Copy SMS

ՍԱ ԻՄ ԳԻՇԵՐՆ Է…

ՍԱ  ԻՄ ԳԻՇԵՐՆ Է… - Կարոտ, հիշողություն, հիասթափություն,

   Նորից գիշեր է,իսկ ես քնած չեմ:Լռություն է `հանգստացնող,ցավեցնեղ,սառեցնող ու ծակող լռություն:Լռություն հիշողություններով անցյալի,լռություն,որ խելքահան է անում ինձ:Ուզում եմ գրկել,փաթաթվել նրան ու քնել:Սիրում եմ այս գիշերը,սիրում եմ այս պահը,երբ ոչինչ չի խանգարում ինձ զգալ ներկայությունը իմ մտքերի,այն մտքերի,որ իմն է,միայն իմը…


Խորանում եմ հասնում եմ հեռու,կամ գնում եմ անցյալ ապրում եմ կրկին,ապրում եմ այն պահերը,որ թանկ է իմ համար,ուզում եմ ապրեմ միշտ,թեկուզ մտքերով,մենակ շշուկ չլինի,չսթափվեմ ու հասկանամ,որ այդ ամենը ուղղակի պահ է,ուղղակի պատկերացում:


Մրսում եմ,ամբողջ մարմնով դող եմ զգում,երակներս էլ է մրսում,արյունս էլ է սառում,չեմ համակերպվում,միջիցս մի բան խեղդում է,շունչս կտրվում է,հոգիս լացում է կարոտից:


Մենակություն եմ զգում,դատարկություն,ցավ…որ ցավեցնում է ինձ,մարմինս շատ պինդ է գրկում,այնքան պինդ,որ շունչս կտրվում է,չգիտեմ ինչ եմ զգում այս պահին,բայց մի բան հասկացել եմ,որ ինձ դուր է  գալիս այս պահը,այս գիշերը,այս մենակությունը... Սիրահարված եմ այս լռությանը,գժի պես սիրում եմ,չէ խենթանում եմ այս պահի համար,չեմ ուզում լույսը բացվի ու քեզ ինձանից հեռու տանի,ուզում եմ այս պահը չվերջանա,ուզում եմ կանգնեցնեմ ու ապրեմ քեզ,այնքան ապրեմ,որ հոգնեմ քեզանից ու դեն շպրտեմ,ուզում եմ գլուխս դնեմ քո ոտքերին ու դու մազերս շոյես,այնքան նուրբ շոյես,որ մոռանամ,որ դու ցավեցնում ես,որ ինձ տանջում ու սպանում ես,որ ամբողջ գիշեր քեզ ունեմ,զգում եմ քեզ սենյակիս մեջ:


այս լռության մեջ ամեն ինչ է գեղեցիկ,նույնիսկ կյանքն է թանկ դառնում իմ համար,այս գիշերվա մեջ ես դառնում եմ ուրիշ,կյանքի հանդեպ ավելի բարի եմ դառնում,էլ չենք վիճում,կյանքը սկսում եմ սիրել լոկ մենակ այս պահի համար,այնն պահի,որ կարում եմ զգամ այս լռությունը,այս բույրը…


Ինչի եմ այսքան սկսել սիրել այս մենակությունը,այն մենակությունը,որից մի ժամանակ փախնում էի,հիմա դարձել է  ինձ կողակից,իրան զգում եմ,ոնց որ իմ կեսը լինի,հետս հավասար չի քնում,ամբողջ գիշեր վայելում է այս լռությունը,իմ հետ կարոտում է,կարոտում է անցյալս,ներկաս,նույնիսկ ապագաս,այն ապագաս,որ միշտ նկարում եմ մտքերիս մեջ,այն անցյալս,որտեղ բոլորին կորցրել եմ,գրկել ու բաց թողել,այն անցյալս,որտեղ շատ բան եմ ունեցել,շատ պահեր եմ ապրել…ու էլ չկա,այդ բոլորը եղել է,իմն է եղել,բայց հիմա չկա,հիմա այդ  կարոտ է:Կարոտում եմ ամեն ապրածս պահը,ամեն ինձ նայող հայացքները,կարոտը երակներս է լցվել թմրադեղի նման,,ապրում եմ,իրանել եմ ապրում,իրա բույրնել եմ զգում սենյակիս մեջ,Էլ չգիտեմ սա ինչ է,ցավ է, թե թանկ պահեր է,էլ հոգիս չի զգում ոչ մի բան,մենակ մի բան գիտեմ,ուզում եմ այս պահը կանգնեցնեմ,սա իմն է,սա իմ կյանքն է,իմ ամեն ինչը…


ՍԱ  ԻՄ ԳԻՇԵՐՆ Է… - Կարոտ, հիշողություն, հիասթափություն,

Ուզում եմ խմեմ,խմեմ այս պահի կենացը,այս զգացողությունների կենացը,ամենաշատը այս գիշերվա կենացը,այսօր ուրիշ գիշեր է,մի տեսակ յուրահատուկ,մի տեսակ սիրուն է,ինձ խելքահան է անում,սիրահարված եմ,կամ էլ սիրում եմ,հարբած եմ,բայց ոչ այս գինուց,այլ այս պահից,այս պահի մեջ ամեն ինչն է գեղեցիկ,այս պահի մեջ նույնիսկ գիտարիս նոտաներն են ուրիշ,իրանք էլ են սիրահարված,սիրահարված են խոցված սիրով,նվագում են այնքան կանչող,այնքան գայթակող,իրանք էլ են ինձ հասկանում…այսօր ամեն ինչ  ուրիշ է…այսօր իմ գիշերն է,չեմ ուզում այս պահը ավարտվի,ուզում եմ միշտ կողքս պահեմ,ես ուղղակի խենթանում եմ…ԵՍ,ԳԻՆԻՆ,ԳԻՏԱՐՍ…այս լռությունը…մենակությունը…Իմ հիշողությունները…Կարոտը…


այս գիշեր ամեն ինչ ուրիշ է…այս գիշեր բոլորը հետս են…


ՍԱ ԻՄ ԳԻՇԵՐՆ Է…..


 

ՍԱ  ԻՄ ԳԻՇԵՐՆ Է… - Կարոտ, հիշողություն, հիասթափություն,

7

3

2441

  • narinemuradyan1992@mail.ru
    2014-11-09 20:32:46
    Lavn errrrrrrrrrrrrrrrrrrr
    • ANUKA
      2014-11-09 20:36:59
      ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
  • SOXAKYAN9027
    2015-09-12 13:00:14
    Հոյակապ խոսքեր.......ANUKA (բռավո)