհավատի համար սա գուցե սարսափեցնող միտք լինի, սակայն հավատացյալի համար այն մխիթարիչ, զորացնող համոզվածություն է։...Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ ինչպես Տերն Իսրայելի հետ է, Նա նաև ինձ հետ է, քանի որ Տերը չի լքի Իր ժողովրդին։ Ամեն։

19

21

5626

  • 2014-10-23 11:19:49
    ապրես (լավ)
  • Մելինե
    2014-10-23 21:00:27
    (ծաղիկ) (ծաղիկ) բայց ավելի լավ կլինի կարճ գրեք, որ բոլորը կարդան
    • ♥......))))
      2014-10-24 08:51:12
      դե Նրա մասին սա շատ չնչինա..բայց մերսի խորհրդի համար :)
  • MaN
    2014-10-24 15:00:32
    լավներ շատ (բռավո) (բռավո)
  • Երևակայող-007
    2014-10-25 00:17:25
    Ճիշտն ասած լռիվ չեմ կարդացել, բայց էս նկարը շատ դուրս եկավ, իրոք, Աստված ասում է քեզնից ցանկացողին տուր....ու ես վստահ եմ որ Աստված կրկնակին կվերադարձնի դրա դիմաց: Եթե անգամ դա այդպես չի, հաճելի ա կատարել Տիրոջ կամքը, երբ դրա հնարավորությունը ունես :)
  • Britney_Spears
    2014-11-02 12:07:56
    (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • Amelya
    2014-11-17 18:50:31
    (բռավո)