Copy SMS

Մտքերս...

 


Մտքերս... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

Դատարկ  է  այն  ներկան,  երտեղ  անցյալ  չկա:  Ու  կան   բաներ  որ  տենց էլ   երազանք  կմնան:ԵՎ ինչպես    աշխարհը ժպտա, եթե  նույնիսկ  ծաղրածուն  է  տխուր:Ամենից բարձր  ծիծաղեցնա,  ում  ցավն  ամենից ուժեղն  էր:

Կյանքի դառնությունը մահը չէ, այլ այն, երբ սերն է մեռնում...Իմ վերքերը սպիեր չեն դառնա... միշտ էլ վերքեր կմնան... որ մխկտա՜մ, որ չկարողանամ մոռանալ, որ միշտ հիշեմ, որ եղել ես, ու հիմա պիտի չլինես...Ձեր նման «մարդկանցից» ինձ պետք է միայն մի բան ` հեռավորություն:ահ է լինում երբ հոգնում ենք ամենից ու ամենքից;Սիրում եմ նայել ու հիանալ ծեր զույգերով... Այդպես հավատում եմ,որ Սերը կարող է հավերժ լինել .))



Կյանքը Արքայության գիրքն է: Մեկն այն կարդում է խորությամբ ու մտահոգ, մյուսն արագ ու ագահ, երրորդը` շեղակի, իսկ ինչ-որ մեկն էլ ընդհանրապես գրաճանաչ չէ: Մեզ տրված չէ գիտենալ, թե ո՞վ է այն գրում մեզ համար, ո՞վ է դա կանխորոշում մեզ համար` անդեմ, քնատ` թմրանյութվ հագեցած, ո՞վ է նախապատրաստում մեզ համար կախարդական, մտքի համար անըմբռնելի պարգևը…Երբեք չես իմանա, թե որքան մեծ արիություն է պահանջում ցանկությանը` պահպանել բարի անունը մարդկանց շրջապատում, զգալ սիրելիների և ընկերների` քեզ հետևող աչքերը, քանի դեռ միայնակ չես եղել թշնամիների մեջ: Աշխատիր աննկատ լինել և կտեսնես, թե մարդիկ ինչպես են կերպարանափոխվում` մատնելով իրենց իրական մտքերը:Նույնիսկ ավանակն է հասկանում, որ տղամարդիկ և կանայք ժամանակ առ ժամանակ տարբեր կերպ են մտածում, իսկ ամենամեծ տարբերությունը նրանց միջև մի հարցում է: Տղամարդիկ մոռանում են, բայց երբեք չեն ներում, իսկ կանայք ներում են, բայց երբեք չեն մոռանում:Զարմանալի է, թե ինչպես ենք մենք համոզված, որ ճանաչում ենք մարդուն միայն այն պատճառով, որ հաճախ ենք հանդիպում կամ մտերիմ ենք նրա հետ:
Զարմանալի է, թե ինչպես է կյանքում դա ստացվում: Մեզնից ոչ մեկը չգիտեր իրական ճշմարտությունը, մենք պարզապես կուրորեն դեգերում էինք և ի վերջո հասանք ճշմարտությանը, թեև քայլում էինք սխալ ճանապարհով:Կանայք իսկապես անհասկանալի արարածներ են: Նրանց անպատճառ պետք է ընկնել պսակադրության աթոռակի վրա, հետո խոհանոց, լվացքատուն, ծննդատուն, ծնողական խորհուրդ, մինչև կկարողանան վերջապես ասել, որ բոլոր տղամարդիկ սրիկաներ են: Ապա կհետևի ամուսնալուծությունը, իսկ մեծամասամբ` նաև ալիմենտը, այսինքն տույժ, որը ստիպված է վճարել մեկը` երկուսի սխալների համար…
Տղամարդիկ արագ են կորցնում իրենց սիրտը և նույն արագությամբ էլ վերստին ձեռք են բերում: Նրանք օդային ամրոցներ են կառուցում և մեղադրում են կանանց այն բանի համար, որ այդ ամրոցներն իրական չեն դառնում: Անկախ ամեն ինչից, տղամարդիկ իրենց չգիտես ինչ հերոսներ են երևակայում ու մինչև խոր ծերություն չեն ցանկանում զենքերը վայր դնել…Ի՞նչն է, որ մեզ ամենաուժգին ցավն է պատճառում: Սերը: Սերն աշխարհի ամենաահավոր ուժն է, և եթե նա չի հանդիպում պատասխան զգացմունքի, ապա մեզ ստիպում է տառապել: Երբ դա պատահում է, երկու բան կարելի է անել: Կարելի է սպանել սեփական զգացմունքը, բայց այդ դեպքում կմեռնի նաև մեր մի մասնիկը: Կամ կարելի է խնդրել Աստծուն` բացել մեկ այլ ճանապարհ այդ սիրո համար: Ու եթե դու խնդրես Նրան, Նա քեզ սեր կտա, որն այլևս ոչնչացնել չի կարող ոչ մի բան: Երբ մենք չենք կարողանում սիրել այդ բառի սովորական իմաստով, Բարձյալը կարող է մեզ տալ մեկ ուրիշ հրաշալի միջոց…




Մտքերս... -   ծիծաղը,  ինչպես, աչքերդ փայլում,

8

4

1309

  • † ∞ (Լիլ)
    2014-10-27 18:19:45
    Ի՞նչն է, որ մեզ ամենաուժգին ցավն է պատճառում: Սերը: Սերն աշխարհի ամենաահավոր ուժն է, և եթե նա չի հանդիպում պատասխան զգացմունքի, ապա մեզ ստիպում է տառապել: :) :) :) շատ խորն են էս տողերը զգացող մարդւո համար..միայն զգացողը կհասկանա