
Կյանքը բեմադրությունն է: Եվ կարևոր չէ, թե այն ինչքան կտևի, կարևորը, որ վերջում լինեն ծափահարություններ:
Բոլոր մարդիկ ցանկանում են ապրել երկար, բայց ոչ ոք չի ցանկանում լինել ծեր:
Այս կյանքում փողերով կարելի է գնել անգամ այն մարդկանց, որոնք ասում են, որ ամեն ինչ չէ, որ փողով է գնվում:
Ոչ ոք չգիտե, թե ինչ է կատարվում այն մարդու ներսում, ով միշտ ծիծաղում է:
Խոզերի մասին վատ բաներ մի խոսիր: Նրանք բազմաթիվ մարդկանցից ավելի լավն են:
Չի կարելի ատել այն մարդուն, ում վրա կարելի է ծիծաղել:
Ավելի լավ է լինել շեղված, ունենալ խելագար մտքեր, լինել անհասկանալի և մի քիչ ուղեղից հիվանդ` քան չտարբերվել ձեր անկողնի կողքը գտնվող իրերից:
Մենք պետք է գանահատենք մեր թշնամիներին, քանի որ նրանք մեզ ստիպում են բարելավվել:
Մարդիկ իրենք իրենց մեջ ավիրել են մարդկությունը: Օգնեք ուրիշներին:
Ձեր կարծիքը շատ արժեքավոր է: Այնքան արժեքավոր է, որ ես խորհուրդ կտամ այն պահել ձեր մեջ և ոչ մեկի հետ չկիսել:
Գիտե՞ք՝ ինչ եմ հասկանում, երբ ինչ-որ մեկի մասին լսում եմ, որ նա դարձել է բարի և ոչ մեկին վատություն չի անում: Դա այն մարդն է, որը չի շնչում:
Նայիր պատուհանից դուրս առավոտյան ժամը 5-ին: Աշխարհը այնքան գեղեցիկ է առանց մարդկանց:
Ես ասում եմ ճշմարտությունը ոչ թե նրա համար, որ անկեղծ եմ, այլ նրա համար, որ չեմ ցանկանում վնասել ձեզ:
Մի առաջնորդվեք այն մարդկանց խորհրդով, որոնք չեն ապրում այնպես, ինչպես դուք եք երազում ապրել:
Սերն այն է, երբ ինչ-որ մեկին ատում ես մի փոքր քիչ, քան ուրիշներին:


-519-929x400.jpg)

ZAVEN
2014-10-31 22:18:56Samanta
2014-12-02 15:29:55Britney_Spears
2014-12-02 15:30:29Samanta
2014-12-02 15:31:10