Մարդը ապագայից
2010-ի մայիսին կանադական թանգարանի կայքում ՝ «Bralorne Pioneer Museum» ցուցադրվեց մի նկար օնլայն «Their Past Lives Here» ցուցահանդեսում : Բրիտանական Կոլումբիա պրովինցիայում 1940 թվականին «South Fork Bridge» կամուրջի բացմանը եկած մարդկանց մեջ կար մի մարդ , որն ընդհանրապես չէր համապատասխանում այդ դարաշրջանի մարդու կերպարին : Ահա և նկարը .Նկարում հայտնված առեղծվածային տղամարդը չսափրված էր , ժամանակակից սանրվածքով , կրում էր ակնոց և տվյալ ժամանակաշրջանին ոչ բնորոշ հագուստ : Նա ձեռքում ուներ կոդակ ապրանքանիշի ժամանակակից ֆոտոապարատ և հարցը նրանում էր , որ այդ ժամանակ օգտագործվում էին մեծ , ահռելի չափեր ունեցող ֆոտոխցիկներ : Անկասկած առեղծվածային մարդու հագուստը և սանրվածքը նկարում պարզ առանձնանում է ընդհանուր մարդկանց կրած հագուստից և ունեցած սանրվածքներից : Ահա հագուստի մոդելի նման հագուստ .
Նկարը անցել է բազմաթիվ փորձաքննություններ կապված դրա ֆոտոշոփ արված լինելուն , սակայն բոլոր փորձաքննությունները պնդում են նույնը ՝ նկարն իրական է : Մնացած բոլոր հետևությունները թողնում եմ ձեզ :
Վաղուց գրառում չկատարած MG" :
☽☾sssooo ͌͌Toxic
2014-11-04 21:09:22MG''
2014-11-29 20:22:59♛Աղվան♛
2017-01-13 12:46:26Laura
2017-09-24 17:00:37