ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
* Եթե գումարենք խաղասրահի պտտախաղի անիվի թվերը, կստացվի 666:
* Մարդը կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն է, որ կարողանում է ուղիղ գիծ գծել:
* Մարդու գլխի մազերի երկարությունը ողջ կյանքի ընթացքում, չկտրելու դեպքում կհասնի 725 կիլոմետրի:
* Սուրճը համաշխարհային շուկայում երկրորդ ամենավաճառվող ապրանքն է: Առաջինը բենզինն է:
* Մարդը կյանքի ընթացքում շուրջ 40 տոննա սննդամթերք է օգտագործում:
* Առողջապահության նախարարությունների նախազգուշացումները ծխախոտի վնասակարության մասին ծխախոտատուփերի վրա հայտնվել է 1966 թվականին:
* Մարդու օրգանիզմում «բնակվող» բակտերիաների ընդհանուր քաշը 2 կիլոգրամ է:
* Մարդու մատը կյանքի ընթացքում ծալվում է մոտ 25 միլիոն անգամ:
* Կերի անբավարարության դեպքում երիզորդը կարող է ուտել իր օրգանիզմի 95%-ը:
* Մեկ միլիոն դոլարի քաշը` մեկ դոլարանոց թղթադրամներով, կազմում է 1 տոննա, իսկ եթե այդքան թղթադրամ լցնենք իրաի վրա, փողի բլրակի բարձրությունը կլինի մոտ 100 մետր:
* Մարդու թոքերի մակերևույթը հավասար է թենիսի խաղադաշտի մակերեսին:
* XIX դարում համասեռամոլներին անվանում էին ոչ թե «երկնագույններ», այլ «կանաչներ»:
* Մրջյունը մարմնի համեմատությամբ ամենամեծ ուղեղն ունեցող կենդանին է:
* Նեղոս գետը սառցակալել է երկու անգամ` IX և XI դարերում:
* Մարդու մարմնի ուժեղ մկանը լեզուն է:
* Հարցումները ցույց են տվել, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս իրենց կանանց համբուրող տղամարդիկ ավելի շատ եկամուտ ունեն, քան նրանք, ովքեր չեն համբուրում:
* Նապոլեոնը կարդում էր րոպեում 2 հազար բառ արագությամբ (մոտ 12 հազար նիշ): Բալզակը 200 էջանոց վեպը կարդում էր կես ժամում:
* Մատը քունքի մոտ պտտելն Արգենտինայում ու Պերուում նշանակում է «մտածում եմ»: Այլ երկրներում ունի հակառակ` խելապակասի նշանակություն:
* Կապտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի հանդեպ, քան մյուսները:
* Ընդամենը մեկ կաթիլ նավթը կարող է խմելու համար ոչ պիտանի դարձնել 25 լիտր ջուրը:
Մարդը կանգնած վիճակում ավելի շատ է հոգնում, քան քայլելիս:
Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը միշտ իր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Նրա հսկա փորը խանգարում էր տեղաշարժվել ու նաև շնչել: Շտապ վիրահատության ընթացքում պարզվել է տարօրինակ գիրության պատճառը. Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը:
Վիրահատող բժիշկն ապշել է, իսկ կողքից այն տպավորությունն է ստեղծվել, թե տղամարդը կեսարյան վիրահատությամբ երեխա է ունենում: Պարզվել է, որ Բխագատը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է fetus in fetu/ պտուղի պտղի մեջ/ . արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ և դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ: Արդյունքում մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ: Սանջուն իր եղբորն իր մեջ «տարել» է երեսունվեց տարի:
Պարացետամոլ + Ալկոհոլ համադրությունը շատ վատ է ազդում լյարդի վրա, բերում նրա քայքայմանը, որոշ դեպքերում` մահ.
աղբյուր:
1830-ականներին կետչուպը վաճառվում էր որպես դեղորայք:
Մարդու մազանոթների ընդհանուր քանակը 40միլյարդ է, իսկ երկարությունը 100000 կմ է: Հանգիստ վիճակում գործում է մազանոթների 20-30 %-ը, իսկ ֆիզիկական լարված աշխատանքի ժամանակ 60%-ը:
Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը կազմում է 1 միլյարդ մետր, որը հավասար է երկրից դեպի լուսին, ապա նորից երկիր ընկած տարածությանը:
Կա վիճակագրություն, որի համաձայն աշխարհում ինքնասպանությունների ամենամեծ թիվ գրանցվում է Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոներից հետո: Հետտոնական սթրեսներն առիթ են հանդիսանում, որ մարդկանց հոգեկան աշխարհում գլուխ բարձրացնեն մի շարք բարդույթներ` սրելով միայնության, տխրության, հուսալքության զգացողությունները:
Աշխարհում ամենաերջանիկը համարվում են դանիացիներն ու շվեյցարացիները: Համաձայն Isopublic-ի անցկացրած հարցման, Դանիայի եւ Շվեյցարիայի բնակիչների 78 տոկոսը իրենց երջանիկ են զգում եւ գոհ են կյանքից: Գնահատման սանդղակը եղել է 10 միավորանի: Շվեյցարացիների եւ դանիացիների ինդեքսը կազմել է 8,3 միավոր: Միջինը 7 միավորանոց երջանկություն են զգում Ֆի…նլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, ԱՄՆ, Բելգիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Իտալացիները եզրափակում են առաջին տասնյակը: Նրանց երջանկության ինդեքսը 6,7 միավոր է
Աշխարհում ամենահարուստ դեռահասներն ապրում են Նորվեգիայում։ Ըստ TNS ընկերության հարցման արդյունքների՝ նրանք գրպանի ծախսերի համար շաբաթական ստանում են 149 ԱՄՆ դոլար։ Նրանց մի փոքր զիջում են ԱՄՆ-ի դեռահասները, որոնք շաբաթական ստանում են 129 ԱՄՆ դոլար։ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում են ֆինն դեռահասները, որտեղ ծնողներն իրենց երեխաներին տրամարում են շաբաթական 124 դոլար։
Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում սպառում է ավելի քան 50 տոննա ջուր, 2 տոննա ճարպեր, 10 տոննա ածխաջրեր, 200-300 կգ կերակրի աղ:
Ամենաշատ երեխա ունեցող կինը Չիլիի բնակչուհի Լեոնտինա Ալբինան է։ Նա 1943-1981թթ. ընթացքում լույս աշխարհ է բերել 55 երեխա:
Ջայլամի աչքն ավելի մեծ է,քան գլխուղեղը:
Երեխաները ծնվում են առանց ծնկի գավաթների:Դրանք հայտնվում են 2-6 տարեկանում:
Ժպտալու համար դուք օգտագործում եք 40 մկան, իսկ ուտելու համար 4 մկան:
Մարդու օրգանիզմի ամենափոքր ոսկորը գտնվում է ականջում:
Երեխաները ամենից արագ մեծանում են գարնանը:
Միջինում ամերիկայի բնակիչները օրեկան 18 հեկտար պիցա են ուտում: